Ժնևյան բանակցություններում սիրիացի ընդդիմադիրների խափանարարությունները շարունակվում են
ՌԴ փոխարտգործնախարարն ասել է.«ԱՄՆ-ն և Սիրիայի ընդդիմադիրները փորձում են տապալել Սիրիայի հարցով ընթացող Ժնևյան բանակցությունները»:
Անդրադառնալով Սիրիայի Հալեպ նահանգում ահաբեկիչների կողմից կառավարության դեմ իրականացվող գործողությունների շարունակմանը, Սերգեյ Ռիաբկովը ԱՄՆ-ին և ընդդիմությանը մեղադրել է Ժնևմյան բանակցությունները տապալելու փորձ կատարելու մեջ: Նա ասել է.«ԱՄՆ-ն Սիրիայի մի խումբ զինված ընդդիմադիրների հետ շարունակում է հրահրիչ քայլեր իրականացնել»:
Այն դեպքում ,երբ միջազգային համաձայնությունների հիմամբ վերջին ամիսներին Սիրիայում հրադադար է հաստատվել , անցած երկու շաբաթների ընթացքում Հալեպի հարավային և Հեմայի հյուսիսային հատվածներում ահաբեկիչների ու զինված ընդդիմադիրների կողմից ծանր հարձակումներ են իրականացվել Սիրիայի կառավարության ու դիմադրության դեմ:
Ի դեպ Բրիտանիայում լույս տեսնող «Ջեյնս» պարբերաթերթը տեղեկացրել է ԱՄՆ-ի կողմից 3000 տոննա զենքի խմբաքանակ ընդդիմադիրների համար ուղարկվելու մասին:
Ընդսմին Սիրիայի քաղաքական իրադարձությունների կապակցությամբ վերջին լուրերը վկայում են այն մասին ,որ սիրիացի ընդդիմադիրների պատվիրակությունը, որ այցելել է Ժնև, չի մասնակցել Սիրիայի խաղաղության բանակցություններին: Որոշ լուրեր վկայում են այն մասին ,որ ընդդիմադիրները Ժնևյան բանակցությունները սառեցնելու ցանկություն ունեն:
Ստեֆան Դի Միստուրան ,որ Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցելու նպատակով Ժնևում է գտնվում, երկուշաբթի օրը տեղեկացրել է բանակցությունների վերջին արդյունքների մասին:
Նշելով ,որ Սիրիայի կառավարության ու ընդդիմադիրների միջև բանակցություններում կողմերը կենտրոնացել էին «քաղաքական անցման» վրա, Դի Միստուրան հստակեցրել է.«Ընդդիմադիրները պնդում են «անցումային կազմի»,իսկ Սիրիայի համակարգը` «համապարփակ կառավարության» վրա:
Նա հավելել է.«Ընդդիմադիրները հետաձգել են իրենց մասնակցությունը բանակցություններին ,բայց նրանք կշարունակեն մնալ Ժնևում և հնարավոր է նաև շարունակեն միջնորդների հետ ոչ-պաշտոնական բանակցությունները»:
Անդրադառնալով բանակցությունները հետաձգելու ընդդիմության պահանջին, Դի Միստուրան ասել է.«Սիրիայում բախումներից հինգ տարի անց, չպետք է ակնկալել,որ մեկ շաբաթվա ընթացքում այդ երկրում քաղաքական անցում տեղի ունենա »:
Սիրիայի կառավարության բանակցող պատվիրակության ղեկավար՝ Բաշշար Ալ Ջաաֆարին Ժնևում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է.«Ընդդիմադիրների հետ անուղղակի բանակցելու Սիրիայի կառավարության բանակցող պատվիրակության նպատակն է ՝ Բաշշար Ասադի ղեկավարությամբ համապարփակ կառավարության ձևավորել»:
Ավելի վաղ, Սիրիայի կառավարության պատվիրակությունը բազմիցս մերժել է անցումային փուլը, ընդգծելով ազգային միավորված կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը: Ստացված վերջին լուրերը վկայում են Ժնևում սիրիացի ընդդիմադիրների տարաձայնությունները բացահայտվելու մասին: Այս շրջանակում լայն արձագանք է գտել Սիրիայի ընդդիմադիրների կոալիցիայի խոսնակի հրաժարականի մասին լուրը: