Մամուլի տեսություն 08.01.2021
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը, Թուրքիայի, Հայաստանի և Իրանի հետ միասին, կկարողանա օգտվել տրանսպորտային նոր միջանցքից, որը Ադրբեջանը միացնում է Նախիջևանին:
Իրան օրաթերթ
Ալիև. Ռուսաստանը նույնպես կարող է օգտագործել Նախիջևվանի միջանցքը
Ադրբեջանի նախագահը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի, Հայաստանի և Իրանի հետ միասին կկարողանա օգտվել նոր տրանսպորտային միջանցքից, որն Ադրբեջանը միացնում է Նախիջևանին:
Նախկինում Էլհամ Ալիևը առաջարկել էր ձևավորել Նախիջևանի միջանցքը, որը գտնվում է Հայաստանի, Իրանի և Թուրքիայի միջև և միանում է Ադրբեջանի արևմտյան շրջաններին: Որոշ լուրերի համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական են արձագանքել առաջարկին:
Ջամե Ջամ օրաթերթ
Պատմության երկրորդ ամենաթանկ ամուսնալուծությունը
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանըամուսնալուծվում է երգիչ Քանյե Ուեսթից: Այդ մասին հայտնում են համաշխպարհային ԶԼմ-ները:
Ըստ Times- ի, այս ամուսնալուծության արժեքը կկազմի 2,2 միլիարդ դոլար:
Էթեմադ օրաթերթ
Եթե Թրամփը մտնի Իրաք, նրան կձերբակալեն
Իրաքի խորհրդարանում Sairun կոալիցիայի օրենսդիր անդամը հայտարարել է, որ այդ երկրի դատարանի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ արձակված ձերբակալման հրամանը կկիրառվի, եթե վերջինս մուքտ գործի Իրաք:
Ռիադ ալ-Մասուդին հավելել է, որ կալանքի որոշումը չի կարող գործադրվել Իրաքի սահմաններից դուրս, քանի դեռ այն չի հաստատվել Ինտերպոլի և ձեռք բերված միջազգային համաձայնագրերի միջոցով:
Իրաքցի խորհրդարանականը նաև նշել է, որ մի քանի երկրներ ներգրավված են դիմադրության հրամանատարների սպանության մեջ: Նրա խոսքերով, դա միջազգային հանցագործություն է, և այն հետաքննելու համար, ՄԱԿ-ը պետք է ձևավորի համապատասխան խումբ:
Համշահրի օրաթերթ
Ապստամբություն ԱՄՆ-ում. Կառավարությունը քննարկում է նախագահին պաշտոնազրկելու հարցը
ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած անկարգություններից հետո, Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է հեռացնել նախագահին:
CBS News- ը հայտնում է, որ ըստ շրջանառվող լուրերի, Թրամփի վարչակազմի անդամները քննարկում են ԱՄՆ Սահմանադրության թիվ 25 հոդվածի փոփոխությունն ակտիվացնելու հնարավորությունը ՝ նրան իշխանությունից հեռացնելու համար:
ԱՄՆ Սահմանադրության 25-րդ հոդվածի փոփոխության համաձայն, եթե փոխնախագահը և կառավարության անդամները որոշեն, որ նախագահն այլևս ֆիզիկապես կամ հոգեպես անկարող է գործերը վարել, նրանք կարող ենիշխանությունը փոխանցել փոխնախագահին:
Իրան օրաթերթ
Շամխանիի արձագանքը Միացյալ Նահանգներում վերջին իրադարձություններին
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն անդրադառնալով անցյալ գիշեր Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իրադարձություններին, հայտարարել է. «Ի՞նչ պատասխան են տալլու Իրանում այն մարդիկ, ովքեր խոսեում էին այս խելագարի հետ բանակցելու և համաձայնության գալու մասին»:
Ալի Շամխանին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «2016-ի ընտրություններում Թրամփի հոգեկան առողջությունը կասկածի տակ դրվեց: Վաշինգտոնում տեղի ունեցած դեպքերից հետո, նույն պատճառաբանությամբ, որոշ սենատորներ պահանջեցին Սահմանադրության 25-րդ հոդվածի փոփոխության համաձայն, հեռացնել Թրամփին: Ի՞նչ պատասխան են տալու նրանք, ովքեր Իրանում խոսում էին այս խենթի հետ բանակցելու և համաձայնության գալու մասին»:
armenpress.am
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար միմյանց տարածք առանց վիզայի մուտքի ռեժիմի իրավական նորմերը de facto չեն գործում. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար միմյանց տարածք առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմի իրավական նորմերը de facto չեն գործում. այդ ռեժիմն ամրագրված է 1992 թվականին ստորագրված ԱՊՀ երկրների համաձայնագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը.
«1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով սահմանվել է միմյանց տարածք քաղաքացիների առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմ, այդ ընթացակարգերը ներպետական օրենսդրությամբ կարգավորելու հնարավորություն, ինչպես նաև տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և այլ ներքին կարգավորումներ սահմանելու իրավասություն։
Հետագայում, ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հետ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը լրացվել կամ փոխարինվել է երկկողմ համաձայնագրերով։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի քաղաքացիների համար վերոնշյալ համաձայնագրի իրավական նորմերը de facto չեն գործում և առանձնահատուկ դեպքերում երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։
Համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայման է սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (սահմանապահ ծառայության) թույլտվությունը, որը կիրառվում է ցանկացած օտարերկրացու պարագայում՝ անկախ վիզային ռեժիմից կամ անկախ վիզայի պահանջից։
Վերոնշյալ տեղեկությունը մշտապես հասանելի է եղել ՀՀ ԱԳՆ կայքէջում»,- ասվաշ է հաղորդագրության մեջ:
armenpress.am
Լոնդոնում արտակարգ իրավիճակ է հայտարարվել Covid-19-ով պայմանավորված
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարել` երկրում կորոնավիրուսի համավարակի վտանգով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր ես Լոնդոնում արտակարգ իրավիճակ եմ հայտարարել: Լոնդոնի յուրաքանչյուր 30-րդ բնակիչն այժմ վարակված է կորոնավիրուսով: Եթե մենք անհապաղ քայլեր չձեռնարկենք, կարող են բազմաթիվ մարդիկ մահանալ»,- նշել է Խանը:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 2 մլն 889 հազար 419 է: Վիրուսի հետևանքով մահացել է 78 հազար 508 մարդ:
armenpress.am
Չինաստանում 11 մլն բնակչությամբ քաղաքում կարանտին է հայտարարվել Covid-19-ի բռնկման պատճառով
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները 11 մլն բնակչություն ունեցող Շիցզյաչժուան քաղաքում կարանտին են հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով համայնքի ղեկավարի հայտարարությանը:
«Համայնքի բնակիչներին թույլ չի տրվում առանց անհրաժեշտության լքել բնակության վայրերը»,- նշել է համայնքի ղեկավարը:
Իշխանություններն արդեն մեկնարկել են բնակչության զանգվածային թեստավորման աշխատանքները:
panorama.am
ԵՄ երկրները իրավունք չունեն COVID-19- ի դեմ պատվաստանյութի երկկողմանի պատվերների
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ասել է, որ ԵՄ երկրները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պետք է գնեն ոչ թե երկկողմ, այլ եվրոպական բանակցությունների միջոցով, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նա նշել է, որ պատվերների առկա պորտֆելը կազմում է 2,3 միլիարդ պատվաստանյութ: Նրա խոսքով, սա բավական է ԵՄ ամբողջ բնակչությանը պատվաստելու համար:
Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ եվրոպական շուկա մտնող ցանկացած դեղամիջոց պետք է Եվրոպական դեղերի գործակալությունում (EMA) հաստատման և հետազոտման գործընթաց անցնի:
Նա նաև նշել է, որ Pfizer-ի և BioNTech-ի հետ Եվրահանձնաժողովի պայմանագիրը կվերականգնվի, և Եվրամիությունը, բացի արդեն համաձայնեցված 300 միլիոնից, կգնի ևս 300 միլիոն չափաբաժին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն Pfizer-ից և BioNTech-ից լրացուցիչ 300 միլիոն դոզա պատվաստանյութ է ձեռք բերելու։
panorama.am
Համաշխարհային բանկը 2021 թ-ին ՀՀ-ում կանխատեսում է ՀՆԱ-ի 3.1 տոկոսանոց աճ
Համաշխարհային բանկը հրապարակել է 2021-2022 թվականների տնտեսական աճի նոր կանխատեսումները, ըստ որի՝ 2021 թվականին Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ տնտեսությունները կաճեն միայն 3,3%-ով:
Համաճարակից վերականգնումը դժվարությամբ է անցնում՝ կապված COVID-19 նոր բռնկումների հետ, որոնք խաթարում են բիզնեսի գործունեությունը: Ըստ ՀԲ կանխատեսումների, այս տարի Հայաստանին սպասում է ՀՆԱ-ի 3,1% -ի աճ, իսկ 2022 թ.՝ 4,5%-ի: Սա ավելի բարձր ցուցանիշ է, քան Ռուսաստանի ՀՆԱ-ի սպասվող աճի տեմպերը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ռուսաստանում, որի տնտեսությունն ամենամեծն է տարածաշրջանում, ՀԲ փորձագետները 2021 թ-ին ակնկալում են 2,6% -ոց տնտեսական աճ: Միևնույն ժամանակ, դեկտեմբերին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ Ռուսաստանի տնտեսության վերականգնումը COVID-19-ի հետևանքներից ընթանում է կանխատեսումներից ավելի արագ, և հաջորդ տարի կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի ավելի քան 3%-ով: Համաշխարհային բանկը այդ կանխատեսումները համարում է չափազանց լավատեսական և ակնկալում է, որ Ռուսաստանը կվերադառնա ՀՆԱ-ի 3% աճին միայն 2022 թվականին:
Ըստ ՀԲ-ի, Թուրքիան կգրանցի տարածաշրջանում առավել արագ տնտեսական աճ. 2021 թվականին նրա ՀՆԱ-ն կաճի 4,5%, 2022 թ.-ին` 5% -ով: Թուրքական տնտեսության աճը կխթանի աճը նաև Ադրբեջանում. 2022 թվականին այն կարող է հասնել ՀՆԱ-ի 4,5% աճի, սակայն 2021 թ.-ին, Համաշխարհային բանկի գնահատմամբ, Ադրբեջանի տնտեսական վերականգնման տեմպերը դեռ կմնան համեմատաբար ցածր՝ ՀՆԱ-ի 1,9% -ի չափով:
Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում սպասվում է համեմատաբար արագ վերականգնման աճ Ուզբեկստանում (4,3%՝ 2021 թ-ին և 4,5%՝ 2022-ին), Ղրղըզստանում (3,8%՝ 2021 թվականին և 4,5%՝ 2022-ին), Վրաստանում (4%՝ 2021 թ.-ին և 6%՝ 2022-ին) և Տաջիկստանում (3.5%՝ 2021-ին և 5.5%՝ 2022-ին):
Այս բոլոր երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում (3,0% աճ՝ 2021 թ.-ին և 3,1%՝ 2022-ին) և Մոլդովայում (3,8% ՝ 2021 թ. և 3,7%՝ 2022 -ին), ՀՆԱ-ի աճի տեմպերը հաջորդ երկու տարում կգերազանցեն Ռուսաստանի աճի տեմպերը:
Իսկ Ղազախստանում կգրանցվեն ՀՆԱ-ի աճի ավելի ցածր տեմպեր՝ համեմատած ՌԴ-ի տնտեսության հետ. 2021 թ.-ին այստեղ կանխատեսվում է ընդամենը 2.5% աճ, իսկ 2022 թվականին` 3.5%: Ավելի վաղ Համաշխարհային բանկի փորձագետներն արդեն կանխատեսել էին, որ երկարատև կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում կարող են աճել աղքատությունն ու անհավասարությունը:
Իսկ տարածաշրջանում ամենավատ զարգացումները, ըստ ՀԲ-ի, սպասում են Բելառուսին: Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2021 թվականին Բելառուսը կդառնա տարածաշրջանում միակ երկիրը, որտեղ ՀՆԱ-ն անկում կապրի աճի փոխարեն 2,7% -ով: 2022 թ-ին երկրի տնտեսությունը, ըստ ՀԲ-ի, լավագույն դեպքում կաճի 0,9% -ով, ինչը շատ ավելի ցածր է, քան հարևան երկրներում, ներառյալ Ռուսաստանում:
Հետազոտության հեղինակները շեշտում են, որ եթե մնացած տարածաշրջանում ՀՆԱ-ի ցածր տեմպերի պատճառը հիմնականում կապված է «համաճարակի հետևանքների հետ, ինչպես նաև ներքին պահանջարկի անկման», ապա Բելառուսի տնտեսությունը հիմնականում իր վրա է կրում շարունակվող քաղաքական անկայունության ազդեցությունը: 2020 թ-ի օգոստոսից երկրում ընթանում են բողոքի ցույցեր և գործադուլներ ընդդեմ Ալեքսանդր Լուկաշենկոյի:
Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկը ակնկալում է, որ տնտեսական աճի վերականգնմանը մինչև 3% կնպաստեն հումքի գների ու օտարերկրյա ուղղակի ներդրումների փոքր աճը, ինչպես նաև այս երկրների ակտիվության մեծացումը Չինաստանի ՛՛Մեկ գոտի, մեկ ճանապարհ՛՛ ծրագրի շրջանակում:
Ինչ վերաբերում է հարավկովկասյան երկրներին, ապա 2021 թ-ին տնտեսության վերականգնման աճին կարող են նպաստել, ըստ ՀԲ-ի, հիմնականում համաճարակի և հակամարտությունների հետ կապված լարվածության թուլացումն ու զբոսաշրջության վերականգնումը: