Մամուլի տեսություն 19.02.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i131280-Մամուլի_տեսություն_19.02.2020
Սոցհարցումների տվյալներով, ամերիկացիների 80 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ն ​​փլուզվում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2021 14:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19.02.2020

Սոցհարցումների տվյալներով, ամերիկացիների 80 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ն ​​փլուզվում է:

Մարդոմսալարի օրաթերթ

Մտահոգություններ Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ ահաբեկչության կապակցությամբ

Պենտագոնը մերժել  է Թրամփի կողմնակիցների մասնակցությամբ,  գործող նախագահի հրաժեշտի ռազմական արարողությունն անցկացնելու Թրամփի վարչակազմի դիմումը:  Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում իրավիճակը լարված է:

ԱՄՆ պաշտպանական ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ մտահոգված են Բայդենի երդմնակալության արարողության մասնակցող անվտանգության աշխատակիցների կողմից հավանական հարձակման կապակցությամբ: Այդ պատճառով, ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել երդմնակալության արարողության մասնակող ագզային գվարդիայի 25 հազար ծառայողների նկատմամբ հետաքննություն անցկացնել:  

Այս մտահոգությունը ստվերել է երկիրը, հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններից հետո, երբ Թրամփ կողմնակիցները ներխուժեցին Կոնգերսի շենք: Սա վկայում է այն մասին, որ առկա է նաև անվստահություն այն ուժերի նկատմամբ, որոնք պաշտպանլու են քաղաքի անվտանգությունը և որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ ինչպես նորընտիր նախագահի, այնպես էլ երդմնակալության արարողության մասնակիցների համար:

 

Քեյհան օրաթերթ

Միացյալ Նահանգները Հասաքայի բանտից ազատ է արձակել ԻԼԻՊ-ի 70 վտանգավոր անդամների ՝ վերակազմավորվելու համար

Նախօրեին տեղական աղբյուրները Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությանը (ՍԱՆԱ) հայտնել են, որ ԱՄՆ զինված ուժերը Հասաքա քաղաքի Ալ-Թանավիյա ալ-Սանայիա բանտից դուրս են բերել ԻԼԻՊ-ի  70 ահաբեկիչների և նրան տեղափոխել են Թանաֆ: Թանաֆը գտնվում է Իրաք-Հորդանան սահմանի մոտ և Սիրիայում ամերիկյան ուժերի տեղակայման հիմնական կենտրոններից մեկն է: Ըստ այդ աղբյուրների ՝ ամերիկյան ուժերը Թանաֆոմ աջակցում են ահաբեկիչներին ու նրանց զենք ու տեխնիկա են տրամադրում:

 

Ջավան օրաթերթ

Ամերիկացիների 80 տոկոս համոզված է, որ երկիրը փլուզվոմ է

ԱՄՆ նախագահի երդմնակալությունից մեկ օր առաջ, վախենալով հունվարի 6-ի անկարգությունների  կրկնվելուց, 50 նահանգներում անվտանգության միջոցառոմների կիրառումից և Վաշինգոնում  ազգային գվարդիայի 25 հազար ծառայողների  տեղակայելուց բացի, դաշնային ոստիկանությունը ուժեղացրեց հսկողությունը զինվորական անձնակազմի նկատմամբ, երդմնակալության արարողության ժամանա ներքին հարձակում կանխել նպատակով:

Անվտանգության ուժերում առաջացած անվստահությունը  ներթափանցել է նաև հասարակության ամենացածր մակարդակները, հասնելով բոլոր ժամանակների ամենացածր մակարդակին: Նոր հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների 80 տոկոսի համոզմամբ, երկիրը փլուզվում է:

 

 

Իրան օրաթերթ

Գործողություն՝ գործողության դիմաց

Հեղափոխության Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազային տված հարցազրույցում, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է,  որ Իրանի դեմ պատժամիջոցների պատճառը աշխարհում «ուժի տրամաբանության» գերակայությունն է: Նա միջուկային հարցը որակել է որպես «կեղծ պատրվակ» Արևմուտքի կողմից Իրանին «մարտահրավեր» նետելու  համար, հավելելով, որ պատժամիջոցների սկսումը, հակառակ գործակալության դիրքորոշման,  ցանկացած պատրվակով Իրանին դիմակայելու Արևմուտքի նախկին մտադրության արդյունք էին:

 

 

armenpress.am

Եվրոպայում պլանավորում են Boeing 737 MAX-ի թռիչքները թույլ տալ հաջորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Ավիացիոն անվտանգության գործակալությունը մտադիր Է հաջորդ շաբաթ հավանություն տալ Boeing 737 MAX-ի թռիչքների թույլտվությանը, որոնք շուրջ մեկուկես տարի առաջ դադարեցվել Էին այդ ինքնաթիռների երկու ավիավթարներից հետո: Հունվարի 19-ին այդ մասին հայտնել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության գործադիր տնօրեն Պատրիկ Կային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեք պլանավոում ենք (թռիչքային պիտանության դիրեկտիվը) հրապարակել հաջորդ շաբաթ: Մեր տեսակետով՝ Boeing 737 MAX-ը կրկին կարող Է (Եվրոպայում) թռչել հաջորդ շաբաթվանից»,- մեջբերում Է անում նրա խոսքից գործակալությունը: Մեկ օր առաջ Կանադայի տրանսպորտի նախարարությունը հունվարի 20-ից իր երկրի օդային տարածությունում Boeing 737 MAX-ի առեւտրային թռիչքների վերսկսման թույլտվություն Է տվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Բունդեսթագում կոչ են արել սահմանելու ԱՄՆ-ից գազի ներմուծման տուգանային մաքսեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հյուսիսային հոսք – 2» նախագծի մանակիցների դեմ պատժամիջոցներն անընդունելի են, իսկ ԱՄՆ-ը հետապդնում Է բացառապես սեփական շահերը: Հունվարի 19-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է Բունդեսթագի Էկոնոմիկայի եւ Էներգետիկայի կոմիտեի ղեկավար Կլաուս Էռնստը՝ մեկնաբանելով «Ֆորտունա» խողովակատեղադրիչի դեմ Վաշինգտոնի սահմանած սահմանափակումների որոշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա ընդգծել Է, որ այդ պատճառով ի պատասխան անհրաժեշտ Է սահմանել ներմուծվող ամերիկյան գազի տուգանային մաքսեր: «Ես ելնում եմ այն բանից, որ նաեւ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն այն ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցմանը, չեն հանգեցնի ակնկալվող արդյունքին, բայց, չնայած դրան, դրանք անընդունելի են»,- նշել Է նա: «Ես դաշնային կառավարությանը կոչ եմ անում կանչելու ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարին եւ ոչ երկիմաստ կերպով բացատրելու կառավարության դիրքորոշումը»,- ընդգծել Է Էռնստը: «Նաեւ անհրաժեշտ Է սահմանել ԱՄՆ-ից գազի ներմուծման տուգանային մաքսեր: ՉԷ որ ես վախենում եմ, որ նոր նախագահը նունպես չի փոխի իր երկրի ագրեսիվ տնտեսական քաղաքականությունը»,- կարծում Է կոմիտեի ղեկավարը:

 

www.panarmenian.net

ԱՀԿ․ Covid-19-ով հիվանդների մեծ մասը վարակիչ է ախտանիշների ի հայտ գալուց հետո 8-9 օր

PanARMENIAN.Net - ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ վարակվելուց նույնսիկ մի քանի շաբաթ անց Covid-19-ի ՊՇՌ թեստի արդյունքը կարող է դրական լինել, բայց դա չի նշանակում, որ պացիենտը վարակիչ է։

«Վարակիչ լինելու համար հարկավոր է կենդանի վիրուս տարածել։ Ըստ նախնական հետազոտությունների, պացիենտների մեծ մասը վարակիչ է լինում միայն ախտանիշների ի հայտ գալուց հետո 8-9 օրվա ընթացքում, թեև այդ շրջանը կարող է ավելի երկար լինել ծանր հիվանդների դեպքում»,-ասել է նա, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

14-օրյա կարանտինի վերաբերյալ ԱՀԿ կարգադրությունը հիմնված է ինկուբացիոն շրջանի մասին տվյալների վրա։ Ըստ առկա տվյալների, միջին ինկուբացիոն շրջանը տևում է 5-6 օր՝ վերին շեմը կարող է հասնել 14 օրվա։ Սա է հիմք տալիս կարանտինի տևողության որոշման համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը Գործադիր կոմիտեի նիստում հայտարարել է, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութի հավասար մատչելիության հեռանկարները սպառնալիքի տակ են՝ պատվաստանյութերը կիրառվում են գրեթե բացառապես հարուստ պետություններում։ Նա կոչ է արել համաշխարհային հանրությանը համերաշխ լինել պանդեմիայի դեմ պայքարում և առաջիկա 100 օրում աշխարհի բոլոր երկրներում բուժաշխատողների և տարեցների պատվաստում սկսել։

 

www.panarmenian.net

Ավստրալիայում «ապօրինի ներգաղթյալ» աղավնի Ջոյին մտադիր էին վերացնել․ Պարզվել է՝ տեղաբնակ է

 

PanARMENIAN.Net - Ավստրալիայի իշխանությունները, որոնք մտադիր էին վերացնել երկրում հայտնի դարձած Ջո անունով աղավնուն, հրաժարվել են այդ մտադրությունից, քանի որ պարզվել է, որ նա ներգաղթյալ չէ, տեղաբնակ է և վտանգ չի ներկայացնում տեղի կենդանիների համար։ Այդ ոչնչով աչքի չընկնող թռչունի պատմությունն առիթ դարձավ համազգային բանավեճի ծավալման համար, այդ թվում՝ գյուղնախարարի և նույնիսկ վարչապետի մասնակցությամբ։

Ամեն ինչ սկսվեց դեկտեմբերի 26-ին, երբ Մելբուրնի արվարձաններից մեկի բնակիչ Քևին Սելլի-Բերդոն իր բակում հայտանբերեց ուժասպառ մի աղավնու, կերակրեց նրան և անվանեց Ջո՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի պատվին, գրում է BBC-ն։

Աղավնու ոտքին կապույտ ժապավեն էր կապված, որին գրված էր, որ աղավնին պատկանում է ԱՄՆ Օկլահոմա նահանգի աղավնիների մրցաթռիչքների սիրահարների ակումբին։

Այդ սպորտով զբաղվող մարդիկ հատուկ վարժեցված աղավնիներին տանում են որոշակի տարածության վրա և միաժամանակ բաց թողնում, իսկ հետո հաշվարկում են, թե ինչ արագությամբ յուրաքանչյուրը կհասնի բուծարան։ Մի մասը հետ չի վերադառնում։

Հաշվի առնելով, որ Մելբուրնն ու Օկլահոման 12,000 կմ հեռավորության վրա են, թռչունի նոր տերը, ապշած լինելով այդ հանգամանքից, պատմել է այդ մասին սոցցանցերում։ Նա ենթադրում էր, որ աղավնին մոլորվել է և հատել օվկիանոսը՝ հավանաբար, ինչ-որ նավի վրա։ Սելլի-Բերդը կապ էր հաստատել ակումբի հետ, վերցրել Ջոյի ենթադրյալ տիրոջ հեռախոսահամարը, սակայն նրա զանգերին չէին պատասխանել։

Դրանից հետո Ավստրալիայի գյուղնախարարությունը հայտարարեց, որ աղավնուն հարկավոր է վերացնել, քանի որ այն ապօրինի է հատել սահմանը և կարող է հիվանդություններ տարածել։ Քանի որ Ավստրալիայի կենդանական աշխարհը եզակի է, այդ երկրի իշխանությունները մեծապես կարևորում են այդ հարցը։ Սոցցանցերում ի պաշտպանություն աղավնու մեծ ալիք բարձրացավ։

Առողջապահության նախարարությունն առաջարկեց ոչ թե սատկացնել թռչունին, այլ կարանտին սահմանել։

Իմանալով, թե ինչ է կատարվում Ավստրալիայում՝ Աղավնիների մրցաթռիչքների ամերիկյան միությունը հայտնեց, որ Օրեգոն նահանգում հոկտեմբերի 29-ին իրոք այդպիսի մրցում է անցկացվել, սակայն համապատասխան համարի թռչունն իրականում չի անհետացել։ Պարզվել է նաև, որ այդ աղավնին մոխրագույն է, իսկ Ջոն՝ սպիտակ, շեկ երանգով, ուստի ոտքի գրությունը կարող է կեղծ լինել։

Արդյունքում որոշվեց, որ աղավնի Ջոն, ամենայն հավանականությամբ, ավստրալացի է և կենսաանվտանգության համար վտանգ չի ներկայացնում։