Դեկտեմբեր 28, 2020 18:47 Asia/Tehran
  • Ահաբեկչության գործառույթն ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա եռանկյունու համար

Կիրակի օրը «Ալ-Մայադին» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Լիբանանի «Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը հարգել է ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժնման հրամանատար նահատակ գեներալ Ղասե Սուլեյմանիի և Իրաքի Դիմադրության հրամանատարներից Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի հիշատակը: Նա կարևոր կետեր է նշել տարածաշարջանի իրադարձությունների մասին, որոնք մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի իրավիճակին և Դիմադրության թշնամիների քաղաքականությանը ծանոթանալու համար:

1-Ահաբեկչության գործառույթը ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա եռանկյունու համար

Սեյեդ Հասան Նասրոլլահի ելույթի կարևոր կողմերից մեկն այն է, որ Դիմադրության գլխավոր թշնամին հանդիսացող ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա եռանկյունին իր ձախողումները հատուցելու համար, սպանում  է Դիմադրության առաջնորդներին, այդ թվում գեներալ Ղասեմ Սուլեյմանիին և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսին: Սեյեդ Հասան Նասրոլլահը նաև նշել է, որ ինքը նույնպես ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա եռանկյունու թիրախում է եղել:

Սեյեդ Հասան Նասրոլլահը նշել է, որ  սպանության եղանակը փոխվել է: Նա նշել է, որ գեներալ Սուլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի սպանության ձևը տարբերում էր Էմադ Մողնիեի սպանությունից  և բացահայտորեն երևում էր, որ ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա եռանկյունու համատեղ գործն էր: Էմադ Մողնիեի սպանությունը կատարվեց Իսրայելի կողմից՝ Դիմադրության ընդդիմադիրների համագործակցությամբ: Դա վկայում է այն մասին, որ սպանությունը նպատակաուղղված մոտեցում է Դիմադրության ընդդիմադիրների կողմից:

Մյուս կետը թշնամու սխալ ենթադրությունն է այն մասին, որ մի քանի սնաձնաց սպանությամբ,  Դիմադրության պայքարը կավարտվի: Սեյեդ Հասան Նասրոլլահն այդ մասին նշել է, որ Դիմադրությունը մի քանի հոգով չի սահմանափակվում, որ նրանց ահաբեկելով, ավարտվի:  Նա հավելել է, որ Դիմադրության անդամներևի սպանությունն ավելի է հզորացնում այս շարժումըը: Իրականում դա այն կետն է, որը Դիմադրության հակառակորդները չեն կարող  ընկալել և բանակցության փոխարեն ընդդիմանում են դրան:

2-Հարաբերությունների կարգավորում. Արաբ իշխանավորների մտավոր և վարքային իրողությունների բացահայտում

Սեյեդ Հասան Նասրոլլահն իր ելույթում անդրադարձել է Սիոնիստական ռեժիմի հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորմանը:  ԱՄԷ-ն, Բահրեյնը, Սուդանը և Մարոկկոն այն չորս երկրներն են, որոնք Սիոնիստական ​​ռեժիմի հետ պաշտոնական հարաբերություններ են հաստատել 2020-ի սեպտեմբերից: Այդ երկրները նախկինում ևս կապեր են ունեցել Իսրայելի հետ, բայց միևնույն ժամանակ վանկարկել են Պաղեստինին սատարող կարգախոսներ: Սակայն նրանց հայտարարություններն ու քայլերը հակասում են իրար: Այդ կապակցությամբ Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է.«Նախկինում արաբ իշխանավորները միայն խոսքով էին դավաճանում Պաղեստինին, սակայն այսօր իրողությունները բացահայտ են դարձել: Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը  քողազերծել է  նրանց երկերեսանիությունը»:

3-Հեզբոլլահն ու Դիմադրությունը ավելի հզոր են քան երբևէ

Սեյեդ Հասան Նասրոլլահը նշել է, որ Լիբանանի Հեզբոլլահի հրթիռների թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատությամբ և դրանք կարող են թիրախավորել բռնագրավված տարածքներում գտնվող ցանկացած նշանակետ: Դա վկայում է այն մասին, որ Հեզբոլլահն անտեսելով խնդիրները կանխարգելիչ ռազմավարություն է վարում: Եվ իհարկե դա ահազանգ է թշնամիների համար, որ չմոռանան Լիբանանի Դիմադրության կանխարգելիչ կարողության մասին: 

 

 

 

Պիտակ