Մամուլի տեսություն 26.01.2021
Տարածաշրջանային այցի շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Բաքու, որտեղից կմեկնի Ռուսաստան, Հայաստան և Վրաստան, ներկայացնելու տարաշրջանային համագործակցության Իրանի առաջարկը:
Մարդոմսալարի օրաթերթ
Եվրոպան՝ կորոնավիրուսի պանդեմիայի և պատվաստանյութի պակասի մեջտեղում
Կորոնավիրուսի նոր շտամի բացահայտումից անհանգստացած եվրոպական երկրների իշխանությունները փորձում են անել հնարավոր ամեն ինչ, անգամ Pfizer և Astrazenka ամերիկյան ընկերությունների սպառնալիքների պայմաններում իրականացնելու իրենց պարտավորությունները և մինչև այս տարվա ամառ իրականացնելու ԵՄ անդամ երկրների բնակչության 70 տոկոսի պատվաստման խոստումը:
Դեկտեմբերի 27-ին մեկնարկած համընդհանուր պատվաստման ծրագրից չորս շաբաթ անց, առաջացել են չնախատեսված լոգեստիկական, ինչպես նաև դեղագործական ընկերությունների հետ պատվաստանյութի արտադրության ու բաշխման հստակ ծրագիրն իրականացնելու հետ կապված խնդիրներ: Արդյունքում, ԵՄ անդամ երկրների իշխանությունները մոռացել են իրենց նախկին հավակնոտ ծրագրերը:
Քեյհան օրաթերթ
Եվրոպան ու ԱՄՆ-ն պետք է տեղյակ լինեն, որ Իրանը գործադրում է խորհրդարանի ընդունած օրենքը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի հետ կապված նոր իրադարձություններ տեղի չեն ունեցել, հավելելով. «Մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք պատրաստ ենք վերադառնալ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրմանը, եթե պատժամիջոցները չեղարկվեն, իսկ ԱՄՆ-ն ու Եվրոպան կատարեն իրենց պարտավորությունները»:
Նշելով, որ քանի դեռ դա տեղի չի ունեցել, և Թեհրանը չի տեսել, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ԱԽ 2231 բանաձևին, Իրանը որևէ քայլ չի կատարի, Խաթիբզադեն հավելել է. «Եթե դիմացի կողմը վերադառնա իր ստանձնած պարտավորությունների գործադրմանը, և չեղարկի բոլոր պատժամիջոցներն ու իրավիճակը վերադառնա 2017թ հունվարի 20-ին գոյություն ունեցող վիճակին, Իրանը նույնպես կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը»:
Շարղ օրաթերթ
Զարիֆի կովկասյան տարածաշրջանային այցերը
Կովկասյան տարածաշրջան այցի շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը ժամանել է Ադրբեջան: Բաքվում Զարիֆը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանից հետո, Զարիֆը կմեկնի Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա:
Վերոնշյալ հինգ երկրներ Զարիֆի այցերը տեղի են ունենում տարածաշրջանային վեցակողմ համագործակցության առաջարկի ներկայացումից հետ, որի գործադրման դեպքում, տարածաշրջանի իրավիճակը կարող է փոխվել:
Ադրբեջան կատարած այցի շրջանակներում, Զարիֆը նշել է. «Այցի ընթացքում քննարկման հիմնական թեման լինելու է տարածաշրջանային համագործակցությունը, որը Իրանի համար շատ կարևոր է, ինչպես նաև երկոկղմ հարաբերությունները բոլոր այն երկրների հետ, որոնց հետ Իսլամական Հանրապետությունն ունի բարեկամական հարաբերություններ»:
Շարղ օրաթերթ
ՀԳՀԾ-ի վերակենդանացման ճանապարհին առկա խոչընդոտները
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների և նոր նախագահի երդմնակալության արարողության վերաբերյալ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, թոշակառու դիվանագետ Ջո Բայդենն ի վերջո ստանձնեց այդ երկրի նախագահի պաշտոնը:
Որպես առաջին քայլ, որը փորձագետները համարեցին Թրամփի քառամյա նախագահության շրջանի թողած չարաբաստիկ ժառանգությունը ջնջելու փորձ, Բայդենը ստորագրեց մի շարք գործադիր հրամաններ, ինչը ողջունեցին մեծ թվով երկրներ: Այդ հրամանների թվում էին Փարիզի կլիմայական համաձայնագիր և ԱՀԿ ԱՄՆ-ի վերադարձը, մուսուլմանաբնակ երկրների քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի արգելքի չեղարկումը, ինչպես նաև կորոնավիրուսի պայմաններում ԱՄՆ-ի կողմից տարբեր երկրների նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքների վերանայումը:
Համաշխարհային առաջնորդները կարծում են, որ Բայդենի քայլերն ուղղված են փոփոխելու Թրամփի օրոք ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը, համաշխարհային համագործակցության վերականգմանն ինչպես նաև միջազգային համագործակցության ու բազմակողմանիության վերադարձին:
armenpress.am
Վրաստանը փետրվարի 1-ից կվերացնի ավիահաղորդակցության արգելքը
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդը որոշում Է ընդունել փետրվարի 1-ից վերացնել կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության արգելքը, որը համավարակի պատճառով երկրում գործում Էր 2020 թվականի մարտից: Հունվարի 22-ին այդ մասին ճեպազրույցում հայտարարել Է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնեւան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Փետրվարի 1-ից մենք հնարավոր համարեցինք չեղյալ հայտարարել կանոնավոր թռիչքների սահմանափակումները եւ բոլոր ավիաընկերություններին, որոնք մինչ այդ աշխատել են Վրաստանում կամ կցանկանան սկսել ախատել, թույլ տալ զբաղվեն իրենց գործով»,- ասել Է նա: Ինչպես նշել Է Տուռնեւան, այժմ իշխանությունները կզբաղվեն այն կանոններով, ըստ որոնց օտարեկրացիներին կթողնեն Վրաստան: Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին: 2020 թվականի մարտին իշխանությունները որոշում ընդունեցին սահմանել ուղեւորափոխադրումների լիակատար արգելք:
Անցյալ տարվա ամռանը Էկոնոմիկայի նախարարությունը որպես բացառություն որոշ ավիաընկերությունների թույլատրել Է կատարել ուղեւորափոխադրումներ: Այս պահին Վրաստանից ինքնաթիռները կանոնավոր հիման վրա թռչում են Բեռլին, Մյունխեն, Փարիզ, Ռիգա, Ամստերդամ, Աթենք, Վարշավա, Վիեննա, Վիլնյուս, Դորտմունդ, Դոհա, Կատովիցե եւ Միլան: Այսօրվա դրությամբ Վրաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 251 974 դեպք, ինչը կազմում Է երկրի բնակչության 6,78 տոկոսը: Ապաքինվել Է 238 737 հիվանդ, մահացել Է 3 022 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Ստամբուլում տղամարդը դանակով հարձակվել է 3 ռուսների վրա
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում մի տղամարդ դանակով հարձակվել է 3 ռուսների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է RBK-ն՝ հղում անելով Haber Turk-ին:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ի գիշերը: Տուժել է 2 կին և 1 տղամարդ: Նրանք հոսպիտալացվել են: Ականատեսի խոսքով՝ կանանցից մեկը ստացել է դանակի 7 հարված, իսկ մյուս անձինք՝ 3-4 հարված:
Ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողին, որը պարզվել է, որ աղբահավաք Հասան Հուսեյնն է:Նա հարցաքննվել է:
armenpress.am
Հունաստանը և Թուրքիան բանակցություններ են սկսում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը և Թուրքիան, 5 տարվա դադարից հետո, որը նշանավորվել է լարված հարաբերություններով, երկուշաբթի բանակցություններ են սկսում՝ փորձելով կանխել Էգեյան և Միջերկրական ծովի արևելյան հատվածում հետագա ռազմական բախումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:
Բարձր մակարդակի շփումները վերսկսվում են ձգձգվող լարվածությունից հետո, որը պատմական մրցակիցներին պատերազմի եզրին էր հասցրել:
panarmenian.net
ՌԲԿ․ Հունվարի 27-ին դեպի ՀՀ ու Ադրբեջան երկաթուղու հարցով բանակցություններ կլինեն
PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկն ու Շահին Մուսթաֆաևը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ու կառուցման հարցը, հայտնում է ՌԲԿ-ն։
Նման ձևաչափ նախատեսված էր հունվարի 11-ին Մոսկվայում ընդունված եռակողմ հայտարարությամբ։ Ըստ դրա, մինչև մարտի 1-ը պետք է ներկայացվեն ՀՀ-ով ու Ադրբեջանով փոխադրումների վերսկսման ժամանակացույցերը։
Մասնավորապես, ըստ ԶԼՄ-ի՝ բացի դեպի Նախիջևան երկաթուղուց, Ադրբեջանը նաև ավտոճանապարհի կառուցման հնարավորություն է ուզում ստանալ, իսկ ՀՀ-ն դրա փոխարեն կստանա երկաթուղային կապ ՌԴ հետ։ Կքննարկվի նաև Նախիջևանով ՀՀ-ն ու Իրանն իրար կապելու հնարավորությունը։
Ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հորադիզից մինչև Զանգելան երկաթուղու կառուցումը 2 տարի կպահանջի։
panarmenian.net
Տեր-Պետրոսյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը
PanARMENIAN.Net - Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ քննարկվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Մոտ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասվում է գրառման մեջ։
Նշվել է, որ գերիների վերադարձը մեծապես կնպաստի թե Արցախում, թե Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը:
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հստակ թիվը չի հրապարակվել։ Հայկական կողմը պաշտոնական մակարդակով շարունակում է տարբեր հարթակներում բարձրրաձայնել նրանց վերադարձի մասին։
panarmenian.net
Վրաստանում հարձակվել են հայկական բեռնատարների վրա, կոտրել ապակիները
PanARMENIAN.Net - Հունվարի լույս 25-ի գիշերը Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախել դեպքի վայրից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին, որ հարձակվողները ադրբեջանցիներ են եղել, այլ տեղեկություններով՝ թուրքեր։
«Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել»,- ավում է գրառման մեջ։
Նշվում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը: