Մամուլի տեսություն 20.01.2021
Լեռնային Ղարաբաղի վերականգմնա ծրագրին մասնակցելու Թեհրանի պատրաստակամության վերաբերյալ Իրանի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը քննադատության արժանացել: Նշվել է, որ առաջնահերթությունը պետք է տրվի զարգացման կարիք ունեցող Իրանի տարածքների վերակառուցմանը:
Մարդոմսալարի օրաթերթ
Նախ քո տան ճրագը վառիր
ԻԻՀ էկենոմիկայի նախարարը, կառավարության անունից հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մասնակցել Լեռնային Ղարաբաղի պատերազմական շրջանների վերակառուցման ծրագրին: Այս հայտարարությունը միգուցե դիվանագիտական նպատակներ է հետապնդում և կարող է անգամ տնտեսական օգուտ բերել երկրին: Սակայն մի իրավիճակում, երբ Իրանում կան վերակառուցման ենթակա մեծ թվով շրջաններ, այս հայտարարությունը բացասաբար է ընդունվել հասարակության կողմից, արժանանալով քննադատության:
Շատ երկրներ պատրաստակամություն են հայտնում աջակցել պատերազմի հետևանքով կամ բնական աղետներից տուժած այլ երկրնբերի վերականգնմանը: Տարածաշրջանային ազդեցության պատճառով, Իրանը նույնպես ցանկանում է այս հարցում ունենալ իր մասնակցությունը: Այդ պատճառով, Իրանը տարբեր ժամանակներում իր օգնությունն է առաջարկել այլ երկրներին:
Միջուցե սա կարող է առիթ հանդիսանալ այլ երկրներում Իրանի ավելի ամուր ներկայության համար, սակայն հաշվի առնելով որ երկրում գոյություն ունեցող խնդիրները պակաս լուրջ չեն, հասարակությունն ակնկալում է, որ կառավարությունը խոսի երկրի ներսում գոյություն ունեցող աղքատ շրջանների վերակառուցման մասին:
Քեյհան օրաթերթ
Le Figaro. ԱՄՆ-ն այլևս Եվրոպայի համար օրինակ չէ
Ֆրանսիական Le Figaro օարթերթն անդրադառնալով ԱՄՆ-ի ծանր իրավիճակին, գրել է. «ԱՄՆ-ն ներքաշված է հինգ խոշոր ճգնաժամերի մեջ: Այս պատկերը շատ նման է Ֆրանսիայի երրորդ հանրապետություն ձևավորման ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին և նախազգուշացում է բոլոր արևմտյան երկրների համար»:
Նիկոլաս Բոուերսի գրչին պատկանող հոդվածում, որը հրապարակվել է օրաթերում, ասված է, որ ԱՄՆ Կոնգրեսի դեմ հարձակման իրադարձությունները նման էին 1934 թվականին Ֆրանսիայի երրորդ հանրապետության ձևավորման ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին: Հոդվածագիրը գրում է. «Կոնգրեսի դեմ հարձակումն ի ցույց դրեց ԱՄՆ-ում օրենքի գերակայության փխրուն վիճակը և այդ երկրիր հեգեմոնիայի ճգնաժամը: Այս հարձակումը ցույց տվեց նաև պոպուլիզմի իրականությունը, որը փոխանարկ իշխանությունը ժողովրդին հանձնելու, ճանապարհ է հարթում բռնատիրության համար»:
Ջավան օրաթերթ
Առաջիկա երեք ամիսների ընթացքում, կմեկնարկի կորոնավիորուսի իրանական պատվաստանյութի զանգվածային արտադրությունը
Ինչպե՞ս է կորոնավիրուսի պատվաստանյութ ստացած կամավորների ինքնազգացողությունը: Այս օրերին, բոլորը հետևում են այն 14 կամավորների վիճակին, ովքեր ստացել են կորոնավիրուսի իրանական պատվաստանյութը:
Իմամ Խոմեյնու հրամանների գործադիր շտաբի պետը հայտարարել է, որ իրանական պատվաստանյութով պատվաստված 14 կամավորների ինքնազգացողությունը լավ է և պատվաստանյութը մինչ այս պահը որևէ կողմնակի ազդեցություն չի ունեցել:
Նա հայտարարել է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում, կարտադրվի պատվաստանյութի 12-14 միլիոն դոզա և կմեկնարկի համատարած պատվաստման ծրագիրը:
Էբթեքար օրաթերթ
Գեներալ-մայոր Սալամի. Իրանցիների լիազորությամբ, մեր ձեռքը ձգանին է
ԻՀՊԿ գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Վերջին զորավարժությունների անցկացումը լուրջ ուղերձ էր Իրանի թշնամիներին առ այն, որ մենք պատրաստ ենք պատասխանել թշնամու ցանկացած քայլի և Իրանի ժողովրդի լիազորությամբ, մեր ձեռքը մշտապես ձգանի վրա է»:
Գեներալ-մայոր Սալամին հավելել է. «Իրանի հեղափոխական ժողովրդի որդիները, և երկրի ներսում և դրա սահմաններից դուրս, պատրաստ են ցանկացած իրավիճակում պաշտպանել իրենց ժողովրդին»:
armenpress.am
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 21 152 դեպք են հայտնաբերել
12:42, 20 Հունվար, 2021ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 21 152-ով. դա նվազագույնն Է նոյեմբերի 18-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 3 633 952-ի, հունվարի 20-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը:Հարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալներով՝ նոր դեպքերի աճը կազմել Է 0,6 տոկոս:Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 25 290-ով: Ընդամենն արդեն բուժվել Է 3 027 316 մարդ: Ապաքինվածների ընդհանուր բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 83,3 տոկոսը:Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 597-ով՝ մեկ օր առաջվա 586-ի դիմաց, դա առավելագույնն Է տարեսկզբից ի վեր: Ընդամենը վարակից մահացել Է 67 220 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել Է մինչեւ 1,85 տոկոսի մակարդակ, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
2020 թվականին Չինաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են մինչեւ ռեկորդային ցուցանիշ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա ուղղակի ներդրումները մայրցամաքային Չինաստանի տնտեսության մեջ 2020 թվականին ավելացել են 6,2 տոկոսով եւ հասել 999,98 մլրդ յուանի (14,38 մլրդ դոլարի): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են երկրի առեւտրի նախարարության տվյալները: Սա ռեկորդային ցուցանիշ Է, նշում Է «Սինհուա» գործակալությունը: Դոլարային արտահայտությամբ FDI-ն աճել Է 4,5 տոկոսով՝ մինչեւ 144,37 մլրդ դոլար:
Չինաստանին հաջողվել Է գլուխ հանել COVID-19-ի համավարակի բացասական ազդեցությունից եւ 2020 թվականին հասնել օտարերկրյա ներդրումների հոսքի կայունացման իր նպատակին՝ հաղթահարելով համաշխարհային օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազող միտումը, նշել են գերատեսչությունում: Արտասահմանյան ներդրումների հոսքը ՉԺՀ-ի ծառայությունների ոլորտում 2020 թվականին կազմել Է 776,8 մլրդ յուան, ինչը 13,9 տոկոսով ավելի Է նախորդ տարվա ցուցանիշից: Նախարարության տվյալներով՝ Նիդեռլանդներից ներդրումներն անցյալ տարի աճել են 47,6 տոկոսով, Մեծ Բրիտանիայից ներդրումները՝ 30,7 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Բայդենի վարչակազմի աշխատակիցներին կպարտավորեցնեն ամեն օր կորոնավիրուսի թեստ հանձնել
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը հունվարի 19-ին շուտով պաշտոնն ստանձնողներին Է ուղարկել հրահանգ՝ ամեն օր կորոնավիրուսի թեստ անցնելու եւ N95 դիմակներ կրելու պահանջով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Axios պորտալը:
Ըստ պորտալի տեղեկատվության՝ հրահանգն ստացել են այն աշխատակիցները, որոնք գտնվելու են ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողքին, ներառյալ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի եւ Ազգային տնտեսական խորհրդի ղեկավարները: «Ձեզնից նրանց, ովքեր չեն ստացել իրենց առաջին պատվաստանյութը, մենք մոտ օրերս կուղարկենք տեղեկատվություն, թե ինչպես դա անել»,- նաեւ ասված Է նամակում: Բայդենի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Սիրիացի 2 վարձկանի կալանավորումը երկարացվել է․ Նրանք ՀՀ-ում են
PanARMENIAN.Net - Ազգությամբ արաբ, Սիրիայի քաղաքացիներ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին Արցախի պատերազմից հետո Հայաստանում են, նրանց կալանավորման ժամկետը երկարացվել է երկու ամսով,հայտնել են Քննչական կոմիտեից՝ «Հետքի» հարցմանն ի պատասխան։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում 2 սիրիացին մեղադրվում են վարձկանության, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու մեջ։
Քրգործի շրջանակում հետախուզվում են Սիրիայի ևս երեք քաղաքացի։ Մուհռռաբ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն էլ նշել է, որ իր պաշտպանյալների կալանավորման ժամկետները երկարացվել են 2020 թվականի դեկտեմբերի վերջին, և ինքն առաջին ատյանի դատարանների որոշումների դեմ բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ։
Աղաջանյանը նշել է, որ իր պաշտպանյալները որևէ դժգոհություն չեն հայտնել իրենց նկատմամբ վերաբերմունքի կամ այլ հանգամանքների մասին։
Սիրիացիները դիմում են գրել ու խնդրել կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ նիստերն անցկացնել իրենց բացակայությամբ։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ադրբեջանական կողմից կռվում էին նաև սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ։ Այդ մասին փաստերը բազմաթիվ են, վարձկան-ահաբեկիչների թեմային անդրադարձել են ինչպես հեղինակավոր լրատվամիջոցներն, այնպես էլ պաշտանատար անձինք։
panarmenian.net
3 արեգակով մոլորակ է հայտնաբերվել
PanARMENIAN.Net - ՆԱՍԱ-ի Էկզոմոլորակների մասին գիտության ինստիտուտի աստղագետներն առաջին անգամ հաստատել են մի մոլորակի գոյությունը, որը մտնում է 3 աստղերով համակարգի մեջ, տեղեկացնում է Science Alert-ը։
KOI-5 համակարգը գտնվում է Կարապի համաստեղությունում՝ Երկրից 1800 լուսային տարվա հեռավորության վրա։ Այդ մոլորակը հայտնաբերվել է Kepler տիեզերական աստղադիտակի կողմից դեռևս 2009-ին, սակայն այն ժամանակ դիտարկվում էր որպես թեկնածու, գրում է Lenta.ru-ն։
Նոր հետազոտության մեջ գիտնականները կրկին վերլուծել են KOI-5-ի մասին բոլոր տվյալները։ Պարզվել է, որ KOI-5А-ի շուրջ իրոք մոլորակ է պտտվում, որը, հավանաբար, դասվում է գազային հսկաների թվին։ Նրա զանգվածը Սատուրնից երկու անգամ պակաս է, իսկ ուղեծրի շրջանը երկրային 5 օր է կազմում։
Ինքը KOI-5А-ն սերտ կրկնակի համակարգ է ստեղծում KOI-5B աստղի հետ, իսկ շրջապտույտը 30 տարի է։ KOI-5C-ը հարաբերականորեն հեռու է մյուսներից, իսկ շրջապտույտը 400 տարի է։ Մոլորակի մակերեսից KOI-5А-ն նույնպիսի տեսք ունի, ինչ Արեգակը՝ Երկրից, KOI-5B-ը՝ ինչպես Արեգակը՝ Սատուրնի ուղեծրից, իսկ KOI-5C-ն ինչպես շատ վառ աստղ։ Մոլորակի ուղեծիրն անկյունի տակ է KOI-5B-ի ուղեծրի համեմատ, ինչը վկայում է հնարավոր գրավիտացիոն ալիքների մասին կրկնակի համակարգի կողմից։