Մամուլի տեսություն 21.01.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i131406-Մամուլի_տեսություն_21.01.2021
Իրանական թերթերի մեծ մասն այսօր անդրադարձել են Դոնադլ Թրամփի հեռանալուն և Ջո Բայդենի մուտքին Սպիտակ տուն:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 21, 2021 07:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.01.2021

Իրանական թերթերի մեծ մասն այսօր անդրադարձել են Դոնադլ Թրամփի հեռանալուն և Ջո Բայդենի մուտքին Սպիտակ տուն:

Մարդոմսալարի օրաթերթ

Վաշինգտոնը հանգիստ շունչ քաշեց

Դոնալդ Թրամփն այլևս ԱՄՆ-ի նախագահ չէ: Այսօր ԱՄՆ-ն հանգիստ շունչ է քաշում: Ու չնայած Ջո Բայդենը նույնպես նպատակ ունի ապահովել ԱՄՆ-ի շահերը, սակայն «խելագարն» այլևս չկա: Եվրոպացիները «կաշվից դուրս չեն գալիս», որովհետև ԱՄՆ-ն վերադառնում է բազմակողմանիության ուղեծիր:

ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ չորեքշաբթի օրը՝ Ազգային գվարդիայի 25 հազար զինծառայողների ներկայությամբ: Այս թիվը երեք անգամ գերազանցում է ներկա պահին Իրաքում, Սոմալիում և Սիրիայում տեղակայված ամերիկյան զորուժի թվին: Վաշինգտոնը նմանվել է ռազմական գործությունների կենտրոնի:  Երդմնակալության արարողության ժամանակ, բոլորին մտահոգում էր ծայրահեղ աջերի հավանական հարձակումը:՛Պարզ չէ թե ինչ տեղի կունենա այսօր, սակայն անվտանգության միջոցառումները պահպանվում են:

 

Քեյհան օրաթերթ

Կորոնավիրուսի բրիտանական շտամպի «սպանդը». Բրիտանիայում այսօր գրանցվել է կորոնավիորսւից մահերի ամենամեծ թիվը

Մեծ Բրիտանիայում մեկնարկել է համընդհանուր պատվաստումը, սակայն կորոնավիրուսի տեմպերը դեռևս շարունակում են մնալ մտահոգիչ: Ամեն օր գրանցվում է վարակվածության նոր ցուցանիշ և  նոր ռեկորդ:

Worldometers կայքի տվյալներով, երեկ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը գերազանցել է 3 միլիոն 467 հազարը: Մահացածների թիվը հասել է ավելի քան 91 հազար 470-ի:

Երեքշաբթի օրը Guardian- ը գրել էր, որ Բրիտանիայում գրանցվել է պանդեմիայի սկզբից ամենամահացու օրը: Այդ օրը գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից  1610 մահվան դեպք:

 

Խորասան օրաթերթ

Թրամփի քաղաքկան ապագան

Դոնալդ Թրամփի նախագահության քառամյա շրջանն ավարտվեց: Անձը, ով ցանկանում էր երկար տարիներ մնալ իշխանության ղեկին, այսօրվանից դառնում է շարքային  քաղաքացի: Չնայած նա կշարունակի կրել «ԱՄՆ նախագահ» տիտղոսը, սակայն մյուսների համեմատ ավելի քիչ կկարողանա վայելել դրա հաճույքը:

The Wall Street Journal- ը հաղորդում է, որ անցյալ շաբաթ Թրամփն իր կողմնակիցների հետ քննարկել է քաղաքական նոր կուսակցություն ստեղծելու հարցը: Նա հայտարարել է, որ իր «Նախ՝ Ամերիկան» քաղաքական կարգախոսին համապատասխան, ցանկանում է ստեղծել նոր կուսակցություն, որը կկոչվի է «Հայրենասերներ»:

Թրամփի հարաբերությունները Հանրապետական կուսակցության մի շարք բարձրաստիճան անդամների հետ սրվել են: Որոշ աղբյուրներ, հղում անելով Միք Մըքքոնելին հաղորդել են, որ նա ցանկանում է կուսակցությունը դուրս բերել Թամփի ստվերից և կատարել իր աշխատանքը:

 

Համշահրի օրաթերթ

Սպիտակ տան խոսնակ. Որպեսզի ԱՄՆ-ն վերադառնբա ՀԳՀԾ, Իրանը պետք է վերադառնա իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը

Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսակին, ի պատասխան Իրանի հետ Բայդենի կառավարության հարաբերությունների վերաբերյալ հարցին, նշել է. «Եթե Իրանը վերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր պարտավորությունների կատարմանն ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ»:

 

armenpress.am

Բայդենը հրամանագիր Է ստորագրել ԱՀԿ ԱՄՆ-ի վերադառնալու մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունվարի 20-ին հրամանագիր Է ստորագրել, որը փոխում Է նրա նախորդ Դոնալդ Թրամփի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) երկրի դուրս գալու վերաբերյալ որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները: ԱՄՆ-ին ԱՀԿ վերադարձնելու որոշումն առաջիններից մեկն Է դարձել նրա պաշտոնակալության պահից ի վեր, որը տեղի Է ունեցել մի քանի ժամ առաջ:

Այն դեպքում, եթե Բայդենն այդպիսի քայլ չձեռնարկեր եւ չկասեցներ ԱՀԿ-ից դուրս գալու ընթացակարգը, ապա ԱՄՆ-ը պաշտոնապես կազմակերպությունից դուրս կգար 2021 թվականի հուլիսի 6-ին: Բայդենի թիմի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է դեռ նախքան պաշտոնակալությունը, ասվում Է, որ ԱՄՆ-ը կմասնակցի ԱՀԿ-ի գործադիր կոմիտեի՝ այս շաբաթ անցկացվող աշխատանքին, ընդ որում՝ ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչին: Բացի այդ, հայտարարության մեջ ասվում Է, որ Բայդենի վարչակազմն աշխատելու Է ԱՀԿ-ի հետ եւ ԱՄՆ-ի մյուս գործընկերների հետ՝ նպատակ ունենալով բարեփոխել եւ ամրապնդել ԱՀԿ-ն եւ առողջապահության ոլորտում աջակցել այդ կազմակերպության գործողություններին: ԱՄՆ-ը հուլիս ամսին ծանուցել Էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ԱՀԿ-ից դուրս գալու մասին, որոշումը պետք Է ուժի մեջ մտներ 2021 թվականի հուլիսի 6-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

ԱՄՆ-ի իշխանությունները 100 օրով կդադարեցնեն որոշ կատեգորիաների միգրանտների արտաքսումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հունվարի 20-ին հայտարարել Է որոշ կատեգորիաների ոչ քաղաքացիների Միացյալ Նահնգների տարածքից արտաքսումը 100 օրով դադարեցնելու մասին՝ գերատեսչության աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Սկսած 2021 թվականի հունվարի 22-ից ներքին անվտանգության նախարարությունը 100 օրով կդադարեցնի որոշ ոչ քաղաքացիների արտաքսումը, որոնք պետք Է վտարված լինեն, որպեսզի ապահովի միգրացիոն օրենսդրության կատարման արդարացի եւ արդյունավետ համակարգը, որտեղ հիմական ուշադրությունը նվիրվում Է ազգային անվտանգության, սահմանների եւ հասարակության անվտանգության ապահովմաը»,- հայտարարել են գերատեսչությունում: Նշված Է, որ սույն միջոցը նախարարությանը թույլ կտա միջոցներն ուղղորդել Էական խնդիրների լուծմանը, այդ թվում ԱՄՆ-ի հարավ - արեւմտյան սահմանում: Ավելի վաղ նախարարությունը հայտարարել Էր «Միգրանտների պաշտպանության կանոնակարգեր» կոչվող ծրագիրն ավարտելու մասին, որի շրջանակում տասնյակ հազարավոր միգրանտներ հարկադրված Էին Մեքսիկայում մի քանի ամիս սպասելու Միացյալ Նահանգներում իրենց փախստականի կարգավիճակի տրամարդրման շուրջը դատավարություններին: Այն սահմանվել Էր ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Հունվարի 20-ին ԱՄՆ-ի նոր ղեկավար Ջոզեֆ Բայդենն ստորագրել Է մի շարք հրամանագրեր, այդ թվում մեղմացրել Է երկրի միգրացիոն օրենսդրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Մեքսիկան ողջունել Է ԱՄՆ-ի նախագահի որոշումը դադարեցնելու ընդհանուր սահմանին արգելապատի կառուցումը

 ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի իշխանությունները հավանությամբ ընդունեցին ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի որոշումը դադարեցնելու երկու երկրների սահմանին արգելապատի կառուցումը: Հունվարի 20-ի երեկոյան այդ մասին Twitter-ում հայտնել Է լատինամերիկյան պետության արտգործնախարարության ղեկավար Մարսելո Էբրարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեքսիկան ողջունում Է արգլապատի կառուցման դադարեցումը, միգրցացիոն նախաձեռնությունը հօգուտ միգրանտների երեխաների պաշտպանության ծրագրի, ինչպես նաեւ երկքաղաքացիության միջոցի հայտվելը,- ասված Է գրառման մեջ:- Ինչպես մի քանի տարի առաջ (Մեքսիկայի) նախագահ (Անդրես Մանուել) Լոպես Օբրադորը գրել Էր Ջոզեֆ Բայդենին, որն այժամ նախագահ Է դարձել, կամուրջները համագործակության եւ ըմբռնման ուղի են բացում»: Բայդենը հունվարի 20-ին ավելի վաղ չեղյալ Է հայտարարել իր նախորդ Դոնալդ Թրափի կողմից սահմանված արտակարգ դրության ռեժիմն ամերիկա-մեքսիկական սահմանի իրադրության պատճառով: Այն հունվարի 15-ին եւս մեկ տարով երկարաձգվել Էր սահմանի արգելապատի կառուցման համար Կոնգրեսի շրջանցմամբ միջոցներ ստանալու անրաժեշտության պատճառով: 2020 թվականի դեկտեմբերի կեսերին The Washington Post թերթը հայտնել Էր, որ արգելապատի կառուցումից Բայդենի վարչակազմի հնարավոր հրաժարումը թույլ կտա 2,6 միլիարդ դոլար տնտեսել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

ՀՀ-ն ու ՌԴ-ն կվերացնեն տեղաշարժի բոլոր սահամնափակումները, գնդակը ռուսական կողմում է

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն մուտքի ու ելքի բոլոր սահամանփակումները, որոնք ներդրվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Գրիգորյանի խոքով՝ կողմերը փորձել են հարցը լուծել Եվրասիական տնտեսական միության շրջանակում, բայց դա նրանց չի հաջողվել։ Այժմ հարցը որոշվել է կարգավորել երկողմ ձևաչափվ։

«Մենք մուտքի ազատ ռեժիմի հնարավորություն ենք տվել բոլոր այն քաղաքացիների համար, որոնք թեստավորվել են կամ արդեն վարակվել կորոնավիրուսով»,-հայտարարել է նա։

Գիգորյանի խոսքով՝ հայկական կողմը դեկտեմբերի 27-ին արդեն հաստատել է այդ ընթացակարգը, հերթն այժմ ռուսական կողմինն է։ Ըստ նրա՝ առաջիկա օրերին ՌԴ-ում ևս որոումը կընդունվի։

Կորոնավրուսի համավարակի պատճառով ներդրված սահմանանափակումները գործում են 2020-ի գարնանից։

 

panarmenian.net

Բեզոսի ընկերությունը ապրիլին ուզում է տիեզերք ուղարկել առաջին զբոսաշրջիկներին

PanARMENIAN.Net - Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin ընկերությունը պատրաստվում է արդեն 2021թ․ ապրիլին առաջին զբոսաշրջիկներին ուղարկել տիեզերք։ Հունվարի 14-ին ընկերությունը հաջողությամբ ավարտել է իր հրթիռակրի և New Shepard կապսուլայի 14-րդ փորձնական թռիչքը։

Այդ փորձարկումը «ստաբիլ կոնֆիգուրացիայի» երկու թեստային թռիչքներից մեկն էր, գրում է Inc. Со-ն՝ CNBC-ին հղումով։

«Ստաբիլ կոնֆիգուրացիա» նշանակում է, որ ընկերությունը մտադիր չէ փոփոխություններ կատարել կոնստրուկցիայում առաջին և երկրորդ գործարկումների միջև։

Երկրորդ թեստային թռիչքը տեղի կունենա 6 շաբաթվա ընթացքում, այսինքն մինչև փետրվարի ավարտը։ Ընկերությունը, ըստ աղբյուրների՝ կիրականացնի ուղևորների տեղադրում և դուրսբերում։ Այնուհետև վեց շաբաթվա ընթացքում կամ ապրիլի սկզբին ուղևորներով կապսուլան կթռչի տիեզերք։

New Shepard-ը տիեզերք ուղևորվող զբոսաշրջիկներին կբարձրացնի ավելի քան 100 կմ բարձրության վրա։ Երկիր վերադառնալուց առաջ կապսուլան մի քանի րոպե անկշռության մեջ կլինի։ Մեծ իլյումինատորների շնորհիվ ուղևորները կկարողանան հետևել թռիչքին։ Եվ հրթիռը, և կապսուլան հնարավոր կլինի կրկին օգտագործել։

Ընկերությունը դեռևս տոմսերի ամրագրում չի իրականացնում և չի հայտնել, թե որքան դրանք կարժենան։ 2019-ին Blue Origin-ի աշխատակիցն ասել էր Reuters-ին, որ տիեզերական ուղևորության համար հարկ կլինի վճարել $200,000-$300,000։

Բեզոսը հիմնել է ընկերությունը 2000-ին։ Այժմ ընկերությունում 3500 մարդ է աշխատում։ Բեզոսը ֆինանսավորում է ընկերությունն իր միջոցներից՝ աստիճանաբար վաճառելով Amazon-ի իրեն պատկանող բաժնետոմսերը։ 2020-ին նա $10 մլրդ է կանխիկացրել։