20 տոկոսանոց ուրանի հարստացումը՝ օրինական քայլ, խորհրդարանի վավերացրած նախագծի շրջանակում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130627-20_տոկոսանոց_ուրանի_հարստացումը_օրինական_քայլ_խորհրդարանի_վավերացրած_նախագծի_շրջանակում
Ֆորդոյի միջուկային համալիրում մեկնարկել է 20 տոկոս ուրանի հարստացման գործընթացը և կայուն մակարդակի է հասել: 20 տոկոսով հարստացված վառելիքի արտադրությունը նախկինում ևս տեղի է ունեցել և նորություն չէ: Այդ վառելիքն օգտագործվում է Թեհրանի հետազոտական ռեակտորում ՝ ռադիոակտիվ դեղերի արտադրության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2021 08:51 Asia/Tehran
  • 20 տոկոսանոց ուրանի հարստացումը՝ օրինական քայլ, խորհրդարանի վավերացրած նախագծի շրջանակում

Ֆորդոյի միջուկային համալիրում մեկնարկել է 20 տոկոս ուրանի հարստացման գործընթացը և կայուն մակարդակի է հասել: 20 տոկոսով հարստացված վառելիքի արտադրությունը նախկինում ևս տեղի է ունեցել և նորություն չէ: Այդ վառելիքն օգտագործվում է Թեհրանի հետազոտական ռեակտորում ՝ ռադիոակտիվ դեղերի արտադրության համար:

2019թ. մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու առաջին տարելիցին, ԻԻՀ ազգային անվտանգության խորհուրդը ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ հոդվածների համաձայն, սկսեց ՀԳՀԾ-ով նախատեսված պարտավորությունների կրճատման գործընթացը: Պարտավորությունների կրճատման շրջանակներում, բոլոր քայլերը տեղի են ունեցել ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ: Հետևաբար անընդունելի է Իրանի այդ գործողությունները գնահատելնառանց անդրադառնալու համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո եվրոպական կողմի խոստումնադրժությանն ու Անվտանգության խորհրդի բանաձևի խախտմանը: 

Իսլամական խորհրդարանում վավերացվել է պատժամիջոցների չեղարկման  ռազմավարական քայլերի մասին օրենքը, ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերի և  եվրոպական երկրների կողմից Վաշինգտոնի քաղաքականությանը հետևելուն:

Այդ նախագծի առաջին հոդվածի համաձայն, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պարտավորվում է խաղաղ նպատակներով տարեկան 120 կգ 20 տոկոսով հարստացված ուրան արտադրել:

Երկուշաբթի օրը, Իրանի հեռուստատեսության երկրորդ ալիքին տված հատուկ հարցազրույցում, Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է. «Եվրոպացիները ցույց տվեցին իրենց անկարողությունը ՀԳՀԾ-ին  հավատարիմ մնալու հարցում և չկարողացան ապահովել համաձայնագրով նախատեսված Իրանի շահերը: Սակայն եթե համաձայնագրի անդամները կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, մենք կվերանայենք մեր որոշումը»: 

Ինչ վերաբերում է ուրանի 20 տոկոս հարստացման արձագանքներին, ներառյալ ԵՄ խոսնակի հայտարարությունը, որը նշել է, թե Իրանի քայլը հակասում է ՀԳՀԾ-ով ստանձնած  պարտավորություններին, Արաղչին ասել է. «Եվրոպացիները, ովքեր իրենց համարում են ժողովրդավարության օրրան, իրավունք չունեն Իրանից պահանջել անտեսել խորհրդարանի ընդունած որոշումը»:

Ինչ վերաբերում է 20 տոկոս ուրան հարստացնելու որոշմանն Իսրայելի վարչապետ Նեթանյահուի արձագանքին, և այն հայտարարությանը, թե Իրանը քայլեր է ձեռնարկում իր միջուկային ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ, Արաղչին ասել է. «Միջուկային զենք ունեցող ռեժիմը չի կարող Իրանին մեղադրել միջուկային զենք ստեղծելու նպատակ ունենալու մեջ»: 

Իրանի իսլամական հանրապետությունը հարգում է իր միջուկային հանձնառությունները և ՄԱԳԱՏԷ-ի հետ թափանցիկ համագործակցություն է ունեցել, որին անդրադարձ է եղել գործակալության քննիչների զեկույցներում: Ներկայումս նույնպես միջուկայինմ զենքը մերժելու ԻԻՀ սկզբունքն անփոփոխմնացել: ԻԻՀ պաշտոնատարները միշտ հավաստիացրել են, որ միջուկային զենքը մերժված է կրոնական տեսանկյունից և ոչ մի տեղ չունի Իրանի պաշտպանական ու անվտանգության ռազմավարության մեջ:

Անկախ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Սիոնիստական ռեժիմի կեղծ հայտարարություններից ու քայլերից, պետք է նշել, որ ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության պահպանման համար նոր  համաձայնության կարիքը չկա և այդ համաձայնության վերադառնալը կախված է եվրոպական կողմի գործունեությունից: Ինչպես ասել է Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին, Իրանը հանձնառությունները կրճատել է ՀԳՀԾ-ի համաձայն, եվ դա այդ համաձայնության վախճանը չի համարվում: