Մեկնաբանություն. Ինչո՞ւ է Հայաստանը դժգոհ Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի գործադրումից
Երկուշաբթի օրը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման ավարտին, հակառակ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի, որոնք դրական են գնահատել նոյեմբերի 10-ին ըդնունված հայտարարության գործադրում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դժգոհ է համաձայնագրի գործադրումից:
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հակամարտությունը «մնում է չլուծված»: Մոսկվայի հանդիպմանը Փաշինյանի մեկնելուն զուգահեռ, համաձայնագրին դեմ մի խումբ հայեր, բողոքի ցույց էին իրականացրել, փորձելով խոչընդոտել Փաշինյանի ամսնակցությանը հանդիպմանը:
Հակառակ Ալիևի դեմքի գոհ արտահայտությանը, որը կարծես ուրախ էր ներկայիս իրավիճակի համար, Փաշինյանը ակնհայտորեն վրդովված էր, և Պուտինի ու Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում մտահոգություն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի առկա լարվածությունը ռազմագերիների փոխանակման հարցը մնացել են չլուծված:
Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպումն անվանել է «կարևոր և օգտակար» և ասել, որ համաձայնագրի պայմանները «ընդհանուր առմամբ պահպանվում են»:
Ալիը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, պետք է մտածել ապագայի մասին:
Կովկասի հարցերով փորձագետ և վերլուծաբան Անդրեյ Արշևը ԻՌՆԱ-ի թղթակցի հետ հեռախոսայզրույցում անդրադառնալով նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, նշել է, որ համաձայնագրերի իրականացումը պետք է ծառայի բոլոր կողմերի շահերին:
«Կարծում եմ, որ այս համաձայնագրի վերաբերյալ շատ հարցեր կան, բայց ընդհանուր առմամբ միջկառավարական աշխատանքային խումբը արդյունավետ աշխատանք է տանում համաձայնագրի իրականացման երաշխիքների համար», - ասել է նա:
Արշևը նշել է, որ եռակողմ համաձայնագիրն իսկապես ցույց տվեց իր արդյունավետությունը, բայց չպետք է մոռանալ չլուծված խնդիրները, հատկապես Հայաստանի վարչապետի կողմից նշված խնդիրները:
Նա հավելել է. «Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի պատերազմն առաջացրեց տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի տարածման վտանգ»: Ըստ փորձագետի, ապագայում համաձայնագիրը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով մնացած խնդիրները:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը Կրեմլում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի առաջընթացի և զարգացման վերաբերյալ բանակցությունների ընթացքում հայտարարություն են տարածել, ըստ որի երեք երկրները փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբ են կազմելու:
Հայտարարության մեջ ասվում է. «Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման նպատակով, ընդունվում է Ռուսաստանի նախագահի առաջարկը` ստեղծել աշխատանքային խումբ, որը համատեղ ղեկավարելու են Հայաստանի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետները»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա պաշտոնից հեռանալու պահանջով ճնշումն աճում է, սակայն նա մտադրություն չունի հրաժարական տալ ևւ հայտարարել է նա, այնուամենայնիվ, պնդում է շարունակել նախագահի պաշտոնը և համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագիրը նպաստել է Լեռնային Ղարաբաղի պահպանմանը և Հայաստանի անվտանգության ապահովմանը: