Մամուլի տեսություն 28-12-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130299-Մամուլի_տեսություն_28_12_2020
Էրդողանը Իսրայելին կանաչ լույս է ցույց տվել՝ հարաբերությունների բարելավման համար և որոշ փորձագետներ ենթադրում են, որ նա կարող է ներողությւոն խնդրել Թել Ավիվից, ինչը զարմացնում է շատ վերլուծաբանների:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 28, 2020 12:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28-12-2020

Էրդողանը Իսրայելին կանաչ լույս է ցույց տվել՝ հարաբերությունների բարելավման համար և որոշ փորձագետներ ենթադրում են, որ նա կարող է ներողությւոն խնդրել Թել Ավիվից, ինչը զարմացնում է շատ վերլուծաբանների:

Համշահրի օրաթերթ

Էրդողանը կանաչ լույս է ցույց տվել Իսրայելին

Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, Էլհամ Ալիևը միջնորդություն է առաջարկել իսրայելա-թուրքական հարաբերությունները մեղմելու համար:

Jerusalem Post- ը գրելում է, որ Թուրքիան և Իսրայելը, ըստ ամենայնի, ողջունում են այդ ջանքերը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անցյալ շաբաթ իր իսրայելցի գործընկեր Գաբի Աշքենազիի հետ հեռախոսազրույցում ասաց, որ Բաքուն շահագրգռված է իսրայելա-թուրքական հարաբերությունների բարելավմամբ:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Պատերզմատենչ սենատորները խոչընդոտում են ՀԳՀԾ-ի գործադրմանը

Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել Սպիտակ տնից Դոնալդ Թրամփի հեռանալուն, սակայն մի շարք սենատորներ, ինչպես՝ Թեդ Քրուզը և Լինդսի Գրեմն ըստ երեւույթին, որոշել են շարունակել Իրանի ժողովրդի հետ Թրամփի ձախողված թշնամանքի ուղին: 

Նախագահ Դոնալդ Թրամփը ծայրահեղականությունը դարձրել է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնասյունը: Չնայած Թրամփից առաջ նույնպես  հանրապետականները թշնամական դիրքորոշում ունեին Իրանի նկատմամբ, սակայն հակաիրանական պատժամիջոցների կիրառումը  հանրապետականներին ավելի անողոք է դարձրել:

Չնայած  նորընտիր նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալը կառավարության գերակայությունն է, հանրապետական ​​երկու սենատորներ Թրամփին առաջարկել են քայլեր ձեռնարկել ՝ արգելափակելու Բայդենի վերադարձը միջուկային գործարքին:

Ծայրահեղ հանրապետական ​​սենատորներ Թեդ Քրուզը և Լինդսի Գրեմը Դոնալդ Թրամփին կոչ են արել  Սենատին ներկայացնել նախագիծ, որը կարգելի ԱՄն-ին վերադառնալ ՀԳՀԾ-ն և Փարիզի կլիմայական համաձայնագիր:

 

Քեյհան օրաթերթ

Կթիրախավորենք Իսրայելին և նրա դաշնակիցներին Կարմիր ծովում

Սիոնիստական ​​ռեժիմը այն դերակատարներից է, որը գաղտնի ներկա է Եմենում և սաուդյան կոալիցիայի կողքին պայքարում է այդ երկրի ժողովրդի դեմ:

Անսարալլահ շարժման պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են, որ Թել Ավիվը պետք է զգույշ լինի, որպեսզի չվերածվի թիրախի: Եմենի ազգային փրկության կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնյան արձագանքել է իսրայելական բանակի խոսնակի խոսքերին, ով ասել էր. «մենք հետեւում ենք Եմենի իրավիճակին»: 

Այս պաշտոնյան Եմենի Saba գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմը պետք է վերահսկի իրավիճակը այն տարածքներում, որոնք Պաղեստինիից  անօրինաբար զավթվել են և դադարի սպառնալ տարածաշրջանի երկրներին Մերձավոր Արևելքի բոլոր մասերում իրենց բանակի առկայությամբ և  խոսել կայծակնային պատերազմի մասին»:

 

Իրան օրաթերթ

Պեսկով. Պուտինը անտարբեր է իրեն ուղղված քննադատությունների նկատմամբ

Կրեմլի խոսնակը ասում է, որ վերջին երկու տասնամյակում Պուտինի հասցեին ուղղված քննադատությունները երբեք չեն դադարել, բայց նախագահն անտարբեր է դրանց նկատմամբ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը  «Ռոսիա 1» հեռուստատեսությանը ասել է.«Հարձակումները չեն սահմանափակվում միայն վերջին ամիսներով: Վերջին 20 տարիների ընթացքում Պուտինի վրա հարձակումներ եղել են ինչպես արևմտյան կառավարությունների, այնպես էլ ներքին ընդիմախոսների կողմից և նա, իհարկե, ժամանակի ընթացքում անտարբեր է դարձել դրանց նկատմամբ:

Կրեմլի խոսնակը նշել է, որ նախագահը բազմիցս հայտարարել է, որ հարձակումները կարևոր չեն, բայց որ իր գործողություններն իրական արժեք ունեն:

 

news.am

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քոչարյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի աղբյուրները, որոնք մոտ են նախագահի աշխատակազմին:

Մեր տեղեկություններով՝ զրույցը տեղի է ունեցել անցած շաբաթվա սկզբին: ՌԴ նախագահը եւ Հայաստանի նախկին նախագահը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ վիճակը, անվտանգության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ Երեւանում ներքաղաքական իրավիճակը: Առանձին քննարկվել է Հայաստանի տնտեսական վիճակը: Զրույցը տեւել է գրեթե մեկ ժամ:

 

orakarg.com

Թուրքիայում վերջին 1 օրում 75 երկրաշարժ է գրանցվել

Դեկտեմբերի 27-ին ժամը 09։37-ի սահմաններում ներկայիս Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` վերջին 24 ժամում երկրաշարժից հետո Էլազըղում իրարահաջորդ 75 երկրաշարժ է գրանցվել, որոնցից ամենախոշորը Ռիխտերի սանդղակով գնահատվել են 3․7 բալ: Այս մասին հայտնում է Ermenihaber լրատվականը:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Էլազըղին հարակից Մալաթիա, Դերսիմ (Թունջելի) և Բինգյոլի (Բյուրակն) նահանգներում։ 

Նշենք, որ նախօրեի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր 15կմ խորության վրա։ Ցնցումները գրանցվել են նաև հարևան նահանգներում: Երկրաշարժի հետևանքով 1 շենք է փլուզվել։ 68 մարդ ինքնազգացողության վատացման պատճառով դիմել են հիվանդանոց։

Նախնական տվյալներով՝ մարդկային և նյութական կորուստներ չկան:

 

1in.am

Թուրքիան և Բրիտանիան ազատ առևտրի համաձայնագիր կկնքեն

Բրիտանիայի առևտրի նախարար Լիզ Թրասսը հայտնել է, որ այս շաբաթ Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր են կնքելու: Նշվում է, որ այս համաձայնագիրը կնքելու անհրաժեշտությունն առաջացել է Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո, գրում է ermenihaber-ը:

Այս համաձայնագրով երկու երկրները կկարողանան շարունակել ներկայում գործող առևտրային հարաբերությունները՝ ըստ որոնց փոխադարձ աևտուրն ազատվում է մաքսատուրքերից:

Բրիտանացի նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ կունենան ևս մեկ պայմանագիր, որն ավելի մանրամասն կարգավորումներ կմտցնի երկու երկրների առևտրային հարաբերություններում:

 

aysor.am

Կորոնավիրուսի նոր շտամի պատճառով ևս մեկ երկիր փակում է սահմանները

Ինդոնեզիան արգելելու է բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր հունվարի 1-ից 14-ը կորոնավիրուսի նոր տեսակ տարածումը կանխելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արտգործնախարար Ռետնո Մարսուդիին:

Անցյալ շաբաթ Ինդոնեզիան արգելել է ՄԹ-ից բոլոր ճանապարհորդներին մուտք գործել երկիր և խստացրել Եվրոպայից և Ավստրալիայից ժամանողների համար կանոնները: Այդ երկրներում առկա է COVID-19-ի «բրիտանական» նոր շտամը:

Նոր կանոնները տարածվելու են բոլոր օտարերկրյա քաղաքացիների վրա, բացառությամբ բարձրաստիճան պաշտոնյաների: