Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ակնկալիքներն ԱՄՆ-ից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i13153-Պարսից_ծոցի_համագործակցության_խորհրդի_ակնկալիքներն_ԱՄՆ_ից
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մոհամմեդ Բեն Սալմանը Ռիադում ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ զրուցել է տարբեր հարցերի, այդ թվում Իրանի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2016 09:07 Asia/Tehran
  • Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ակնկալիքներն ԱՄՆ-ից

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մոհամմեդ Բեն Սալմանը Ռիադում ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ զրուցել է տարբեր հարցերի, այդ թվում Իրանի շուրջ:

Որոշ շրջանակներ կանխատեսում են, որ հինգշաբթի օրը նախատեսված Օբամայի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարների նիստում կողմերի միջև հարաբերությունները համագործակցության մակարդակից կբարձրացվեն բոլոր բնագավառներում ռազմավարական դաշնակցության մակարդակի: Դա Ռիադում Էշթոն Քարթերի հետ համագործակցության խորհրդի անդամ երկրների պաշտպանության նախարարների օրակարգում ներառված գլխավոր հարցերից է եղել:

Արդեն մեկ տարի է ինչ տարածաշրջանային զարգացումների ֆոնին ինչ-որ ճեղքվածք է նկատվում ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում, ինչը կողմերն արտահայտում են լիովին տարբեր դիտանկյուններից ու երբեմն հակասական շահերի շրջագծում:

Այս շրջագծում Իրանի միջուկային համաձայնությունը ընդդիմադիրների դիտանկյունից համարվում է «վատ» համաձայնություն, որը տարածաշրջանի անվտանգության վնասին է: Այս ընթացքում Վաշինգտոնը փորձել է իր ավանդական դաշնակիցներին վստահություն ներշնչել առ այն , որ այդ երկիրը տարածաշրջանում իր դաշնակիցերի վնասին որևէ քայլ չի վերցնելու:

Օբաման նույն դրդապատճառով ԱՄՆ հրավիրեց Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարներին ու մինչև Իրանի ու 5+1 խմբի միջև համաձայնության ստորագրումը, նրանց հետ նիստ գումարեց Քեմփ Դեյվիդում: Այս կապակցությամբ Արաբիայի ռազմավարական քաղաքականությունը հիմնված է եղել հակաիրանական հրահրումների սաստկացման վրա, ինչը առավել բացահայտ տեսք ստացավ Ստամբուլում անցած շաբաթ գումարված Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:

ԱՄՆ-ն մինչ այսօր փորձել է դիվանագիտության օգնությամբ լավատեսության վերածել Վաշինգտոնի ավանդական դաշնակիցների վատատեսությունը: Իրականում ԱՄՆ չի ցանկանում, որ Սիրիայի ու Եմենի զարգացումներից մինչև ՕՊԵԿ-ում խափանարարությունները տարածված սաուդացիների ծայրահեղությունները նոր խնդիրներ առաջացնեն իր համար:

Որոշ դիտորդներ հավատացած են, որ 2001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքերում դերակատար լինելու պատճառով Արաբիայի կառավարության դեմ դատական հետապնդումը թույլատրող Կոնգրեսի նախագիծը, ստվեր է ձգել երկու երկրի հարաբերությունների վրա: Ոմանք հավատացած են, որ ԱՄՆ-ն միջուկային համաձայնության պատճառով տարածաշրջանում ենթադրյալ թշնամու դեմ պայքարելու համար այլևս չունի սաուդացիների հովանավորությանը կարիքը: Թաքֆիրական- սիոնիստական ահաբեկչական խմբերի, Ալ-Ղաիդայի ու ծայրահեղական այլ խմբերի հանդեպ Արաբիայի բացահայտ հովանավորությունը Արաբիային վերածել է ԱՄՆ-ի համար խնդիրներ հարուցող դաշնակցի:

Այդուհանդերձ որևէ երաշխիք չկա առ այն, որ տարածաշրջանի ներկա պայմաններում ԱՄՆ-ն կկարողանա Արաբիայի ակնկալած կերպով հովանավորել տարածաշրջանի զարգացումներում այդ երկրի դիրքորոշումները: Հատկապես որ Օբամայի քննադատաները հոգնել են ԱՄՆ-ի հարստությունները ծախսվելուց ու Արաբիայի հանդեպ Սպիտակ տան անտրամաբանական հովանավորություններից: Հետևաբար Արաբիայի միակ այլընտրանքը համարվում է տարածաշրջանի ու Պարսից ծոցի անվտանգության համար Իրանին սպառնալիք ներկայացնելը:

Դա ի տես այն բանի, որ հատկապես Իրանի հետ առճակատման հարցում մյուս երկրներին իր հետևից քարշ տալու Սաուդյան Արաբիայի անտրամաբանական կողմնորոշումը, որի վերջին դրսևորմանն ականատես եղանք Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, տարածաշրջանի ու նույնիսկ ԱՄՆ-ի շահին չի կարող լինել: