Հունվար 11, 2021 11:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ-ի ներդրումները և միջամտությունը Ղրղըզստանի հանրաքվեին և արտահերթ ընտրություններին

Հունվարի 10-ին Ղրղըզստանում տեղի ունեցան սահմանադրական բարեփոխումների հանրաքվե և արտահերթ նախագահական ընտրություններ, այն պայմաններում, երբ որոշ արտաքին ուժերն ամեն ինչ անում են՝ այդ երկրում ավելի մեծ ազդեցություն ունենալու համար:

Ղրղըզստանի արտահերթ նախագահական ընտրությունները հայտարարվեցին այն բանից հետո, երբ նախկին նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը  պաշտոնապես հրաժարական տվեց 2020 թ. հոկտեմբերի 4-ին ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ժողովրդական բողոքների ֆոնին:

Ղրղըզստանի նախագահի աթոռի համար պայքարել է 17 թեկնածու: Նախագահական ընտրություններին զուգահեռ անցկացվեց նաև Սահմանադրության փոփոխության հանրաքվե՝  կառավարման խորհրդարանական կամ նախագահական համակարգ հաստատելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Ղրղըզստանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների շրջանում տարածաշրջանի փորձագետների և լրատվամիջոցների մեծ մասը կանխատեսել էր  Սադիր Ժապարովի հաղթանակը:

Փորձագետները նշում են նաև ԱՄՆ-ի շահերը, որը մեծ ներդրումներ է կատարում Կենտրոնական Ասիայի հանրապետությունների Ազգային ժողովների  և նախագահական ընտրություններում: Պետք չէ անտեսել նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող թեկնածուների մեծ մասը Ղրղըզստանի ներսում աջակցություն չունեն և վայելում են միայն ԱՄՆ-ի հասարակական կազմակերպությունների աջակցությունը:

 Ղրղըզստանի նախագահական վաղաժամկետ ընտըրությունների քարոզարշավի ժամանակ ամերիկացիների ակտիվությունը չի կարող ապահովել որևէ թեկնածուի հաղթանակը: ԱՄՆ-ի նախընտրելի թեկնածուները, որոնք երկար ժամանակ կապի մեջ են եղել ոչ պետական կառույցների հետ, չեն կարող ստանալ 7-8 տոկոսից ավելի ձայն:

Փաստորեն, Միացյալ Նահանգները սատարում է այդ թեկնածուներին, որպեսզի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո նրանց միջոցով փորձի փորձի ապակայունացնել Ղրղըզստանը: Նույնիսկ եթե  ԱՄՆ-ի այդ ծրագիրը ձախողվի, օրակարգում կդրվի մեկ այլ հարց՝ նախագահական ընտրություններում Սադիր Ժապարովի հաղթնակի օրինականության հարցը կասկածի տակ դնելը, ինչը հնարավորություն կստեղծի հետընտրական շրջանում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար:

Ընդհանուր առմամբ, Ղրղզստանը, որպես մի երկիր, որն ունի ազգային յուրահատուկ առանձնահատկություններ, ունի կայունության կարիք: Իսկ յուրաքանչյուր ճգնաժամ, այդ երկրում կստեղծի անցանկալի վիճակ: Մի իրավիճակ, որն ԱՄՆ-ն փորձում է  ստեղծել և օգտվել դրանից:

Պիտակ