Մեկնաբանություն. Դեկտեմբերի 29-ի սխրագործությունը
Դեկտեմբերի 29-ը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի հեղափոխության պատմության մեջ և համարվում է ժողովրդի հպարտությններից մեկը:
2009թ. Իրանում կայացան ընտրություններ: Նախագահական 10-րդ շրջանի ընտրություններում ժողովրդի 85 տոկոսանոց մասնակցությունը վկայում է իսլամական համակարգում տիրող ժողովրդավարության մասին:
Քաղաքական հարցերի փորձագետ՝ Մեհդի Ֆազայելին ասել է.«2009թ. դավադրության բարդ լինելու պատճառներից մեկն այն էր, որ այդ ժամանակահատվածում հակահեղափոխական շարժումն իր հնարավորություններն օգտագործեց ոչ միայն ընտրությունների, այլև իսլամական համակարգը կործանելու դեմ»:
2009թ. դավադրության մեջ ԱՄՆ-ը երկու նպատակ էր հետապնդում:
Դավադրության հեղինակները մի կողմից թիրախ էին դարձրել ընտրությունները, իսկ մյուս կողմից համակարգի փափուկ կործանմանն էին ձգտում: Այդ իսկ պատճառով նախագահական 10-րդ շրջանի ընտրություններից հետո, փողոցային խռովությունները սովորական դեպքեր չէին, այլ փափուկ կամ թավշյա հեղափոխությունների ձևով մշակված գործողություններ: Փաստեր կան այն մասին, որ ԱՄՆ-ն ու որոշ եվրոպական երկրներ առաջնորդում էին այդ դավադրությունը:
Իհարկե ակնհայտ է, որ ընտրական բանավեճերում որոշ թեկնածուների սխալ մոտեցման պատճառով ընտրությունների հարցը վտանգավոր հունի մեջ էր մտել: Պատեհապաշտ տարրերն ընտրություններում ձախողած թեկնածուին հովանավորելու պատրվակով, անարգեցին Մոհառռամի սգո արարողությունն ու աշուրայի արժեքները և այդպիսով նրանց շարժումը հակակրոնական բնույթ ստացավ:
Իր ելույթում, անդրադառնալով կասկածամտություն տարածելու և Իրանի ժողովրդից հույսն ու վստահությունը խլելու ԱՄՆ-ի ջանքերին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Դեյ ամսի 9-ին՝ դեկտեմբերի 29-ին, ժողովուրդը պատասխանեց այդ խաղերին և պաշտպանեց կրոնական ու հեղափոխական արժեքները և իհարկե այսօր էլ կարևորվում է այդ արժեքների պահպանումը»:
Հետևաբար դեյ ամսի 9-ը, կարելի է հեղափոխական զարթոնքի ուղղությամբ արված քայլ բնութագրել:
2009 թ. դեկտեմբերի 29-ին միլիոնավոր իրանցիների քայլերթի դուրս եկան՝ դատապարտելով նրանց, ովքեր փորձում էին պառակտել հասարակությունը: Այդ երթով իրանցիները կտրուկ պատասխան տվեցին այն սադրիչներին, որոնք փողոցներ էին դուրս եկել՝ հարցականի տակ դնելու տասներորդ ընտրությունների արդյունքները և մոլորեցնելու հասարակությանը:
Իր ելույթներում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը բազմիցս անդրադարձել է տարածաշրջանում ԱՄՆ-ի պառակտիչ ու սադրիչ քայլերին:
Անշուշտ ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է նշել, Իրանում քաղաքական, կրոնական, ցեղային ու լեզվական պառակտում սերմանելու ԱՄՆ-ի բարդ նախագծերն ապարդյուն ու ձախողած են և ԱՄՆ-ի նորընտիր նախագահի շրջանում ևս շարունակվելու է Իրանի առաջընթացը: Ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել. «Երբեք չի իրագործվելու Իրանի իսլամական հանրապետությանը շարքից հանելու կամ թուլացնելու նրանց երազանքը»:
Դեկտեմբերի 29-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանի և այլ քաղաքների տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ, աշխարհին ապացուցեին, որ իսլամական վարչակարգը լեգիտիմ վարչակարգ է: