Սոլեյմանիի դպրոցը տարածաշրջանում ԱՄՆ-ի պարտության հիմնական պատճառն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130618-Սոլեյմանիի_դպրոցը_տարածաշրջանում_ԱՄՆ_ի_պարտության_հիմնական_պատճառն_է
Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի օգնականը և գլխավոր խորհրդականը հայտարարել է, որ Սոլեյմանիի դպրոցն Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի ռազմավարության ձախողման և Լիբանանում ու Գազայում Հեզբոլլահի դեմ պատերազմում Սիոնիստական ​​ռեժիմի պարտության պատճառն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2021 06:59 Asia/Tehran
  • Սոլեյմանիի դպրոցը տարածաշրջանում ԱՄՆ-ի պարտության հիմնական պատճառն է

Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի օգնականը և գլխավոր խորհրդականը հայտարարել է, որ Սոլեյմանիի դպրոցն Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի ռազմավարության ձախողման և Լիբանանում ու Գազայում Հեզբոլլահի դեմ պատերազմում Սիոնիստական ​​ռեժիմի պարտության պատճառն է:

Գեներալ-մայոր Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի  կյանքի վերաբերյալ սեմինարի ժամանակ հայտարարել է. «Սոլեյմանիի դպրոցի ամենակարևոր գործառույթը երիտասարդների վերապատրաստումն է, ովքեր ի վիճակի են իրականացնել իսլամական հեղափոխության և սուրբ պաշտպանության հաղթանակի չորս ռազմավարությունները, նպաստել կրոնական ժողովրդավարության ամրապնդմանը և դիմադրության ու հակակոռուպցիոն ճակատի ձևավորմանը: 

Գեներալ Սաֆավին հավելել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը փորձում է իրագործել Նեղոսից Եփրատ ծրագիրը, սակայն ​​չկարողացավ ապահովել անգամ գրավյալ տարածքների անվտանգությունը: Նրա խոսքերով. «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության ամենաթույլ պատասխանը  կլինի ամերիկացիներին Արևմտյան Ասիայից վտարելը և սրբազան Երուսաղեմն ազատարգրելը»: