Մեկնաբանություն. Բայդենի հաղթանակը և փափուկ ուժի հնարավորությունները Իրանում
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակը Իրանին հնարավորություն է ընձեռել փափուկ ուժով պարզել, թե որ ռեժիմը կամ երկրներն են ահաբեկչությամբ ու միջուկային սպառնալիքներով վտանգել գլոբալ անվտանգությունն ու խաղաղությունը:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացած ընտրությունները պարզեցին միջազգային հարցերի և մարտահրավերների վերաբերյալ երկկողմանի բանավեճի և քաղաքական դիրքորոշման արդյունքը, որտեղ Թրամփը միակողմանիություն էր դրսևորում և դուսր էր գալիս միջազգային համաձայնագրերից, այդ թվում՝ ՀԳՀԾ-ից, Փարիզի կլիմայական համաձայնագրից և տասնյակ այլ համաձայնագրերից: Իրանի հարցում նա առավելագույն ճնշման քաղաքականություն կիրառեց, իսկ մյուս կողմից` այս մոտեցումը խիստ քննադատության ենթարկվեց դեմոկրատ թեկնածուի կողմից, որը անվտանգություն էր տեսնում միջազգային պայմանագրերի պահպանման և տարաձայնությունների լուծման դիվանագիտական մոտեցման մեջ:
Ներկայումս Սպիտակ տունը կենտրոնացած է տարածաշրջանում փափուկ ուժի միջոցով իր ծրագրերն իրագործելու վրա:
Նման պայմաններում, կարծես թե դա լավագույն միջոցն է չեզոքացնելու հակաիրանական ծրագրերը, որոնց հետաևում են Թրամփիզմի համակիրները, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմը և Սաուդյան Արաբիայում ու ԱՄԷ-ում հեղաշրջման կողմնակիցների թևը:
Իրանի միջուկային ծրագրի ոչ-խաղաղանպատակ լինելու մեղադրանքի վերաբերյալ ավելի լավ է մեկ անգամ ևս ընդգծել, որ Իրանի միջուկային ծրագիրն իրականացվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ: Սակայն արդյոք Սիոնիստական ռեժիմի միջուկային ծրագիրը վերահսկվո՞ւմ է: Արդյոք Իրանի միջուկային ծրագիրն է սպառանլիք ներկայացնո՞ւմ տարածաշրջանի ու աշխարհի համար, թե՝ Սիոնիստական ռեժիմի միջուկային զինանոցը: Ինչ վերաբերում է Իրանի կողմից ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքին, ապա կարելի է առաջարկել ստեղծել հանձնաժողով, որը կբացահայտի ահաբեկչության օրինակները ակտիվ խմբերում, ապա հստակեցնի, թե որ երկրներն են կանգնած ահաբեկչական խմբավորումների հետևում:
Արդյոք ահաբեկչական են համարվո՞ւմ տարածաշրջանում ակտիվ թաքֆիրական և վահաբիական խմբերը, այդ թվում՝ Ջեբհաթ Ալ-Նուսրան, ԻԼԻՊ-ը և տասնյակ այդպիսի խմբավորումներ, որոնք պարզ է թե որ երկրների կողմից են ֆինանսական ու սպառազինական աջակցություն ստանում, թե՝ այն երկրները, որոնք ժողովրդական խմբերով ինչպիսին է Հաշդ Ալ-Շաաբին, օրինականորեն պայքարում են սպառնալիքի դեմ և Իրանն աջակցել է նրանց ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարում:
Արդյոք տարածաշրջանում Իրանի ներկայությո՞ւնն է ապակայունության գործոն եղել, թե՝ Թրամփի և նրա դաշնակիների գործողությունները, այդ թվում ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես՝ ԻԼԻՊ-ի նկատմամբ նրանց աջակցությունը, Իրաքում, Սիրիայում, Բահրեյնում իրականացրած ոճրագորոծությունները և Եմենի դեմ պատերազմը, Պաղեստինի տարածքներում Սիոնիստական ռեժիմի ծավալապաշտությունը և Թրամփի դարի գործարք ծրագրի իրականացումը, որոնք թիրախ են դարձրել Արևմտյան Ասիայի խաղաղությունն ու կայունությունը:
Փափուկ ուժի կիրառումը Իրանին հնարավորություն է ընձեռելու պարզել, թե Իրանն ինչպես է նպաստել տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության պահպանմանը և ահաբեկչությանը հաղթելով, ինչպես է խաղաղություն ու անվտանգություն հաստատել Արևմտյան Ասիայում, աշխարհի այլ շրջաններում, հատկապես՝ Եվրոպայում: