Մամուլի տեսություն 10-01-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130851-Մամուլի_տեսություն_10_01_2021
Թրամփի պաշտոնավարման ավարտին մնացել է ընդամենը 10 օր, բայց նրա հրաժեշտի անհանգստությունը ԱՄՆ պաշտոնյաներին ստիպել է մտածել նրա պաշտոնանկման մասին:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 10, 2021 13:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10-01-2021

Թրամփի պաշտոնավարման ավարտին մնացել է ընդամենը 10 օր, բայց նրա հրաժեշտի անհանգստությունը ԱՄՆ պաշտոնյաներին ստիպել է մտածել նրա պաշտոնանկման մասին:

Մարդոմսալարի օրաթերթ

Կոնսենսուս Թրամփին հեռացնելու վերաբերյալ

Վաշինգտոնը չգիտի, թե ինչպես անցկացնել հաջորդ 10 օրերը զոմբիների դարանից: Դոնալդ Թրամփ ողբերգությունը Միացյալ Նահանգների համար վերածվել է Վաշինգտոնի կոկորդի քաղցկեղի: Բանավեճը, որ Թրամփը կարող է անհանգստություն առաջացնել Միացյալ Նահանգների համար 2016-ի ընտրություններից առաջ արծարծվել էր, բայց նոր կարգը վերականգնելու համար Վաշինգտոնին անհրաժեշտ էր խանգարման գործոն: Այժմ այս գործոնը էլիտար համակարգային կառավարության օձիքն է բնել: Դեմոկրատական ​​պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփին իմպիչմենթի ենթարկելու մասին օրինագիծը կներկայացվի երկուշաբթի օրը: Կոնգրեսի երեք դեմոկրատական ​​անդամներ մասնակցում են Թրամփի իմպիչմենթի օրինագծի մշակմանը:

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ում տեղի ունեցավ այն աղետը, որ այդ երկիրն իրականցնում էր այլ երկրներում

Ուրբաթ երեկոյան Սեյիդ Հասան Նասրալլան խոսեց Լիբանանի ներքին և միջազգային իրադարձությունների մասին: Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման առաջնորդն ասել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի ունեցող իրադարձությունները վտանգավոր նշան են Միացյալ Նահանգների համար, բայց նրա դաշնակիցները փորձել են նսեմացնել դա: Բայց ամերիկացիներն իրենք զգացին իրենց երկրի նկատմամբ Թրամփի քաղաքական սպառնալիքը: Նա հավելել է, որ այն, ինչ տեղի ունեցավ ԱՄՆ կոնգրեսում, նշանակալից իրադարձություն էր, այս միջադեպը մի բան էր, որը նրանք արդեն մեկ ու կես տարի է փորձում էին ստեղծել Լիբանանում: Ամերիկացիները սովոր էին Կոնգրեսի հետ կատարվածը արտադրել այլ երկրներ, նրաց կառավարությունները տապալելու համար»:

 

Էըթեմադ օրաթերթ

Հայտնաբերվել են Ինդոնեզայի օդանավի ուղևորների մարմինների մասերը

Ինդոնեզիայի իշխանությունները հայտնում են, որ հայտնաբերվել են շաբաթ օրը անհայտ կորած մարդատար ինքնաթիռի ուղեւորների մարմինների մասերը: Ինդոնեզիայի իշխանությունները կիրակի օրը հայտնեցին, որ վթարի վայրում որոնողական խումբը Ջավայի ծովից դուրս է բերել իրեր, ներառյալ հագուստի կտորներ, ջարդոն և ուղևորերի մարմինների մասեր:

Շաբաթ օրը Ինդոնեզիայի Sriwijaya Air ավիաընկերությանը պատկանող համար SG 182 ուղևորատար օդանավի հետ ռադարի կապը կորել էր: 

 

Ջամե Ջամ օրաթերթ

«Քրիստոսը ճակատագրի գիշերը» գիրքը  թարգմանելու գերմանացի հրատարակչի պատճառը

Գերմանացի հրատարակիչը բացատրել է, թե ինչու է թարգմանել Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի՝ հայ նահատակների ընտանիքների հետ հանդիպման մասին գիրքը:

Ինչո՞ւ որոշեցիք թարգմանել և հրատարակել « Քրիստոսը ճակատագրի գիշերը» գիրքը գերմաներեն հարցին Դոկտոր Յավուզ Օզոգուսն պատասխանել է. «Միայն մեկ պատճառով: Իմամ Խամենեին մեր ժամանակի սուրբն է և եթե մենք կարողանանք օգնել նրան, մենք համարում ենք, որ դա Աստծուց ստանձնած պարտականություն և օրհնություն է, որը մեզ հնարավորություն է տվել օգնել նրան»:

 

orakarg.com

Էրդողանը Թուրքիայի ապագան տեսնում է Եվրոպայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան իր ապագան տեսնում է ԵՄ-ում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը:

«Նախագահ Էրդողանը բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-ն Թուրքիայի օրակարգի գերակայությունն է, և երկիրն իր ապագան տեսնում է Եվրոպայում… Նրա խոսքերով ՝ ամենակարևոր գործիքը, որը կարող է օգտագործվել առաջին փուլում Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերություններում դրական օրակարգի համար՝ միգրացիոն համաձայնագրի թարմացումն է։ 2021 թվականը միգրացիայի ոլորտում համագործակցության նոր արդյունավետ միջավայր է առաջարկում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թուրքիան ցանկանում է նոր էջ բացել ԵՄ-ի հետ հարաբերություններում նոր տարում, սակայն, Էրդողանի խոսքերով, 2020 թվականը նշվել է ԵՄ որոշ անդամների քմահաճույքներով և արհեստական խնդիրներով, որոնք նրանք ստեղծել են Անկարայի հետ հարաբերություններում:

«Էրդողանն ընդգծել է, որ անհրաժեշտ է առանց վիզայի ռեժիմ ապահովել Թուրքիայի քաղաքացիների համար, քայլեր ձեռնարկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում, վերականգնել փոխադարձ վստահությունը և վերջ դնել Թուրքիայի նկատմամբ խտրական գործողություններին և հռետորաբանությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Էրդողանը նաևհայտարարել է, որ օգտակար է վերսկսել Թուրքիա-ԵՄ կանոնավոր գագաթնաժողովները, հաղորդել է նրա վարչակազմը:

 

news.am

Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը. ՄԻՊ-ն այցելել է Կապան եւ Կապանի գյուղեր

Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա այցերը Կապան քաղաք և Կապանի գյուղեր վկայում են, որ մինչ այս պահը կիրառվող մոտեցումների ու հատկապես Գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում այստեղ ևս լուրջ սպառնալիքներ են ստեղծվել սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված կենսական կարևորության մյուս իրավունքների համար կամ դրանց մի մասն արդեն իսկ կոպտորեն խախտվել է: Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը: Այս մասին ասվում  է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ:

Ուսումնասիրություններ են կատարվել Կապանի օդանավակայանի վարչական շենքի և թռիչքուղիների տարածքներում, որոնց անմիջական հարևանությամբ են գտնվում ադրբեջանական տեղակայման վայրերը: Ուսումնասիրությունները վկայում են, որ վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև Կապանից Երևան տանող (Մ2) միջպետական ճանապարհով տեղաշարժի ու Կապան քաղաքի մի շարք բնակելի վայրերի համար:

Կապան քաղաքի օդանավակայանի և վերը նշված գյուղերի տարածքներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում հենց տեղում Գուգլ (Google) և առցանց քարտեզների մի քանի այլ տարբերակներ ցույց են տվել տարբեր արդյունք, այդ թվում՝ մի քանի դեպքում Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը, ինչպես նաև Կապանի օդանավակայանի այն հատվածները, որոնցում տեղակայված են ադրբեջանական ուժերը, ամբողջությամբ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մասեր:

 

Tert.am

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների հետևանքով մահացել է Հռոմի պապի անձնական բժիշկը

Ինչպես փոխանցում է РБК-ն՝ հղում անելով Վատիկանի լրատվական ծառայությանը, 78-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Ջեմելի» հիվանդանոցում՝ օնկոլոգիական հիվանդությամբ: Մահը վրա է հասել «Քովիդ-19»-ով պայմանավորված բարդությունների հետևանքով:

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է մոտ օրերս պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Բացի այդ, 84-ամյա քահանայապետը պատվաստվելն անվանել է յուրաքանչյուրի «էթիկական պարտքը»:

Իտալիայում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2.2 մլն մադր, մահացել՝ ավելի քան 78 հազարը:

 

scannews.am

Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

Tesla և SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ շրջանցելով «Ամազոնի» ղեկավար Ջեֆ Բեզոսին։ Այս մասին հայտնում է Բլումբերգը։

Տեսլայի բաժնետոմսերի թանկացման շնորհիվ Մասկի կարողությունը հասել է 188․5 միլիարդ դոլարի։ Վերջին 13 ամիսներին Մասկի կարողությունն աճել է ավելի քան 100 միլիարդ դոլարով։

2020 թվականի հունվարին Մասկը Բլումբերգի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 35-րդն էր։