Մեկնաբանություն. Բայդենի կառավարության անդամների դիրքորոշումն Իրանի նկատմամբ, հին հայտարարությունների կրկնություն
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության նախօրեին, երեքշաբթի օրը կայացած Սենատի լսումների ժամանակ նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարություններ արեցին Իրանի և այդ թեմայով մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ Բայդենի վարչակազմը պարտավորվում է կանխել Իրանի հասանելիությունը միջուկային զենքի: Նա նշել է, որ միջուկային զենք ձեռք բերելու Իրանի ժամանակը մեկ տարվա փոխարեն, ահսել է երեք-չորս ամսվա: Բլինքենը խոստովանել է, որ միջուկային գործարքով հաջողվել է սահմանափակել Իրանի միջուկային գործունեությունը, իսկ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ճանապարհ է բացել Իրանում ուրանի հարստացման ծրագրի վերսկսման համար:
Չնայած Բայդենի իշխանության գալուց հետո Իրանի և միջուկային գործարքի վերաբերյալ նրա քաղաքականության մասին որոշ ենթադրություններին, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները կրկնում են ՀԳՀԾ-ի վերաբերյալ նախկին հայտարարությունները: Ոմանք պնդում են, որ միջուկային զենքին Իրանի հասնաելիության ժ հասնելիության է և կոչ են անում բանակցություններ վարել վարել Թեհրանի հետ, ներառյալ՝ հրթիռային ծրագրի և Իրանի տարածաշրջանային քաղաքականության ու գործողությունների վերաբերյալ:
Թրամփի վարչակազմը նման պահանջներ էր ներկայացրել 2018-ի մայիսին ՀԳՀԾ-ն լքելու ժամանակ: Այս պահանջներին հասնելու նպատակով, Թրամփն առավելագույն ճնշում գործադրեց Իրանի վրա՝ կիրառելով ամենախիստ պատժամիջոցները:
Գործնականում, այնուամենայնիվ, նա չկարողացավ հասնել պետքարտուղար Մայք Պոմպեոյի ներկայացրած 12 կետանոց փաստաթղթի նպատակներից ոչ մեկին: Այս ձախողման պատճառն Իրանի կողմից որդեգրած առավելագույն դիմադրության և ԱՄՆ-ի ճնշմանը դիմակայելու քաղաքականությունն էր: 4+1 խմբի եվրոպական անդամների կողմից իրենց պարտավորությունները կատարելու հարցում թերանալու պատճառով, Թեհրանը 5 փուլով կրճատեց ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Իսլամական խորհրդարանի որոշման համաձայն, օրակարգում դրվեցին այնպիսի միջոցառումներ, ինչպես՝ ուրանի 20 տոկոս հարստացումը և հարստացված ուրանի պաշարների ավելացումը: Այդ որոշումն ընդունվեց, Արևմուտքին Իրանի լրջությունը ցույց տալու համար: Այս որոշումը ներկայումս Բայդենի կառավարության պաշտոնյաների համար պատրվակ է դարձել՝Իրանի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար: ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների համաձայն՝ Իրանը միջուկային զենքի հարցում ոչ մի շեղում չի կատարել:
Չնայած Միացյալ Նահանգների կողմից ՀԳՀԾ-ին անհապաղ վերադառնալու վերաբերյալ նրանց պնդումներին, Բայդենի խորհրդականներն այժմ բարձրացնում են այդ կապակցությամբ տարբեր պայմաններ են առաջադրում: Փաստորեն, Բայդենը և նրա խորհրդականները ոչ միայն ցանկանում են երկարացնել Իրանի միջուկային գործունեության ժամկետը, այլ ցանկանում են բանակցություններ պարտադրել Թեհրանին՝ հրթիռային ծրագրի և տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ: Իրանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է միջուկային գործարքին և ոորևէ կերպ չի ընդունի ԱՄՆ-ի պահանջներն՝ այլ հարցերի շուրջ `բանակցելու կապակցությամբ: