Մեկնաբանություն - Թրամփը երկրորդ իմպիչմենտի եզրին
Ամերիկյան պատմության մեջ առաջին անգամ նախագահն իր նախագահության ընթացքում երկրորդ իմպիչմենթի եզրին է գտնվում:
Նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների հունվարի 6-ին Կոնգրեսի վրա հարձակման ֆոնին, զայրացած դեմոկրատները ձեռնամուխ են եղել Թրամփին իմպիչմենթի ենթարկելու ծրագրին: Նախագծում, որը հավանաբար քվեարկվելու է Ներկայացուցիչների պալատում, նախագահին մի քանի լուրջ մեղադրանք է առաջադրվել:
Մեղադրանքների թվում են՝ ապստամբություն հրահրելը, Կոնգրեսի շենքի դեմ ապօրինի գործողություններ խրախուսելը և անվտանգությանն ու ԱՄՆ կառավարական ինստիտուտներին սպառնացող գործողություններ: Սենատի կողմից, այս մեղադրանքներից որևէ մեկը հաստատվելու դեպքում, հանարավոր է, որ Թրամփը հեռացվի նախագահի պաշտոնից կամ բանտ նստի:
Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար, դեմոկրատական սենատոր Չաք Շումերը ասել է, որ այն, ինչ տեղի է ունեցել ԱՄՆ մայրաքաղաքում, Թրամփի հրահրած հակաամերիկյան ապստամբությունն էր: և որ նա չպետք է կրկին զբաղեցնի այդ պաշտոնը: Սենատի հանրապետականները, որոնք մեծամասնություն են կազմում, կարծես պատրաստ չեն նախագահական գործունեության ընթացքում երկու անգամ իրենց կուսակից նախագահին վտարել, դատել ու հեռացնել: Առավել ևս, որ Թրամփի նախագահության ավարտին մնացել է ընդամենը տասնմեկ օր: Նրանք անհանգստացած են, որ ԱՄՆ նախագահի հեռացման գործընթացը նոր անկարգություններ կառաջացնի ԱՄՆ խիստ բորբոքված և լարված օրերին:
Այս խոսքերը հնչեցին այն բանից հետո, երբ սենատոր Գրեհեմը Վաշինգտոնի օդանավակայանի տերմինալն անցնելիս տեղում սուր քննադատության ենթարկվեց Թրամփի կողմնակիցների կողմից, այնպես որ ի վերջո, Թրամփի նախկին աջակից և հանրապետական սենատորը զայրացած ամբոխից դուրս բերվեց ոստիկանության ուղեկցությամբ: Թրամփի կողմնակիցները զայրացած են Գրեհեմից այն բանի համար, ով չորեքշաբթի օրը Կոնգրեսի նիստի ժամանակ, երբ ցուցարարները հարձակվեցին Կոնգրեսի շենքի վրա, հայտարարեց. «Բավական է, Ջո Բայդենը Միացյալ Նահանգների նորընտիր նախագահն է»:
Որքանո՞վ Սենատում Թրամփի դատավարության հնարավոր մեկնարկը կվնասի հանրապետական սենատորների դիրքերին այն ամերիկացի ընտրողների աչքում, ովքեր Թրամփի նման 2020 թ.-ի նոյեմբերի ընտրությունները համարում են կեղծված: Դեմոկրատները ձգտում են նվաստացուցիչ կերպով վտարել Թրամփին Սպիտակ տնից: Թրամփը հայտարարել է, որ չի մասնակցելու ԱՄՆ նարընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը: Թվիթերի իր օգտահաշիվը ընդմիշտ փակվելուց առաջ իր վերջին թվիթում Թրամփն անդրադարձել էր նախագահական ընտրություններում 75 միլիոն ընտրողների ղեկավարմանը:
Այս ակնարկները մտահոգություն են առաջացրել դեմոկրատների շրջանում այն մասին, որ նրանք ղեկավարելու են առաջիկա չորս տարիները և երկու տարի անց սպասվում են միջանկյալ կոնգրեսական ընտրություններ: Հետևաբար Թրամփին լռեցնելը կամ մեկուսացնելը դեմոկրատների գլխավոր գերակայություններից է լինելու առաջիկա ամիսներին, մի գործընթաց, որը առավել բարենպաստ կլիներ դեմոկրատների համար, եթե այն ուղեկցվի Սենատում դատավարության և նախագահի պաշտոնանկությամբ: