Մեկնաբանություն. 2020-ի սկանդալային ընտրություններից հետո և Բայդենի արգելակը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130664-Մեկնաբանություն._2020_ի_սկանդալային_ընտրություններից_հետո_և_Բայդենի_արգելակը
Ջորջիա նահանգում երեքշաբթի օրը տեղի կունենա ԱՄՆ Սենատի ամենակարևոր ընտրություններից մեկը: Այս ընտրություններում պետք է որոշվեն ԱՄՆ Սենատի երկու թափուր տեղերի պարտականությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2021 07:56 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. 2020-ի սկանդալային ընտրություններից հետո և Բայդենի արգելակը

Ջորջիա նահանգում երեքշաբթի օրը տեղի կունենա ԱՄՆ Սենատի ամենակարևոր ընտրություններից մեկը: Այս ընտրություններում պետք է որոշվեն ԱՄՆ Սենատի երկու թափուր տեղերի պարտականությունները:

Հանրապետականներ Քելի Լոֆլերը և Դեյվիդ Պերիդոն փորձելու են պահպանել իրենց տեղերը ԱՄՆ Սենատում:  Նրանք մրցում են համապատասխանաբար Ռալֆ Ուորնոքի   և Ջոն Օսովի հետ: Այս ընտրությունները կարևոր են, քանի որ դրանց արդյուքնում որոշվելու է ԱՄՆ Սենատի առաջիկա երկու տարիների կազմը :

Ներկայումս հանրապետականները  Սենատում ունեն 50, իսկ դեմոկրատները, երկու անկախ սենատորների հետ միասին՝ 48 տեղ: Եթե ​​հանրապետականները կարողանան նվաճել Ջորջիա նահանգի վիճելի տեղերից մեկը կամ նույնիսկ երկուսը, կկարողանան պահպանել իրենց թվային առավելությունը Սենատում: Սա կարևոր է, քանի որ հունվարի 20-ից դեմոկրատ Ջո Բայդենը կկարողանա վայելել Ներկայացուցիչների պալատի աջակցությունը, որը վերահսկվում է նրա կուսակցության անդամների կողմից: Այլ կերպ ասած, Սենատը հանրապետականների միակ հույսն է 2020-ի նոյեմբերի վիճահարույց ընտրություններից և Բայդենի արգելակից հետո, որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց գերակայությունը և կանխել Բայդենի կառավարության որոշ ծրագրերի իրականացումը:

Ուստի Սենատի այս ընտրությունները կարևոր են նաև Դեմոկրատական ​​կուսակցության համար: Եթե ​​դեմոկրատները կարողանան ստանալ վերոնշյալ երկու տեղերը, նրանք կկարողանան օգտագործել փոխնախագահ Քամալա Հարիսի ոսկե ձայնը, որը նույնպես նախագահելու է Սենատը և թույլ չտալ հանրապետական ​​սենատորներին հաղթել: ԱՅդ պարագայում, Սպիտակ տան և Կոնգրեսի միջև տարիների տարաձայնություններից հետո, Միացյալ Նահանգների կառավարության երկու ճյուղերի և օրենսդիր մարմնի միջև հավասարություն կհաստտավի. թեկուզ կուսակցական կազմի առումով:

Այս հաշվարկները երկու կողմերին ստիպել են օգտագործել իրենց ողջ  քաղաքական   և ֆինանսական ուժը՝ Ջորջիայումհաղթելու համար: Ակնկալվում է, որ  Ջորջիա նահանգում սենատորական ընտրությունների այս փուլի  ծախսերըկակզմեն  1 միլիարդ դոլար: Այս ցուցանիշով Ջորջիա նահանգի Սենատի այս երկու տեղերը կդառնան աշխարհի բոլոր ազգային ժողովների ամենաթանկարժեք աթոռները: Սա մեծ ազդեցություն կունենա ԱՄՆ ընտրությունների գործընթացի վրա` փողի և հարստության տեսանկյունից, և Կոնգրեսին ավելի մեծ  կախվածության մեջ կդնի հարուստ մարդկանցից:

Այնուամենայնիվ, ԱՄՆ Սենատում երկու կողմերի փխրուն գերակայությունը, անկախ Ջորջիայի ընտրությունների արդյունքից, չի լուծի ԱՄՆ կառավարության առջև ծառացած խնդիրները: Քանի որ ԱՄՆ Կոնգրեսի անդամների շրջանում չկա ուժեղ և արդյունավետ կուսակցական կարգապահություն, իսկ Սենատում մի քանի դեմոկրատների կամ հանրապետականների դժգոհությունը, արդյուքն չի ունենա: Մասնավորապես, Հանրապետական ​​կուսակցության մեջ արդեն խորը տարաձայնություններ կան 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում Դոնալդ Թրամփի կողմից կողմցի ընտրակեղծիքների վերաբերյալ մեղադրանքների շուրջ:  Եթե այս տարաձայնոթւյուններն ու խնդիրները շարունակվեն, դրանք կարող են վտանգել Հանրապետական ​​կուսակցության ազդեցությունը, նույնիսկ եթե կուսակցությունը հաղթի Ջորջիայի ընտրություններում: Նույնը կարող է տեղի ունենալ նաև իշխող Դեմոկրատական կուսակցության համար: