Մամուլի տեսություն 28-12-2020
Էրդողանը Իսրայելին կանաչ լույս է ցույց տվել՝ հարաբերությունների բարելավման համար և որոշ փորձագետներ ենթադրում են, որ նա կարող է ներողությւոն խնդրել Թել Ավիվից, ինչը զարմացնում է շատ վերլուծաբանների:
Համշահրի օրաթերթ
Էրդողանը կանաչ լույս է ցույց տվել Իսրայելին
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, Էլհամ Ալիևը միջնորդություն է առաջարկել իսրայելա-թուրքական հարաբերությունները մեղմելու համար:
Jerusalem Post- ը գրելում է, որ Թուրքիան և Իսրայելը, ըստ ամենայնի, ողջունում են այդ ջանքերը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անցյալ շաբաթ իր իսրայելցի գործընկեր Գաբի Աշքենազիի հետ հեռախոսազրույցում ասաց, որ Բաքուն շահագրգռված է իսրայելա-թուրքական հարաբերությունների բարելավմամբ:
Մարդոմսալարի օրաթերթ
Պատերզմատենչ սենատորները խոչընդոտում են ՀԳՀԾ-ի գործադրմանը
Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել Սպիտակ տնից Դոնալդ Թրամփի հեռանալուն, սակայն մի շարք սենատորներ, ինչպես՝ Թեդ Քրուզը և Լինդսի Գրեմն ըստ երեւույթին, որոշել են շարունակել Իրանի ժողովրդի հետ Թրամփի ձախողված թշնամանքի ուղին:
Նախագահ Դոնալդ Թրամփը ծայրահեղականությունը դարձրել է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնասյունը: Չնայած Թրամփից առաջ նույնպես հանրապետականները թշնամական դիրքորոշում ունեին Իրանի նկատմամբ, սակայն հակաիրանական պատժամիջոցների կիրառումը հանրապետականներին ավելի անողոք է դարձրել:
Չնայած նորընտիր նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալը կառավարության գերակայությունն է, հանրապետական երկու սենատորներ Թրամփին առաջարկել են քայլեր ձեռնարկել ՝ արգելափակելու Բայդենի վերադարձը միջուկային գործարքին:
Ծայրահեղ հանրապետական սենատորներ Թեդ Քրուզը և Լինդսի Գրեմը Դոնալդ Թրամփին կոչ են արել Սենատին ներկայացնել նախագիծ, որը կարգելի ԱՄն-ին վերադառնալ ՀԳՀԾ-ն և Փարիզի կլիմայական համաձայնագիր:
Քեյհան օրաթերթ
Կթիրախավորենք Իսրայելին և նրա դաշնակիցներին Կարմիր ծովում
Սիոնիստական ռեժիմը այն դերակատարներից է, որը գաղտնի ներկա է Եմենում և սաուդյան կոալիցիայի կողքին պայքարում է այդ երկրի ժողովրդի դեմ:
Անսարալլահ շարժման պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են, որ Թել Ավիվը պետք է զգույշ լինի, որպեսզի չվերածվի թիրախի: Եմենի ազգային փրկության կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնյան արձագանքել է իսրայելական բանակի խոսնակի խոսքերին, ով ասել էր. «մենք հետեւում ենք Եմենի իրավիճակին»:
Այս պաշտոնյան Եմենի Saba գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Սիոնիստական ռեժիմը պետք է վերահսկի իրավիճակը այն տարածքներում, որոնք Պաղեստինիից անօրինաբար զավթվել են և դադարի սպառնալ տարածաշրջանի երկրներին Մերձավոր Արևելքի բոլոր մասերում իրենց բանակի առկայությամբ և խոսել կայծակնային պատերազմի մասին»:
Իրան օրաթերթ
Պեսկով. Պուտինը անտարբեր է իրեն ուղղված քննադատությունների նկատմամբ
Կրեմլի խոսնակը ասում է, որ վերջին երկու տասնամյակում Պուտինի հասցեին ուղղված քննադատությունները երբեք չեն դադարել, բայց նախագահն անտարբեր է դրանց նկատմամբ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստատեսությանը ասել է.«Հարձակումները չեն սահմանափակվում միայն վերջին ամիսներով: Վերջին 20 տարիների ընթացքում Պուտինի վրա հարձակումներ եղել են ինչպես արևմտյան կառավարությունների, այնպես էլ ներքին ընդիմախոսների կողմից և նա, իհարկե, ժամանակի ընթացքում անտարբեր է դարձել դրանց նկատմամբ:
Կրեմլի խոսնակը նշել է, որ նախագահը բազմիցս հայտարարել է, որ հարձակումները կարևոր չեն, բայց որ իր գործողություններն իրական արժեք ունեն:
news.am
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քոչարյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի աղբյուրները, որոնք մոտ են նախագահի աշխատակազմին:
Մեր տեղեկություններով՝ զրույցը տեղի է ունեցել անցած շաբաթվա սկզբին: ՌԴ նախագահը եւ Հայաստանի նախկին նախագահը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ վիճակը, անվտանգության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ Երեւանում ներքաղաքական իրավիճակը: Առանձին քննարկվել է Հայաստանի տնտեսական վիճակը: Զրույցը տեւել է գրեթե մեկ ժամ:
orakarg.com
Թուրքիայում վերջին 1 օրում 75 երկրաշարժ է գրանցվել
Դեկտեմբերի 27-ին ժամը 09։37-ի սահմաններում ներկայիս Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` վերջին 24 ժամում երկրաշարժից հետո Էլազըղում իրարահաջորդ 75 երկրաշարժ է գրանցվել, որոնցից ամենախոշորը Ռիխտերի սանդղակով գնահատվել են 3․7 բալ: Այս մասին հայտնում է Ermenihaber լրատվականը:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Էլազըղին հարակից Մալաթիա, Դերսիմ (Թունջելի) և Բինգյոլի (Բյուրակն) նահանգներում։
Նշենք, որ նախօրեի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր 15կմ խորության վրա։ Ցնցումները գրանցվել են նաև հարևան նահանգներում: Երկրաշարժի հետևանքով 1 շենք է փլուզվել։ 68 մարդ ինքնազգացողության վատացման պատճառով դիմել են հիվանդանոց։
Նախնական տվյալներով՝ մարդկային և նյութական կորուստներ չկան:
1in.am
Թուրքիան և Բրիտանիան ազատ առևտրի համաձայնագիր կկնքեն
Բրիտանիայի առևտրի նախարար Լիզ Թրասսը հայտնել է, որ այս շաբաթ Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր են կնքելու: Նշվում է, որ այս համաձայնագիրը կնքելու անհրաժեշտությունն առաջացել է Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո, գրում է ermenihaber-ը:
Այս համաձայնագրով երկու երկրները կկարողանան շարունակել ներկայում գործող առևտրային հարաբերությունները՝ ըստ որոնց փոխադարձ աևտուրն ազատվում է մաքսատուրքերից:
Բրիտանացի նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ կունենան ևս մեկ պայմանագիր, որն ավելի մանրամասն կարգավորումներ կմտցնի երկու երկրների առևտրային հարաբերություններում:
aysor.am
Կորոնավիրուսի նոր շտամի պատճառով ևս մեկ երկիր փակում է սահմանները
Ինդոնեզիան արգելելու է բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր հունվարի 1-ից 14-ը կորոնավիրուսի նոր տեսակ տարածումը կանխելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արտգործնախարար Ռետնո Մարսուդիին:
Անցյալ շաբաթ Ինդոնեզիան արգելել է ՄԹ-ից բոլոր ճանապարհորդներին մուտք գործել երկիր և խստացրել Եվրոպայից և Ավստրալիայից ժամանողների համար կանոնները: Այդ երկրներում առկա է COVID-19-ի «բրիտանական» նոր շտամը:
Նոր կանոնները տարածվելու են բոլոր օտարերկրյա քաղաքացիների վրա, բացառությամբ բարձրաստիճան պաշտոնյաների: