Մեկնաբանություն. Նեշվիլի պայթյունը. Թրամփը որոշել է հրի մատնե՞լ Ամերիկան
ԱՄՆ ոստիկանությունը հայտարարել է, որ ուրբաթ օրը Նեշվիլում տեղի ունեցած պայթյունը կանխամտածված գործողություն էր: Այդ պայթյունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և նրա դեմոկրատական մրցակից Ջո Բայդենի ընտրական բանավեճերի ժամանակ, ամերիկացի լրագրող Թոմաս Ֆրեդմանի զգուշացումները տեղին են եղել:
Ֆրեդմանը զգուշացրել էր, որ ԱՄՆ-ում ժողովրդավարությունը շատ ավելի աղետալի վիճակում է լինելու քան 1941 թվին Փերլ Հարբեր նավահանգստում ԱՄՆ-ի ռազմաբազայի դեմ Ճապոնիայի ավիահարձակման և ներքին պատերազմի ժամանակ, և անգամ 1962թ. Կուբայի հրթիռային ճգնաժամի օրոք:
Ֆրեդմանի զգուշացման գլխավոր պատճառն այն էր, որ Թրամփը տարբեր ձևերով փորձեց ցույց տալ, որ կամ ինքն է կրկին նախագահ լինելու, կամ փոստային քվեարկությունը չեղյալ հայտարարելով, քվեարկությունն անօրինական կհամարի և կփորձի խեղել իրավիճակը:
Երեկ ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում ռմբադրված ավտոմեքենայի պայթյունը և քաղաքում այլ ռմբադրված մեքենաներ լինելու հավանականությունը և պայթյունը դիտավորյալ լինելու մասին քաղաքի ոստիկանության խոսնակ Արոն Մաքաբիի հայտարարությունը վկայում են, որ ոմանք ձգտում են Դոնալդ Թրամփին հնարավորություն ընձեռել արտակարգ դրություն հայտարարել երկրում:
Ակնհայտ է, որ ֆինանսական ծանր վնասներ պատճառած և մի քանի հոգու վիրավորվելու պատճառ դարձած այդ պայթյունը, ամերիկացիների մոտ սարսափ է առաջացրել այն կապակցությամբ, որ Թրամփի ծայրահեղական աջակիցները կարող են դիմել բռնության: Մտահոգությունները սրվեցին հատկապես այն ժամանակ, երբ Թրամփը նրանց կոչ արեց փողոց դուրս գալ և հետ վերադարձնեն հաղթանակը, որը գողացել են դեմոկրատականները:
Աջ ծայրահեղական զինված խմբավորումները համոզված են, որ Թրամփը կիսում է իրենց ռասիստական տեսակետը:
Թրամփի և զինված ռասիստական խմբերի հարաբերությունները բացահատվեցին նախագահի հրամաները նրանց կողմից իրագործվելուց հետո:
Կորոնավիրուսի պատճառով Միչիգանը փակելու նահանգի դեմոկրատական նահանգապետի որոշումից հետո, Թրամփը զինված ծայրահեղականներից պահանջեց ազատագրել Միչիգանը:
Հետևելով այդ կոչին, զինված աշխարհազորայինները դուրս եկան նահանգի կենտրոն Լանսենգ քաղաքի փողոցներ և մի քանի օր անց, ԱՄՆ-ի դաշնային հետազոտությունների կենտրոնը տեղեկացրեց նահանգապետին առևանգելու և նահանգային կառավարությունը տապալելու փորձի մասին: Այդ դեպքի հետ կապված ձերբակալվեց 13 մարդ:
Երեկվա Նեշվիլի պայթյունը նույնպես տեղի է ունեցել զինված ծայրահեղական խմբերին ուղղված Թրամփի ազդեցիկ ելույթից հետո: Ծայրահեղական այդ խմբերը ԱՄՆ-ում իրավիճակը սրելով, փորձում են քողարկել իրենց կուռքի պարտությունը:
Դիտորդներից շատերի համոզմամբ, ստեղծված իրավիճակի մեղմելը շատ բարդ է լինելու, քանի որ Թրամփն ինչպես փաստերն են վկայում, ձգտում է հրի մատնել Ամերիկան: