Մեկնաբանություն.Հունվարի 25-ը՝ Եմենի պաշտպանության համաշխարհային օրն է
Հունվարի 25-ը Եմենի պաշտպանության համաշխարհային օրն է: Այս օրը երթեր են տեղի ունեցել Եմենում և որոշ այլ երկրներում: Երթի մասնակիցները դատապարտել են այդ երկրի դեմ Սաուդյան կոալիցիայի ագրեսիան:
Եմենն արևմտյան Ասիայի արաբական ամենաաղքատ երկիրն է: Համատարած աղքատությունը Եմենում Ալի Աբդուլլահ Սալեհի կառավարման ավելի քան երեք տասնամյակների ժառանգությունն էր: Երբ 2011-ին սկսվեց Եմենի ժողովրդի ընդվզումն Աբդուլլահ Սալեհի բռնապետական կառավարության դեմ, փաստորեն կառավարությունը հայտնվել էր սնանկացած ու ձախողված կարգավիճակում:
Աբդուլլահ Սալեհի կառավարության դեմ ժողովրդի ընդվզման հիմնական նպատակը ժողովրդական երաշխիքով համակարգի ստեղծումն էր, որը կկարողանար քայլեր ձեռնարկել Եմենի բնակչության կենսամակարդակը բարելավելու համար, բայց Սաուդյան Արաբիայի, արաբական մի շարք երկրների, Միացյալ Նահանգների և մի շարք եվրոպական երկրների միջամտությունները պատճառ դարձան, որ Եմենի իրադարձությունները արտաքին ուժերի կողմից կառավարվեն:
Այդ բացահայտ միջամտության արդյունքում, 2012 թվականի ընտրություններում իշխանության եկավ երկու տասնամյակ Աբդուլլահ Սալեհի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Աբդուլ Ռաբե Մանսուր Հադին: Նա ընտրությունների միակ թեկնածուն էր: Մանսուր Հադիի կառավարման ձախողման արդյունքում, 2014 թ.-ի ամռանը ձևավորվեց Եմենի ժողովրդի «երկրորդ ընդվզումը»: Արդյուքնում, Հադին փախավ Եմենիվ և ի վերջո Սաուդյան Արաբիան հարձակվեց Արևմտյան Ասիայի ամենաաղքատ արաբական երկրի վրա:
Վեցամյա պատերազմի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին հարյուր հազարավոր եմենցիներ: Մոտ 4 միլիոն մարդ տեղահան եղավ և քաղաքային ենթակառուցվածքների 85% -ը ավերվեց, իսկ Եմենի ժողովրդի ապրուստի հիմքերը ոչնչացան: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հստակորեն հայտարարել է, որ Եմենը կանգնած է վերջին երկու տասնամյակների ընթացքում համաշխարհային համակարգի ամենամեծ հումանիտար աղետի առջև: Այս իրավիճակի պատճառ են հանդիսանում երկու գործոններ՝ 2011 թվականին արաբա-արևմտյան միջամտությունը և Սաուդյան կոալիցիայի կողմից 2015 թ սկսած պատերազմը:
Հունվարի 25-ը հռչակվեց Եմենի պաշտպանության օր: 2021-ի հունվարի 25-ին տարբեր երկրների ժողովուրդներ իրենց աջակցությունը հայտնեցին Եմենի ժողովրդին և դատապարտեցին Սաուդյան կոալիցիայի հրահրած պատերազմը: Այդ օրը Եմենում զանգվածային երթեր ու ցույցեր տեղի ունեցան, որոնք ուղղված էին արտաքին ագրեսիայից այդ երկրի անկախության ու միասնության պաշտպանությանը:
Երեկ Եմենում և այլ երկրներում տեղի ունեցած երթերի հիմնական նպատակն էր՝ համաշխարհային հանրության ուշադրությունը գրավել Ալ-Սաուդյան ռեժիմի կողմից Եմենի դեմ իրականացվող հանցագործությունների, այդ թվում սովի, հիվանդությունների բռնկման, սննդի անապահովության և ավերածությունների վրա: Եմենի ժողովուրդը համոզված է, որ Ալե Սաուդն արևմտյան տերությունների, մասնավորապես Միացյալ Նահանգների աջակցությամբ է նման հանցագործություններ իրականացնում:
Փաստորեն, երեկ տեղի ունեցած երթը և հնչած կարգախոսներն ուղերձ էին ուղղված Ջո Բայդենի գլխավորությամբ ԱՄՆ նոր վարչակազմին, որպեսզի վերջինիս մի կողմից վերջ դնի Եմենի դեմ պատերազմում Ալե Սաուդին աջակցելու նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը և մյուս կողմից փորձի ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ դադարեցնելու Եմենի դեմ պատերազմը, հանցագործություններն ու այդ երկրի ծրջափակումը: