Մեկնաբանություն. ԼՂ-ի ինքնահռչակ հանրապետության նախագահը կարևորել է աշխարհագրական անկախությունը
Այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ին ՌԴ-ի միջնորդությամբ հրադադարի համաձայնության ստորագրմամբ, ԼՂ-ի սեփականության շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունն ավարտվեց, հայկական կողմը շարունակում է հարևանների հետ տարաձայնությունները:
ԼՂ-ի ինքնահռչակ հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այս տարածաշրջանն Ադրբեջանին կցելու քայլը անընդունելի է համարել:
Արայիկ Հրությունյանն ասել է.«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի փոփոխությունը և Ադրբեջանին կցումը, այն էլ հրադադարի համաձայնությունից հետո, անընդունելի է և հայերը շարունակելու են պայքարել այս տարածաշրջանի անկախության միջազգային ճանաչման համար»:
Արայիկ Հարությունյանի հայտարարությունը վկայում է, որ արևմտյան որոշ պետությունների աջակցությամբ, հայերը ոչ միայն չեն մտածում իրենց շահերի մասին, այլև իրենց բոլոր հնարավորությունները ի գործ են դրել հօգուտ Արևմուտքի շահերի: Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը, որոնք կարող էին նոյեմբերի 9-ի համաձայնության ստորագրումից հետո մասնակցել Ադրբեջանի տնտեսական, էներգետիկ ու տարանցման նախագծերին ու վերջ տալ ներքին ու տարածաշրջանային դժվարություններին, որդեգրելով անհամապատասխան քաղաքականություններ, անկսկած, տարածաշրջանը ներքաշելու են հերթական անհավասար պատերազմի մեջ:
Ակնհայտ է, որ արևմտյան որոշ պետություններ, հատկապես ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բրիտանիան և անուղղակի կերպով Իսրայելի ռասիստական ռեժիմն Ադրբեջանի հետ պատերազմում Հայաստանին դրդող հիմնական գործոններից են համարվում: ՌԴ-ի «Գեոպոլիտիկա» պարբերականի գլխավոր խմբագիր, ռուս հայտնի փորձագետ Լեոնիդ Սավինը համոզված է.«Ղարաբաղյան հակամարտության սրումը և այս տարածաշրջանում զինյալ բախումները կարող են ճանապարհ հարթել ԱՄՆ-ի համար՝ Հարավային Կովկասի երկրների ներքին խնդիրների միջամտելու համար: Այդ պատճառով, բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն այս հակամարտությանը վերջ տալու ուղղությամբ»:
Չմոռանանք ասել, որ նախկին ԽՍՀՄ-ի ժամանկաշրջանում իր ազգաբնակչության հատուկ կառուցվածքի պատճառով, որի մեծամասնությունը հայեր էին, ԼՂ-ն համարվում էր Խորհրդային Ադրբեջանի ինքնավար մարզ: Դրանից առաջ, Ադրբեջանը և Հայաստանը տարաձայնություններ ունեին այս հարցում, սակայն ԽՍՀՄ-ի քաղաքականության շնորհիվ, կողմերի տարաձայնությունները լուրջ բնույթ չէին ստանում: ԽՍՀՄ-ի փլուզումից և հանրապետությունների անկախությունից հետո, հայ-ադրբեջանական տարաձայնությունը սրվեց: Իսկ Ղարաբաղի ինքնավարության ու անկախության մասին հայտարարություններցի հետո, տարաձայնությունը մտավ նոր հարթության մեջ:
Այս պայմաններում կասկած չկա, որ հայ պաշտոնյաների հայտարաությունները ոչ միայն չեն նպաստելու երկու հարևան երկրների միջև խնդիրների լուծմանն այլ նաև հնարավոր է առթեն ՌԴ-ի զայրույթը: Հատկապես, որ ՌԴ-ին անհրաժեշտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, քանի որ Հարավային Կովկասում անապահովության հաստատման դեպքում, շահելու են արտատարածաշրջանային պետությունները: