Մեկնաբանություն. Քնեսեթի լուծարումը, վարչապետի թեկնածուները և զարգացումների հեռանկարը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130195-Մեկնաբանություն._Քնեսեթի_լուծարումը_վարչապետի_թեկնածուները_և_զարգացումների_հեռանկարը
Սիոնիստական ​​ռեժիմի խորհրդարանը լուծարվեց դեկտեմբերի 22-ին, իսկ երկու տարվա ընթացքում չորրորդ խորհրդարանական ընտրությունները նշանակված են մարտի 23-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2020 08:18 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Քնեսեթի լուծարումը, վարչապետի թեկնածուները և զարգացումների հեռանկարը

Սիոնիստական ​​ռեժիմի խորհրդարանը լուծարվեց դեկտեմբերի 22-ին, իսկ երկու տարվա ընթացքում չորրորդ խորհրդարանական ընտրությունները նշանակված են մարտի 23-ին:

2021 թ. մարտի 23-ին, գրավյալ տարածքներում տեղի կունենան վերջին երկու տարվա ընթացքում   չորրորդ խորհրդարանական ընտրությունները: Ընտրությունները տեղի կունենան մի իրավիճակում, երբ Նեթանյահուն և Գանցը կարող են լինել ընտրությունների հիմնական պարտվողները: Նեթանյահուն գրավյալ տարածքներում քաղաքական փակուղու հիմնական պատճառն է: Ընդդիմադիրները նշում են, որ Նեթանյահուն 2009 թվականից զբաղեցնում է  վարչապետի պաշտոնը և փաստորեն ռեժիմը վերածել է բռնապետականի: 

Չորրորդ ընտրությունները կանցկացվեն մի իրավիճակում, երբ  Լիքուդ կուսակցությունը մասնատված է:  Գիդոն Սաերը և նրա որոշ դաշնակիցներ լքեցին կուսակցությունը և հայտարարեցին, որ հաջորդ ընտրություններին նրանք առանձին կմասնակցեն, և եթե Լիքուդը հաղթի, նրանք չեն քվեարկի Նեթանյահուի օգտին:

2019 և 2020 թթ. ապրիլ և սեպտեմբեր ամիսների ընտրությունների նման, Գանցը շանս չունի հաղթելու 2021 թվականի մարտի ընտրություններում, քանի որ 2020 թվականի մարտի ընտրություններից հետո Նեթանյահուի հետ դաշինք կնքելով, խարխլեց իր քաղաքական իմիջը: Սիոնիստ փորձագետ Արիել Սանդերը նշում է, որ Քնեսետի կազմալուծման և ընտրությունների անցկացման ամենամեծ պարտվողը Կապույտ և սպիտակ կուսակցությունն է՝ Բեննի Գանցի գլխավորությամբ, քանի որ վերջինս դաշինք է կազմել Լիքուդի հետ: Սանդերը հավելում է, որ Սիոնիստական ​​ռեժիմի քաղաքական ասպարեզում Կապույտ և սպիտակ կուսակվությունը հեղինակություն չունի և դրա բոլոր անդամները պետք է մտածեն իրենց տներ վերադառնալու մասին:

 Եմենա աջ կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը, ով նույնպես կարևոր պաշտոններ էր զբաղեցնում Նեթանյահուի կաբինետներում, ինչպես՝ կրթության նախարարը և պաշտպանության նախարար,  Նեթանյահուի հիմնական քննադատներից մեկն է: Վերջին հարցումները վկայում են, որ կուսակցությունը առաջին անգամ 22 տեղ է շահելու Քնեսետում, զիջելով միայն  Լիքուդ կուսակցությանը, որը կարող է ստանալ է 26 տեղ: Այնուամենայնիվ, Բենեթի քննադատները կարծում են, որ նա չի կարողանա առաջադրվել վարչապետի պաշտոնում:

Սիոնիստական ռեժիմի հետախուզության ղեկավար Յոսի Քոհենը, ում աշխատանքի ավարտի մասին նախատեսվածից վեց ամսի շուտ հայտարարեց Նեթանյահուն,  գրավյալ տարածքներում վարչապետի հնարավոր տարբերակներից մեկն է: Որոշ լրատվամիջոցներ Նաթանյահուի կողմից  Յոսի Քոհենի հեռանալուց հետո հայտարարեցին, որ Նեթանյահուն, որը Քոհենի հետ սերտ հարաբերություններ ունի, հավանաբար կփորձի վերջինիս թեկնածությունն առաջադրել ընտրություններում: 

Անկախ նրանից, թե ով է դառնալու Իսրայելի հաջորդ վարչապետ, խորհրդարանի և կաբինետի կրկնակի փլուզումը կարևոր ուղերձ է հղում առ այն, որ գրավյալ տարածքներում քաղաքական իրավիճակն ավելի փխրուն է, քան 2020-ի մարտին: Քաղաքական փակուղին հավանաբար ավելի կխորանա չորրորդ ընտրություններից հետո, քանի որ ո՛չ Նեթանյահուն, ո՛չ Գանցը  չունեն նախկին կարգավիճակը, և նրանց իրավահաջորդները չեն կարող կոալիցիա կազմել կաբինետ կազմելու համար: Ուստի հնարավոր է, որ խորհրդարանի կյանքը, որը կձևավորվի 2021 թվականի մարտի ընտրություններից հետո, կարճ լինի: Սիոնիստ փորձագետ Արիել Սանդերը ասում է, որ Քնեսեթում ներկայությունն ավելի կարճ է տևում, քան երեկույթի մասնակցելը: