Իրանը նախազգուշացնում է տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրության հետևանքների կապակցությամբ
Տարածաշրջանային անվտանգության կապակցությամբ ԻԻՀ քաղաքականությունը հիմնված է հավաքական համագործակցության վրա: Եվ Պարսից ծոցի անվտանգությունը բացառություն չէ:
ԻԻՀ ԱԳ նախարարը, Կատարի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, շեշտել է, որ տարածաշրջանի երկրները պետք է համագործակցեն՝ կայունություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ: Նա զգուշացրել է տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդիր քայլերի հետևանքների մասին, նշելով. «Ցանկացած արկածախնդրության հետևանքների պատասխանատվությունը կրելու է Վաշինգտոնը»:
Տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման վերաբերյալ Զարիֆի հայտարարությունը ռազմավարական նշանակություն ունի: Այն կարելի է քննարկել երկու տեսանկյունից.
Առաջին՝ «Անվտանգություն բոլորի համար» սկզբունքի վրա ուշադրություն դարձնելը հիմնված է տարածաշրջանային կոնվերգենցիայի մոդելի և կոլեկտիվ անվտանգության հայեցակարգի ընդհանուր ընկալման վրա ՝ առանց օտարերկրացիների ռազմական ներկայության և միջամտության անհրաժեշտության:
Այս մոտեցումը նախապայման է կոլեկտիվ շահերի շրջանակներում անվտանգության հաստատման համար, ինչը կարևոր է ոչ միայն Պարսից ծոցի, այլև համաշխարհային խաղաղության և անվտանգության համար:
Երկրորդ՝ Թրամփի նախագահության վերջին օրերին տարածաշրջանային զարգացումների և ԱՄՆ-ի արկածախնդրության նկատմամբ Իրանի վերաբերմունքը: Իրանը երբեք պատերազմ չի սկսել տարածաշրջանում կամ տարածաշրջանից դուրս, բայց սպառնալիքի կամ հարձակման դեպքում կարող է պաշտպանել իր անվտանգությունը: Սպառնալիքների, այդ թվում` պատերազմի, ահաբեկչության և ծովային անապահովության դեպքում Իրանի քաղաքականությունը հիմնված է սպառնալիքները չեզոքացնելու և հակահարված տալու վրա:
ԻԻՀ դիվանագիտական ծառայության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև մեկ այլ կարևոր կետի, նշելով, որ Իրանն ընդգծում է տարածաշրջանի երկրների համագործակցության և համատեղ նախագծերին մասնակցություն անհրաժեշտությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2019-ի նստաշրջանում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ներկայացրեց Հորմոզի համապարփակ ծրագիրը, որը հիմնված է հավաքական անվտանգության վրա:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը հանգեցրել է սպառնալիքների և անապահովության աճի: Աֆղանստանն ու Իրաքը դրա պարզ օրինակներն են: Եվ Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական ներկայությունը բացառություն չէ:
Ավելի վաղ, պատասխանելով ամերիկյան պաշտոնյաների մեղադրանքներին, Իրանի ԱԳՆ Մուհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել էր. «Տարեկան հիշեցում: Տպավորություն է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը չեն կարող գտնել դեպի մեր ջրեր տանբող ճանապարհը: Հավանաբար այն պատճառով, որ նրանք չգիտեն դրա անունը: Պարսից ծոց անունը գոյություն է ունեցել ԱՄՆ-ի ստեղծումից 2000 տարի առաջ: Կամ միգուցե նրանք չգիտե՞ն, թե ինչ են անում իրենց տնից 7000 մղոն հեռավորության վրա»:
Տարածաշրջանի ներկա իրավիճակում, երբ Արևմտյան Ասիայում և Պարսից ծոցում ԱՄՆ-ի ծախսատար տարածաշրջանային քաղաքականությունը ձախողվել է, Վաշինգտոնը կարծես թե փորձում է սրել տարածաշրջանում առկա լարվածությունը և անվտանգության հետ կապված մտահոգություններ ստեղծել, որպես տարածաշրջանում Թրամփի ժառանգություն: Կատարի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Զարիֆը խոսել է այդ արկածախնդրության հետևանքների մասին: