Մեկնաբանություն. Նախազգուշացում՝ Թուրքիայում իրավապաշտպան խմբերի գործունեության չեղարկման կապակցությամբ
Թուրքիայում խոսքի ու մամուլի ազատության ու մարդու իրավունքների հարցը կրկին խնդիրներ է հարուցել Անկարայի կառավարության համար:
Անցնող երկու տասնամյակների ընթացքում Թուրքիայում մարդու իրավունքների մշտական խախտումները եղել են Անկարայի իշխող կառավարություններից առկա դժվարությունները՝ ԵՄ-ին ու եվրոպական կառույցներին Թուրքիայի անդամակցության, ԱՄՆ-ի և այս երկրի հսկողության տակ գտնվող կառույցների ու հարակից այլ կազմակերպություների հետ կոնվերգենցիայի հարցում: Այդ պատճառով, վերջին տասնամյակների ընթացքում, արևմտյան կառույցներն ու կազմակերպություններն Անկարայի նկատմամբ ճնշում գործադրելու և արտոնություններ ստանալու նպատակով, մշտապես բարձրացնում են մարդու իրավունքների հարցը:
Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացված օրենքը հնարավորություն է ստեղծում ասպարեզից հեռացնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մրցակիցներին, այդ թվում՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը ու միևնույն ժամանակ անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ազգայնամետ կուսակցությունների, ինչպես «Ազգային շարժում» կուսակցության հզորացման համար: Քննադատների համոզմաբ, Անկարայի կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ, խստորեն սահմանափկելու է անկախ կառույցների գործունեությունը: Այդ պատճառով, Ռեջեբ Թայիբ Էրդողանի ընդդիմադիրները խիստ մտահոգված են այս օրենքի գործադրման կապակցությամբ:
Թուրքիայի խորհրդարանում վավերացված ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նոր օրենքի համաձայն, ահաբեկչական քայլերի ֆինանսավորումը, զանգվածային սպանության զենքերի արտադրությունը և տարածումը համարվում է հանցաք, որի համար խիստ պատիժ և խոշոր տուգանքներ են սահմանված: Թուրքիայի կառավարությունը հայտնի մարդու իրավունքների ոտնահարմամբ: Նախ՝ Թուրքիան լրագրողների ամենամեծ կալանավայրն է և երկրորդ, այս երկրում մարդու իրավունքների խախտումը այնքան էլ զարմանալի երևույթ չէ: Այս խնդիրները մեծացնում են ԵՄ-ի մյուս անդամների հետ Թուրքիայի տարածությունը:
Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության և դրա հետ կապված որոշ խնդիրների մասին նոր օրենքի վավերացմամբ պարոն Էրդողանի կառավարությունը փորձում է ասպարեզից հեռացնել ակտիվ ու ժողոովրդի կողմից սիրված կուսակցություններին: Այս իրականությունը չի վրիպել լրատվամիջոցների ու փորձագետների հայացքներից: Թուրքիայում Amnesty International կազմակերպության փորձագետ Էմքե Դիթրիթը համոզված է.«Անկարան խստացրել է ճնշման ու ձերբակալությունների ալիքը»:
Ակնհայտ է, որ ներկա իրավիճակը պայմաններ է ստեղծել ահաբեկչական հոսանքներին դիմակայելու համար: Սակայն նոր օրենքի վավերացումը Թուրքիայի քաղաքական հարթակում նոր իրադարձությունների պատճառ դառնալ: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ով 2002թ. սկսած ղեկավարում է այս երկիրը, ԵՄ-ում հայտնի է ԶԼՄ-ներին, ընդդիմադիր կուսակցություններին և ընդդիմադիրներին լռեցնելու իր քայլերով: Թուրքիայի հակաահաբեկչական օրենքները թույլ են տալիս կասկածյալներին, նախքան մեղադրանքի առաջադրումը, երկար ժամանակ պահել կալանքի տակ: Սակայն կասկած չկա, որ նոր օրենքի վավերացմամբ, ընդդիմադիրների համար պայմաններն ավելի են դժվարանալու: