Իրանում մուսւլմանների և կրոնական փոքրամասնությունների միաբանությունը ՝ ազգի կայուն միասնության դրսևորում
Մոտենում է ամանորը: Նոր տարվա և Ս. Ծննդյան տոների շեմին, Իրանի քրիստոնյաները նախապատրաստվում են տոների համար:
Շաբաթ օրը, Իրանի նահատակների և վետերանների գործերի հիմնադրամի տնօրեն Սաիդ Իհադին այցելել է հայ նահատակների հարազատներին և շնորհավորելով Քրիստոսի Ս. Ծնունդը, մեծարել է սրբազան պաշտպանության և իսլամական հեղափոխությաան տարիներին կրոնական փոքրամասնությունների դերը: Նա բարձր է գնահատել նահատակ Անուշավան Այվազյանի և նահատակներ Մովսիսյանների հերոսությունը ութամյա սրբազան պաշտպանության տարիներին:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ողջույնը փոխանցելով, Իրանի նահատակների և վետերանների գործերի հիմնադրամի տնօրենն ասել է.«Մովսիսյաններ միակ իրանահայ ընտանիքն են, որ երկու նահատակ ունեն և նրանց մեծարելը պարտականություն է»:
Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, կրոնական փոքրամասնությունները մուսուլման իրանցիների կողքին պաշտպանել են իսլամական հեղափոխության ձեռքբերումները և պարտադրյալ պատերազմն սկսվելով, Իրանի քրիստոնյա, հրեա և զրադաշտական փոքրամասնությունները ևս մասնակցեցին հայրենիքի պաշտպանությանը:
Իրանում կրոնական ամենամեծ փոքրամասնությունը համարվող հայերը հայրենիքի ճանապարհին նահատակվելը հպարտություն համարելով, մեծ դեր են ունեցել երկրի պաշտպանության գործընթացում և պատերազմի առաջին օրերից եղել են ռազմաճակատում: Քրիստոնյաները 94, հրեաները 11 և զրադաշտականները 42 նահատակ են ունեցել Իրանի սրբազան պաշտպանության տարիների ընթացքում:
Նոր տարվա և Ս. Ծննդյան տոների առիթով, հայ նահատակներից մեկի հարազատների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Քրիստոնյա փոքրամասնությունը, հայ թե ասորի որպես հավատարիմ, խիզախ ու խելացի իրանցիներ արժանապատվությամբ դրսևորեցին իրենց թե հեղափոխության և թե սրբազան պաշտպանության տարիներին»:
Սրբազան պաշտպանության տարիներին հայերի դերակատարությանն առնչվող «Մարիամածաղիկ» գրքի հեղինակ դկտ. Արման Բուդաղյանսն ասել է.«Իսլամական հեղափոխության և սրբազան պաշտպանության տարիներին իրանահայերի ներկայությունը զարմացրեց աշխարհին: Միթե դա հավատուրացների դեմ իսլամի պատերազմ չէր: Ապա որտեղից էր ակունք առել քրիստոնյաների խանդավառությունն ու պաշտպանական ոգին: Անշուշտ իրանցիների քաղաքական առաջնորդ՝ լուսահոգի Իմամ Խոմեյնիի վեհ անհատականությունը աննկարագրելի հետք է թողել բոլորի սրտերում և ուղեղում: Այնպես որ Իրանի քրիստոնյաները, այդ թվում հայերը մուսուլմանների կողքին վճռակամորեն պաշտպանում էին Իրանը»:
Իսլամն ու քրիստոնեությունը, որպես աստվածային կրոններ, սիրո, համակեցության ու խաղաղության ավետաբեր են: Հետևաբար մուսուլմաններն ու քրիստոնյաները պարտավորվել են կրոնական ուսմունքներից ելնելով, պայքարել համաշխարհային գաղութատիրության ու բռնության դեմ և այդ պայքարում իրար կողքի լինել: Անշուշտ այսօր բոլոր աստվածային կրոնների հետևորդները վճռակամ են աստվածային արժեքների հիմամբ ընթանալ մարդկային արժանապատվության ուղով:
Շնորհավոր լինի Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը: