Մամուլի տեսություն 27-12-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130244-Մամուլի_տեսություն_27_12_2020
85 տոկոս նավթային սարքավորումների արտադրությամբ Իրանը մեծապես նվազեցրել է այս ոլորտում արտասահմաից կախվածությունը:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 27, 2020 12:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27-12-2020

85 տոկոս նավթային սարքավորումների արտադրությամբ Իրանը մեծապես նվազեցրել է այս ոլորտում արտասահմաից կախվածությունը:

Մարդոմսալարի օրաթերթ

Առավելագույն ճնշումը նվազագույն ազդեցությոնն է թողել Իրանի վրա

Ուսումնասիրելով Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահի թշնամական քաղաքականությունն ամերիկյան պարբերականը հայտարարել է, որ չնայած Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրել Դոնալդ Թրամփի ջանքերին, այս քաղաքականությունը չի հաջողել:

Foreign policy պարբերականը «Առավելագույն ճնշում. նվազագույն ձեռքբերում» խմբագրականում անդրադառնալով  Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը,  գրել է.«Թրամփի վարչակազմը 2020 թվականին փորձեց ընդմիշտ թաղել Իրանի հետ միջուկային գործարքը, բայց այժմ թվում է, որ նոր նախագահ Ջո Բայդենը պատրաստ է գործարքին նոր շունչ հաղորդել: Մինչեւ 2020 թվականին Թրամփը քիչ հաջողությունների էր հասել ՝ արգելափակելու միջուկային ծրագրի մշակման հարցում Իրանի առաջընթացը:Միջուկային գործարքը խարխլելու Վաշինգտոնի շարունակական ջանքերը Միացյալ Նահանգներին դիվանագիտորեն մեկուսացրել են ՄԱԿ-ում»:

 

Քեյհան օրաթերթ

Իրանը չեզոքսցրել է նավթարդյունաբերության սարքավորումների դեմ ուղղված  էմբարգոն

Իրանի նավթասարքեր արտադրողների ասոցիացիայի նախագահ Մաջիդ Մոհամմադփուրը հայտարարել է.«Ինչպես գերագույն առաջնորդն է ասել, դիմադրողական տնտեսության քաղաքականությունը պետք է լինի բոլոր գործադիր մարմինների գերակայությունը: Դիմադրողական տնտեսության հիմնական բաղադրիչներից մեկը ներքին արտադրությունն է: Եթե ​​ուզում ենք աճել, մեզ այլ բան չի մնում, քան ուժեղանալ և կառուցել մեր ներքին ուժը»:

Նա հավելել է. «Բոլոր այն ոլորտներում, որտեղ մենք ուժեղացել նք, ոչ ոք չի կարողացել մեզ բոյկոտել»:  Երբ արդյունաբերության համար անհրաժեշտ սարքավորումներ 85 տոկոսն ինքներս ենք արտադրում, կարո՞ղ է մի երկիր բոյկոտել մեզ: Իսկ այն 15 տոկոսը, որը չի ներդրվում սարքավորումների կառուցման մեջ, հաստատ  բոյկոտի է ենթարկվելու:  Եթե ​​տեղական արտադրողների խնդիրները լուծվեն, մեր երիտասարդները կփրկվեն գործազրկությունից, և մենք կազատվենք պատժամիջոցներից: Հուսով եմ, որ կառավարությունն ու խորհրդարանը հատուկ ուշադրություն կդարձնեն այս հարցին»:

 

Խորասան օրաթերթ

Երջանկության գաղտնիքը՝ լվանալ ափսեները

Ամուսինների փոխհարաբերությունները բարելավելու վերաբերյալ ուսումնասիրություններում մեկ հարց բազմիցս հաստատվել է. տնային գործերը նման են երկսայր սրի և կարող են  բարելավել ամուսինների հարաբերությունները, կամ լուրջ վեճեր առաջացնել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնային գործերում տղամարդկանց համագործակցության բացակայությունը կարող է կանանց էներգիայի կորստի պատճառ դառնալ: Քանի որ ավանդաբար տան գործի բեռը կանանց վրա է և եթե տղամարդիկ չմասնակցեն դրան, կանայք հոգեբանորեն և ֆիզիկապես շատ կտուժեն: Սա հատկապես կարևոր է երեխաներ ունենալուց հետո:

2018 թվականին Շվեդիայում կատարված հետազոտողները ցույց է տալիս, որ հայրերի մասնակցությունը տնային գործերին երեխայի ծնվելուց հետո առաջին տարում այն ​​գործոններից է, որոնք կարող են ազդել ամուսնության կայունության վրա: Հայրերի ավելի քիչ ներգրավվածությունը մեծացնում է ամուսնալուծության հավանականությունը:

 

Իրան օրաթերթ

Իրանի կառավարության ոչ մի պաշտոնյա ավելի շուտ հասանելիություն չի ունենա պատվաստանյութի, քան ժողովուրդը

Իրանի առաջին փոխնախագահը, նշելով, որ ոչ մի պետական ​​պաշտոնյա և պետական ​​պաշտոնյայի ընտանիք իրավունք չունի առաջին հերթին հասանելություն ունենալ կորոնավիրուսի պատվաստանյութին, ասել է. «Իրանի բոլոր քաղաքացիները  ենթակա են վարակվելու վտանգին: Այդ պատճառով առաջնահերթությունները սահմանվում և հայտարարվում են Առողջապահության նախարարության կողմից, և բոլոր մարդիկ հասանելիություն կունենան պատվաստանյութին»:

 

orakarg.com/

Անտարկտիդայում գրանցվել է կորոնավիրուսի բռնկում

Անտարկտիդայում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել:

Երկրագնդի վրա այլևս չկա մայրցամաք առանց նոր տեսակի վարակի:

COVID-19 դեպքը, հայտնաբերվել են Անտարկտիդայում Չիլիի հետազոտական ​​կայանում:

 

1in.am

Ձմեռ պապի այցը ճակատագրական եղավ ծերանոցի 18 բնակչի համար

121 մարդ վարակվել է կորոնավիրուսով Բելգիայի ծերանոցներից մեկում: Նրանցից 18-ը մահացել են: է Այս մասին գրում է Mirror հրատարակությունը: Ըստ բժիշկների՝ վարակը հաստատություն է բերել Ձմեռ պապի հագուստով դերասանը: Նա Ծննդյան տոներից առաջ եկել էր շնորհավորելու ծերերին:

Ողբերգության ակամա մեղավորն ինքն էլ չգիտեր, որ հիվանդ է: Նա ոչ մի ախտանիշ չուներ, սակայն պարզվեց, որ նա գերվարակիչ է: Բնակիչների հետ վարակվել են նաև սոցիալական հաստատության 36 աշխատակից:

Ծերանոցի ղեկավարությունը պնդում էր, որ Ձմեռ պապի այցելության համար ձեռնարկվել են բոլոր նախազգուշական միջոցառումները: Այնուամենայնիվ, լուսանկարում երևում է, որ սոցիալական հեռավորությունը չի պահպանվում, իսկ շատերը առանց դիմակի են: Այժմ քաղաքապետարանը հետաքննում է միջադեպը:

 

aravot.am

Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն աշխատանքները կսկսի հունվարին

Թուրքիայի ԶՈւ 25 զինծառայող Ադրբեջան է մեկնել։ Նրանք տեղակայվելու են Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում, որն աշխատանքները կսկսի հունվարին։ Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստատեսության կայքը։ Նշվում է, որ առաջիկայում թուրք զինծառայողների թիվը նախատեսվում է հասցնել մինչև 60-ի։ Ըստ աղբյուրի՝ կենտրոնում տեղակայվելու են սպաներ ու ենթասպաներ, որտեղ համատեղ ուսումնասիրվելու են ռուսական ստորաբաժանումների ցամաքային մշտադիտարկումների և անօդաչու թռչող սարքերի հետախուզության արդյունքները։ Կենտրոնում սպաներ և ենթասպաներ են լինելու։

 

lragir.am

Ֆրանսիան հաստատել է կորոնավիրսուսի նոր տարբերակի առաջին դեպքը

Ֆրանսիայում հաստատվել է Մեծ Բրիտանիայում վերջերս հայտնաբերված կորոնավիրուսի ավելի վարակիչ տարբերակի առաջին դեպքը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ BBC-ն տեղեկացնում է, որ Ֆրանսիայի Առողջապահության նախարարության տվյալներով տվյալ անձը Ֆրանսիայի քաղաքացի է, ով ժամանել էր Լոնդոնից դեկտեմբերի 19-ին: Վարակը հաստատվել է դեկտեմբերի 21-ին բուժհաստատությունում թեստավորում կատարելուց հետո: Ըստ նախարարության՝ քաղաքացու մոտ վարակը եղել է առանց ախտանշանների և ներկայում նա ինքնամեկուսացված է տանը:

Այլ երկրներ նույնպես հայտնել են կորոնավիրուսի նոր տարբերակի մասին: Նախօրեին Ճապոնիայում 5 ուղևորի մոտ է հաստատվել, որոնք եկել էին Մեծ Բրիտանիայից: Ավելի վաղ նման դեպքերի մասին տեղեկացվել էր Դանիայում, Ավստրալիայում և Նիդերլանդներում: