Մեկնաբանություն - Թուրքիայում նվազել է նախագահական համակարգին աջակցելու միտումը
Թուրքիայի ընտրությունների վերաբերյալ հարցումները վկայում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ ժողովրդականության անկման մասին:
Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի ժողովրդը դեմ է նախագահական համակարգին:
Փորձագետները նշում են, որ նախագահական ընտրություններին ժողովրդական աջակցության անկումը նշանակում է, որ ժողովուրդը չի աջակցում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Անկարայում լույս տեանող «Բիրգուն» օրաթերթը գրել է.«Ժողովրդի 52.7 տոկոսը սատարում են խորհրդարանական համակարգին»:
Ըստ վերջին սոցհարցումների արդյունքների՝ թուրք ժողովուրդը կարծում է, որ նախագահական համակարգում, երկրի սոցիալական, տնտեսական և անվտանգության պայմանները ավելի լավ վիճակում չեն, քան խորհրդարանական համակարգում էր և այս հարցը անհանգստություն է առաջացրել բնակչության տարբեր շերտերի շրջանում: Անկարայի կառավարության հակառակորդները և թուրք քաղաքական և տնտեսական փորձագետները նշել են Թուրքիայի իշխող կուսակցության նկատմամբ իրենց ընդդիմության պատճառները:
Թուրք փորձագետները կարծում են. Իշխանությունների տարանջատման սկզբունքի բացակայությունը, դատական իշխանության և դատավորների և դատախազների անկախության կորուստը նախագահի և իշխող կուսակցության հրամաններին չենթարկվելը և էթնիկական փոքրամասնությունների իրավունքների անտեսումը և քրդերի, ալավիների, չերքեզների և հայերի համար դժվար պայմաններ ստեղծելը իշխող կուսակցությանը հակադրվելու պատճառներից են:
Սա այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարիներ շարունակ փորձում է Թուրքիայում հաստատել նախագահական համակարգ, որը հաստատվել էր թուրք զինվորականների ու աշխարհականների ռազմական համակարգի կողմից:
Էրդողանը հավատացած է. որ Թուրքիայում գործում է «խնամակալության» համակարգը, որը բխում է բանակի հրամանատարների և հրամանատարների կողմից թուրք ժողովրդին պարտադրված 1982 թ. Սահմանադրությունից, և կառավարման այս համակարգը պետք է փոխվի ու հաստատվի ժողովրդի իշխանությունը:
Հաշվի առնելով Էրդողանի ոչ այնքան վճռական հաղթանակը Թուրքիայի տեղական ավագանու և քաղաքապետարանների ընտրություններում, նա, կարծես, շատ դժվարությունների է բախվել ՝ իր քաղաքականությունը Թուրքիայում և տարածաշրջանային մակարդակում շարունակելու հարցում: Անկասկած, ժողովրդի աճող հակադրությունը նախագահական համակարգին վկայում է թուրք ժողովրդի ձայների կտրուկ անկման մասին: Չնայած Անկարայի կառավարության ԶԼՄ-ների քարոզչությանը, նախագահական համակարգին Թուրքիայի ժողովրդի հակադրությունը կապ չունի կորոնավիրուսի տարածման հետ:
Մեկ տարի առաջ Անկարայի կառավարության և Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարքագծի քննադատությունը վերաբերում էր խոսքի ազատության և քաղաքացիության իրավունքներին: Բայց հիմա ընդիմադիրների մեծ մասը դեմ են Էրդողանի կառավարության տնտեսական քաղաքականությանը:
Թվում է, որ Արդարություն և Զարգացում կուսակցության հակառակորդների տնտեսական քննադատությունը կարող է բարդացնել գործերը Էրդողանի ու Բաղչլիի կառավարության համար առաջիկա ընտրություններում: