Մամուլի տեսություն 27.01.2021
Բրիտանիան Եմենի ժողովրդի սպանությունից ստացել է 15 միլիոն դոլարի եկամուտ
Շարղ օրաթերթ
Զարիֆը Մոսկվայում հայտարարել է. «Հուսով եմ, ԱՄՆ-ն չի խաթարի Թեհրան-Մոսկվա հարաբերությունները»
Տարածաշրջանային այցի շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, երկուշաբթի օրը ժամանել է Մոսկվա, որտեղ ջերմ հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԳՀԾ-ի, տարածաշրջանային հիմնախնդիրների և Իրանի ու ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող խնդիրների հետ կապված հարցեր: Խոսելով Իրան-Ռուսաստան հարաբերությունների մասին, Զարիֆն օգտվել է «իսկական հարաբերություն» բառակապակցությունից, հավելելով. «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ի պատասխան այլ երկրների հետ մեր հարաբերությունների չեն: Իրանն ու Ռուսաստանը միջազգային ասպարեզում ունեն ընդհանուր տեսակետեր: Մոսկվան և Թեհրանը համագործակցել են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: »Երկու երկրների տեսակետները Սիրիայի, Եմենի, Կովկասի և Աֆղանստանի ճգնաժամերի կարգավորման վերաբերյալ շատ մոտ են և կողմերն այդ ուղղությամբ սերտորեն համագործակցում են: Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն իսկական են, երկու երկրների հարաբերությունների պատմությունն ավելի երկար է, քան Միացյալ Նահանգների ողջ պատմությունը»:
Քեյհան օրաթերթ
Բրիտանիան Եմենի ժողովրդի սպանությունից ստացել է 15 միլիոն դոլարի եկամուտ
Եմենի դեմ մղվող վեցամյա պատերազմն առերևույթ Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի կողմից այդ երյկրի դեմ մղվող պատերազմ է: Սակայն այդ պատերազմում, ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են նաև այլ երկրներ, այդ թվում՝ Բրիտանիան, ու ԱՄՆ-ն: Բրիտանիայի համար Եմենի պատերազմը հնարավորություն է՝ սաուդցիներին զենք վաճառել:
Այս կապակցությամբ, Բրիտանական խորհրդարանում Ստրատհեմի ընտրատարածքի ներկայացուցիչ Բել Ռիբեյրո-Էդին, խորհրդարանի 23 այլ անդամների հետ միասին, արտաքին գործերի նախարարին ուղղված նամակում, դատապարտել է Եմենի դեմ պատերազմում Սաուդյան կոալիցիային Լոնդոնի շարունակական աջակցությունը:
Էթեմադ օարթերթ
Կատար. Գնահատում ենք Իրանին
Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լուլու ալ-Խաթերը հայտարարել է. «Իրանի ու Թուրքիայի հետ մեր հարաբերությունները միանշանակ լավ են: մենք շնորհակալ ենք այն երկրներին, որոնք Կատարի կողքին էին ճգնաժամի և պաշարման ժամանակ: Սա պարզ է բոլորին»:
Ի պատասխան Իրանի ու Թուրրքիայի հետ հարաբերությունները վերանայելու մասին Դոհային ուղղված ԱՄԷ-ի ու այլ երկրների պահանջին, Լուլու ալ-Խաթերը հայտարարել է. «Այս թեմայով ԱՄԷ-ի հետ քննարկումներ չեն եղել: Քննարկումներն անցկացվել են Սաուդյան Արաբիայի հետ, որը ներկյացրել է նաև մյուս երկրներին»:
Իրան օրաթերթ
Բաշար ալ-Ջաֆարի. Սիոնիստական ռեժիմի օկուպացման քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը
Սիրիայի փոխարտգործնախարար և ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմի կողմից արաբական հողերի օկուպացիայի շարունակոըւմը սպառնում է տարածաշրջանի և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:
Երեքշաբթի օրը, Արևմտյան Ասիայի թեմայով կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստին հղած հաղորդագրության մեջ, Բաշար ալ-Ջաֆարին ասել է. «Սիոնիստական ռեժիմի կողմից արաբական հողերի ավելի քան հինգ տասնամյակ շարունակվող օկուպացիան սպառնում է տարածաշրջանի և միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը: Այս բռնազավթման շարունակությունը լավագույն փաստն է առ այն, որ ԱԽ-ն պարտվել է իր պարտականությունների կատարման հարցում, որն է՝ վերջ տալ բռնազավթմանը, ինչը տարածաշրջանի լարվածության ու բախումների շարունակման պատճառն է»:
armenpress.am
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են ՌՀՍՊ-ն երկարացնել Մոսկվայի պայմաններով
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը որոշում են ընդունել երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (ՌՀՍՊ) Մոսկվայի պայմաններով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մեր պայմաններով. հինգ տարով՝ առանց նախապայմանների, առանց ցանկացած լրացումների»,-ասել Է նա լրագրողներին: Հունվարի 26-ին կայացել Է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջոզեֆ Բայդենի հեռախոսազրույցը: Արդյունքում՝ երկու նախագահները գոհունակություն են հայտնել ՌՀՍ-ի պայմանագրի երկարացման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման նոտաների փոխանակման առնչությամբ: Սպիտակ տան տվյալներով՝ Բայդենը եւ Պուտինը իրենց աշխատակիցներին կարգադրել են անհապաղ աշխատել, որպեսզի այն հասցնեն մինչեւ փետրվարի 5-ը երկարացնել:
Ինչպես հետեւում Է Պետդումայի բազայի տվյալներից, Պուտինը Պետդումային օրինագիծ Է ներկայացրել երկարացման համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ: Փաստաթղթում ամրագրված Է երկարացման հնգամյա ժամկետը՝ մինչեւ 2026 թվականի փետրվարի 5-ը:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ՌՀՍ-3 պայմանագիրը ուժի մեջ Է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին: Այն նախատեսում Է, որ կողմերից յուրաքանչյուրն իր միջուկային զինանոցները կրճատի այնպես, որպեսզի յոթ տարի անց եւ հետագայում սպառազինությունների միագումար քանակը չգերազանցի 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, բալիստիկ հրթիռները՝ սուզանավերի եւ ծանր ռմբակոծիչների վրա, ինչպես նաեւ 1550 մարտագլխիկները եւ ծավալված եւ չծավալված 800 արձակման կայանքները: Այսօր ՌՀՍ-3-ը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ միակ գործող պայմանագիրն Է սպառազինությունների սահմանափակումների մասին, բայց այն լրանում Է 2021 թվականի փետրվարի 5-ին: Եթե այն չերկարացվի, աշխարհում չի մնա որեւԷ համաձայնագիր, որը կսահմանափակի խոշորագույն միջուկային տերությունների զինանոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Ինդոնեզիայում սկսվել է ամենաակտիվ հրաբխի ժայթքումը
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 27-ի առավոտյան սկսել Է ժայթել Ինդոնեզիայի Մերափի ամենաակտիվ հրաբուխը: Ինչպես հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, լավան արդեն 1 500 մետր իջվել Է լանջով: Հրաբխաերախից սկսվել Է շիկացած գազերի արտանետումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ներկայիս ժայթքումն ամենամեծն Է այն ժամանակից ի վեր, երբ երկրի իշխանություններն անցյալ տարվա նոյեմբերին հրաբխի շրջանում բարձրացրեցին վտանգի մակարդակը»,- մեջբերում Է հեռուստաալքը Ճավա կղզում Ջոկյակարտա քաղաքի Հրաբախագիտության եւ երկրաբանական անոմալիաների կառավարման կենտրոնի ղեկավար Հանիկա Հումայդայի կարծիքը: «Վտանգի մակարդակը գնահատվում Է որպես նշանակությամբ երկրորդ, մարդիկ պետք Է մնան խառնարանի շուրջը գոյություն ունեցող հինգկիլոմետրանոց գոտուց դուրս,- ընդծել Է նա:- Կենտրոնական Ճավայի եւ Ջոկյակարտայի նահանգներում տեղի իշխանություններն ուշադությամբ հետեւում են իրավիճակի փոփոխություններին»:
Մերափիի բարձրությունը հասնում Է 2 968 մետրի, դրա անվանումը թարգմանվում Է որպես «հրե լեռ», հրաբուխը համարվում Է Ինդոնեզիայում ամենաակտիվը: 2016 թվականին դրա ժայթքման ժամանակ զոհվեց 347 մարդ, ավելի քան 60 հազարը հարկադրված Էր լքելու իրենց տները: Աշխարհում խոշորագույն Ինդոնեզական արշիպելագը, որը բաղկացած Է 18 հազար կղզիներից, գտնվում Է այսպես կոչված խաղաղօվկիանոսյան հրաբխային հրե օղակում: Այնտեղ ընդամենը կա ավելի քան 500 հրաբուխ, դրանցից 127-ը գործող հրաբուխներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Վարչապետն ակնկալում է, որ ՀՀ և ՌԴ միջև ավիահաղորդակցության վերականգնումը կնպաստի տուրիզմի ոլորտի վերականգնմանը
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ «Ճամփորդում եմ առանց covid-19-ի» պիլոտային ծրագրի հաջող իրականացման արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը կզարգանա: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում: Վարչապետը հույս հայտնեց, որ արդեն փետրվարի վերջից երկկողմ կանոնավոր ավիաչվերթների ծավալը էապես կաճի:
«Սա ենթադրում է, որ թռիչքները դեպի ՌԴ կընդլայնվեն, չվերթները կավելանան։ Սա շատ կարևոր ծրագիր է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ մեր գործընկերներին ու Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ այս ակտիվ և արդյունավետ համագործակցության համար։ Սա եղել է ՀՀ կառավարության նախաձեռնությունը, որն աջակցություն է ստացել գործընկերների կողմից ու Եվրասիական բանկը ֆինանսավորել է ծրագիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնմանը սպասում է նաև տուրիզմի ոլորտը, ինչը կնպաստի փոխայցելությունների ծավալների ավելացմանն ու ոլորտի վերականգնմանը:
panarmenian.net
ՊՆ ղեկավարը կարևորել է հայ-ռուսական ռազմական գործակցության խորացման կարիքը, այդ թվում՝ ՀՕՊ ոլորտում
PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում, որպես փոխգործակցության լավագույն օրինակներից մեկը նշելով Հայաստանի օդային սահմանների պաշտպանությունը միասնական ուժերով։
Նախարարությունից հայտնում են, որ Հարությունյանը Ռուսաստանի զինված ուժերի օդատիեզերական ուժերի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ղեկավարության ուղեկցությամբ եղել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում:
Հարությունյանն այցելել է ՀՕՊ և ավիացիայի միավորված հրամանատարական կետ, որտեղից ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ՀՕՊ ուժերի համատեղ ջանքերով իրականացվում է Հայաստանի օդային սահմանների պահպանության մարտական հերթապահություն։
Պաշտպանության նախարարին զեկուցվել է, որ շուրջօրյա հերթապահությունն ընթանում է բնականոն հունով, օդային սահմանների խախտման դեպքեր չեն արձանագրվել։
ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը և հրամանատարական կազմը պաշտպանության նախարարին են ներկայացրել համատեղ աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները։
panarmenian.net
Ֆիզուլիում Ադրբեջանը ևս 31 զինծառայողի աճյուն է փոխանցել
PanARMENIAN.Net - Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկականին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն՝ առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Նախնական տվյալներով՝ նրանք պահեստազորայիններ են, ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով՝ քաղաքացիականներ են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ:
Արցախի փրկարարները հունվարի 27-ին որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի (Ֆիզուլի) և Հադրութի շրջաններում: