Մեկնաբանություն. «Թրամփ զգուշացիր ծուղակից»
Տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտություներն ու արկածախնդրությունները Դոնալդ Թրամփին դրդեց հայտարարելու, որ ԱՄՆ-ը 7 տրիլիոն դոլար է ծախսել տարածաշրջանում, բայց ապարդյուն:
Թրամփը ցույց տվեց, որ անցած չորս տասնամյակներում շարունակել է նույն սխալ ուղին և իր նախագահության շրջանի վերջին օրերում ևս նույնն է անում:
Հակադարձելով տարածարջանում ԱՄՆ-ի սադրիչ քայլերին, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը թվիթերում ընդգծելով, որ Իրանը ԱՄՆ-ի հետ պատերազմին չի ձգտում, գրել է.«Թրամփի կառավարությունը և իր աջակիցները ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն, միլիարդներ դոլոր ծախսել են Բի-52 կործանիչներ և նավախմբեր տարածաշրջանում տեղակայելու համար»:
Իրանի արտաքին գործերի նախարարը շաբաթ օրը թվիթում գրել է նաև, որ Իրաքից ստացված նոր տեղեկությունները վկայում են այն մասին, որ Իսրայելը դավեր է նյութում ամերիկացիների վրա հարձակվելու համար, որպեսզի կեղծ պատրվակներով Թրամփին դրդել պատերազմ սկսելու համար:
Խոսքն ուղղելով ԱՄՆ-ի նախագահին, Զարիֆն ասել է.«Թրամփ, զգուշացիր ծուղակից: Կրակի հետ խաղալու դեպքում, պատասխանը լինելու է համարժեք, նույնիսկ քո լավագույն բարեկամների դեպքում»:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը նամակ հղելով Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, սադրիչ բնութագրելով Պարսից Ծոցում և Օմանի ծովում ամերիկյան կործանիչների թռիչքները, հիշեցրել է, որ ԱՄՆ-ի քայլերը ռազմատենչ են և վտանգում են առանց այդ էլ չափազանց զգայուն այս տարածաշրջանի անվտանգությունը:
Չնայած անցած հինգշաբթի օրը Պենտագոնը հայտարարեց, որ ԱՄՆ է վերադառնում «Nimitz» ավիակիրը, բայց տարածաշրջանում աճող լարվածությունը, որը Սպիտակ տան, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի քայլերի անմիջական արդյունք է, երկու կողմից կարևորում է այդ գործողության հետևանքներն ու նշանակությունը:
Առաջին ասպեկտը՝ այդ շարժումների կործանարար հետևանքներն են տարածաշրջանում: Փաստերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի և Սպիտակ Տան տարածաշրջանային դերակատարների նպատակն է ընդլայնել ճգնաժամը` կենտրոնանալով Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղղակի առճակատում ստեղծելու և տարածաշրջանը անդառնալի լարվածության վիճակի մեջ մղելու վրա: Այդ դեպքում, պատերազմի հետևանքներն անկանխատեսելի են լինելու ԱՄՆ-ի և տարածաշրջանում նրա բարեկամների, հատկապես Իսրայելն համար:
Նման լարվածություն հրահրելու երկրորդ կողմը՝ տարածաշրջանում և Իրանի դեմ ԱՄՆ-ի արկածախնդրության մեծ ծախսերն են:
Սիոնիստական ռեժիմը, Սաուդյան Արաբիան և Թրամփի վարչակազմի որոշ տարրեր, այդ թվում Պոմպեոն, շահագրգռված են տարածաշրջանում նոր ճգնաժամեր կամ լարվածություն ստեղծելու հարցում:
Ամեն դեպքում, Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում որևէ լարվածության չի ձգտում, բայց միշտ պատրաստակամությամբ և հզոր է կանգնել ցանկացած ագրեսորի դեմ: Ի պատասխան այս քայլերի ՝ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հայտարարել են, որ ցանկացած արկածախնդրություն, ոտնձգություն կամ սադրանք կհանգեցնի վճռական արձագանքի, որի հետևանքները կզգան թշնամիները, այդ թվում ՝ Միացյալ Նահանգները:
Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է լավագույն հարաբերություններն ունենալ իր հարևանների հետ: Փորձը ցույց է տվել, որ վստահության և բարի կամքով փոխհարաբերությունները և ցանկացած չարամիտ պահվածքից հեռու մնալը հանգեցնում են տարածաշրջանում հավաքական շահերի պահպանմանը և կայուն անվտանգությանը: Հակամարտությունը, սակայն, հանգեցնում է տարածաշրջանում լարվածության աճի, որի հետևանքները երկարաժամկետ են, և դա ձեռնտու է միայն միջամտողներին, օտարերկրացիներին և պատեհապաշտներին: