Մամուլի տեսություն 25-01-2021
Սիրիայի պատերազմից տասը տարի անց, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացրել է երեխաների վրա պատերազմի կործանարար հետևանքների մասին:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ում ոստիկանը վրաերթի է ենթարկել ցուցարարներին
ԱՄՆ-ի ոստիկանության դաժանությունը վերջ չունի:
Վերջերս համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է շաբաթ երեկոյան, Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի հարավում գտնվող Տակոմա շրջանում, ոստիկանը, ծառայողական մեքենայով վրաերթի ենթարկում մի խումբ անձանց ու մեքենայուվ անցնում նրանց վրայից:
Սոցիալական ցանցերում հրապարակված մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանական մեքենան անցնում գետնին ընկած մարդկանց վրայով:
Ջավան օրաթերթ
Սարսափի գոլֆը
Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, ով վտարվել է ոչ միայն քաղաքականությունից, այլ նույնիսկ իր սիրած զբաղմունքից ՝ գոլֆից: Daily Mail- ը հաղորդել է, որ Սպիտակ տունը լքելուց հետո Թրամփի առաջին գոլֆի խաղն անցել է գաղտնի ծառայության աշխատակիցներով շրջապատված:
Էբթեքար օրաթերթ
ՀԳՀԾ-ի ճանապարհին խոչընդոտներն ավելացել են
Համատեղ գործողությունների համապարփակ համաձայնագրի ստորագրումցի հետո, 2015 թ.տարածաշրջանում ձևավորվեց կոալիցիա, որում Իրանի թշնամիները բացահայտորեն ցույց տվեցին իրենց էությունը: Թրամփի ոսկե շրջանից հետո Բայդենի իշխանության գալուն զուգահեռ, նրանք կրկին միավորվել են՝ ՀԳՀԾ-ն ըկազմալուծելու նպատակով: Այս երկրները, որ տարիներ շարունակ, հատկապես Թրամփի օրոք, սնվում էին Իրանի հետ միջազգային հարաբերությունների ճգնաժամից ու լարվածությունից հաց էին կերել, Բայդենի իշխանության գալու ցհետո խուճապի են մատնվել: Նրանք ենթադրում են, որ Բայդենի օրոք Իրանի և ԱՄՆ-ի խորը տարաձայնությունները կլուծվեն և մեկ անգամ ևս, դեմոկրատները կվերսկսեն ճնշումները Ռիադի, Աբու Դաբիի, Անկարայի և Թել Ավիվի դեմ, ինչպես դա արեցին Բարաք Օբամայի օրոք:
Էըթեմադ օրաթերթ
Սիրիայի պատերազմի գինը վճարում են երեխաները
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Սիրիայի երեխաների կեսից ավելին պատերազմի մեկնարկից 10 տարի անց դեռ զրկված են կրթության հնարավորությունից:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրենը և Սիրիայի ճգնաժամի հումանիտար հարցերի տարածաշրջանային համակարգող Մոհանադ Հադին, համատեղ հայտարարության մեջ նշել են, որ սիրիացի երեխաները վճարում են այս երկրում ընթացող պատերազմի գինը:
Ավելի քան 2.4 միլիոն սիրիացի երեխա, այս ընթացքում դպրոց չի հաճախել: Նրանց 40 տոկոսն աղջիկներ են: Կանխատեսվում է, որ 2020 թ. բռնկված կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, այս թիվը կավելանա:
Իրան օրաթերթ
Ազգային գվարդիան կմնա Վաշինգտոնում
ABC News- ը հայտնում է, որ Վաշինգտոնում տեղակայված Ազգային գվարդիայի 5 հազար զինծառայողները, որոնք տեղակայվել էին մայրաքաղաքում՝ Բայդենի երդմնակալության անվտանգությունը ապահովելու համար, կշարունակեն մնալ մինչև մարտ:
Ազգային գվարդիայի պաշտոնյաները ABC News- ին տված հայտարարության մեջ նշել են, որ Ազգային գվարդիայի զինծառայողների քանակը 7 հազարից կկրճատվի, հասնելով 5 հազարի, որոնք կշարունակեն մնալ Վաշինգտոնում մինչև մարտ:
orakarg.com
Թուրքիայում հայ համայնքի երիտասարդները հանդիպել են Էրդողանի գրասենյակի ղեկավարի հետ
Հունվարի 22-ին Թուրքիայի հայ, հույն, ասորի և հրեա համայնքների երիտասարդները Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահի գրասենյակի ղեկավարներից Հասան Դողանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber գործակալությունը:
Այդ հանդիպմանը Կ․ Պոլսի հայոց պատրիարքության աթոռից մասնակցել են «Մենթի-Մենթոր» ծրագրի 14 երիտասարդ, ինչպես նաև հիշյալ ծրագրի համակարգողներ Մերի Թաքսի Դեվեջյանն ու Արաս Յոլուսևերը։
Թուրքիայի փոքրամասնությունների համայնքի ներկայացուցիչները հանդիպմանը կարճ անդրադարձ են կատարել իրենց համայնքներին, այնուհետև ընդգծել նոր ծրագրերի ստեղծման անհրաժեշտությունը։
Հայ համայնքի երիտասարդներից Ջանին Ազիզովը նշել է, որ նմանատիպ հանդիպումներն ավելի արդյունավետ կլինեն, եթե դրանք ավելի լայն շրջանակների հետ իրականացվեն։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանն էլ այդ առիթով անդրադարձել է հաղորդակցության կարևորությանը և շեշտել՝ երիտասարդության կարևորությունը Թուրքիայի առաջադիմության համար։ Դողանը նաև հայտնել է, որ այդպիսի հանդիպումները առիթ են տարբեր համայնքների երիտասարդների շփումների համար։
araratnews.am
ՀՀ-ն ՄԻԵԴ կդիմի Ադրբեջանում հայ գերու սպանության փաստով
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանում հայ գերու սպանության մասին տեղեկություններ կան։ Նա հավելել է, որ հայկական կողմն անպայման կտեղեկացնի այդ մասին Եվրոպական դատարանին։
«Զոհված հայերից մեկի անունը, որի մարմինը վերջերս է հայտնաբերվել, եղել է գերիների ցուցակում, որոնց վերաբերյալ ՄԻԵԴ-ը հունվարի սկզբին միջանկյալ միջոց էր կիրառել։ Ըստ փորձաքննության արդյունքների` նա վերջերս է սպանվել»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ դա Մարդու իրավունքների կոնվենցիայի կոպտագույն խախտում է։
Կիրակոսյանը նշել է` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հայ գերիների կյանքն Ադրբեջանում վտանգված է, ՄԻԵԴ-ին ուղղված բողոքներում հայկական կողմը պահաջել է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի հադեպ՝ գերիների առողջության և պահման պայմանների մասին տեղեկություններ պահանջելով։
Կիրակոսյանը նշել է, որ Բաքուն անհարգալից վերաբերմունք է դրսևորում ՄԻԵԴ-ի հանդեպ, ինչն աննախադեպ է ԵԽ անդամ պետության համար։ Այդ են վկայում Ադրբեջանի կողմից տեղեկատվության տրամադրման ժամկետների խախտումն ու տեղեկատվության սղությունը։
Ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի` այդ առումով Ադրբեջանին առնչվող գործը կարող է փոխանցվել Եվրոպայի խորհրդի Նախարարների խորհրդի քննարկմանը, որտեղ ձևաչափն ավելի բաց է, մասնակցում են ԵԽ անդամ բոլոր երկրները։ Կիրակոսյանը շեշտել է, որ դա արեն քաղաքական ատյան է, ոչ դատական և կիրառվում է, երբ դատական ատյանի արդյունավետությունը ոչ բավարար է լինում։
lragir.am
ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկվելու է ՌԴ դեմ պատժամիջոցների հարցը
Նավալնու ձերբակալումը և ՌԴ ոստիկանության գործողությունները բողոքի ակցիայի ժամանակ պետք է նոր պատժամիջոցների առիթ հանդիսանան Ռուսաստանի նկատմամբ, կարծում են ԵՄ-ում:
Պատժամիջոցների կոչ են անում Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտգործնախարարները, Լեհաստանի նախագահը: Ռուսաստանի ոստիկանության գործողությունները դատապարտել են նաև Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքական գործիչները, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը:
Պատժամիջոցների խստացման հարցը կքննարկվի այսօր ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում, հաղորդում է BBC News-ը:
1in.am
Գիտնականները հրապարակել են COVID-19 «բրիտանական» շտամի առաջին լուսանկարը
Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է մանրադիտակի տակ լուսանկարել կորոնավիրուսի բրիտանական շտամը, տեղեկացնում է գերատեսչությունն իր կայքում:
Ինչպես նշվում է, նկարը ստացվել է մանրադիտակի տակ, նոր կորոնավիրուսի այս տարբերակի հատկությունների, դրա կառուցվածքային առանձնահատկությունների և բջջային մշակույթներում և փորձարարական մոդելներում դրսևորումների շարունակական ուսումնասիրությունների շրջանակններում։
Ըստ գերատեսչության, Ռուսաստանի Դաշնությունում գրանցված PCR թեստերը, որոնք ստեղծվել են Ռոսպոտրեբնադզորի հաստատությունների կողմից, երաշխավորում են վիրուսի բրիտանական տարբերակով վարակի դեպքերի հուսալի հայտնաբերումը, իսկ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի թեստային համակարգը կարող է տարբերակել վիրուսի այս տարբերակը ոչ մուտանտ ձևերից: