Մամուլի տեսություն 28.01.2021
Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ Իրանն այս տարի կհաղթահարի տնտեսական անկումը:
Քեյհան օրաթերթ
Իսրայելի լավ զավակներ. բայդենի կառավարությունը սիոնիստների տեսանկյունից
ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությունից անցել է մեկ շաբաթից քիչ ժամանակ: Այս ընթացքում, որոշ շրջանակներ պնդում էին, որ Թրամփի հեռանալուց և Բայդենի իշխանության գալուց հետո, Սիոնիստական ռեժիմին մտահոգված է և ԱՄՆ-ն կփոխի Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը և վերջ կդնի Իրանի հետ թշնամությանը:
Սակայն Ջո Բայդենի, Քամալա Հարիսի և Սպիտակ տան անվտանգության ու քաղաքական նոր թիմերի հայտարարությունները ժխտում են այդ ենթադրությունները և վկայում են այն մասին, որ Սպիտակ տան նոր բնակիչները շարունակելու են Իսրայելի և թշնամությունն Իրանի հետ: Եվ փոփոխության են ենթարկվելու միայն բարեկամության ու թշնամության ձևերը:
Խորասան օրաթերթ
Արժույթի միջազգային հիմնադրամ. Իրանն այս տարի կհաղթահարի տնտեսական անկումը
Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ Իրանն այս տարի կհաղթահարի տնտեսական անկումը և երկրի տնտեսական աճը 2021թ կկազմի 3 տոկոս:
Հիմնադրամը հրապարակել է համաշխարհային տնտեսական հեռանկարի իր վերջիրն զեկույցը, որի համաձայն, 2021թ Իրանում կանխատեսվում է տնտեսության 3, իսկ 2022թ. 2 տոկոս աճ:
Հատկանշական է, որ հոկտեմբերին հրապարակված զեկույցում, հիմնադրամը կանխատեսել էր, որ 2021 և 2022թթ. Իրանի տնտեսական աճը լինելու է համապատասխանաբար բացասական 0.2 տոկոս և դրական 0.5 տոկոս:
Էբթեքար օրաթերթ
Պաշտոնյաների կոշտ արձագանքը Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին
Չնմայած Ջո Բայդենի իշխանության գալը հույս արթնացրեց ՀԳՀԾ-ի վերակենդանացման և միջազգային հարաբերություններում խաղաղության հաստատման վերաբերյալ, սակայն համաձայնագրին վերադառնալու խոչընդոտները նույնպես քիչ չեն:
Մի կողմից Եվրոպայի գործողությունները և մյուս կողմից տարածաշրջանային ծայրահեղական երկրների, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմի ու Սաուդյան Արաբիայի ճնշումները, մթագնել են համաձայնագրի վերակենդանացման հեռանկարը:
Որպես օրինակ, այն պայմաններում, երբ Իրանը հայտարարում է որ սպասում է ԱՄՆ-ի գործնական քայլերին, Ֆրանսիան հայտարարում է, որ նախքան ՀԳՀԾ ԱՄՆ-ի վարադառնալն, Իրանը պետք է կատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:
Քեյհան օրաթերթ
Աննախադեպ ռազմական հեղաշրջում Բին Սալմանի դեմ
Մուհամմեդ բին Սալմանը մտահոգված է: Մի կողմից նրան մտահոգում է հրիթռային և թռչող սարքերի ոլորտում Անասրալլահի հաջողությունները, ինչի հետևանքով սաուդցիներն այդ երկրի ոչ մի հատվածում իրենց ապահով չեն զգում, քանի որ խմբավորումը կարող է թիրախավորել ցանակցած կետ:
Մյուս կողմից, բին Սալմանին մտահոգում է հեղաշրջման հավանականությունը: Գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Նայեֆը վտարվել է, իսկ թագավորի եղբայր և թագաժառանգ Ահմեդ բեն Աբդուլազիզը բանտում է: Այնուամենայնիվ, լրատվամիջոցները մշտապես հաղորդում են այս երկու տղամարդկանց կողմից բեն Սալմանի դեմ հեղաշրջման հավանականության մասին:
armenpress.am
Միջազգային ճնշումն աճում է, Ադրբեջանը կհասկանա գերիների հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության մասին խոսելու համար նախ և առաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, իսկ վստահության մթնոլորտ ստեղծելու համար անհրաժեշտ է լուծվի հայ գերիների վերադարձի հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
«Վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում` նախ և առաջ մեր գերիների ազատ արձակման հարցում: Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է և եթե այս հարցը շարունակի շահարկվել, վստահ եմ, որ այն խնդրահարույց կլինի Ադրբեջանի համար»,- նշեց Այվազյանը:
ԱԳ նախարարի վստահեցմամբ` միջգերատեսչական աշխատանքային խումբն այդ հարցով ամենօրյա ռեժիմով աշխատում է:
«Եթե նկատել եք, միջազգային ճնշումը օրեցօր աճում է, և հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում»,- եզրափակեց Այվազյանը:
armenpress.am
Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է հայ ռազմագերիների հայրենադարձման առաջնահերթությունը
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Հունվարի 27-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ի շարունակումը նախկինում ունեցած շփումների՝ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Մտքեր փոխանակվեցին նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական իրականացման ընթացքի շուրջ: Հայտարարությամբ ամրագրված հումանիտար հարցերի համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը Հայաստանի համար»,- ասված է հաղորդագրությունում:
Նախարար Այվազյանը շեշտել է, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման խթանման համար:
Նախարարներ Այվազյանը և Լավրովը մտքեր են փոխանակել նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
armenpress.am
Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարում տարածաշրջանում ապաշրջափակման հարցի լուծումը
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարում տարածաշրջանում ամբողջական ապաշրջափակման հարցի լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ կայանալիք հանդիպմանը:
«Բարդ աշխատանք է: Շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն և կարգավորվեն, բայց, իհարկե, հնարավոր համարում եմ: Բազմաթիվ բաղադրիչներ կան այդ հարցի հետ կապված, խնդրի լուծման համար այդ բաղադրիչները պետք է մանրամասն ենթարկվեն փորձաքննության, որպեսզի ձևավորվի համակարգ, որն իրոք կաշխատի»,- ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետը նշեց, որ Ադրբեջանի հետ շփումներում փոխվստահության մթնոլորտ պետք է լինի, որպեսզի նպատակն իրականանա:
Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին, Մոսկվայում:
panarmenian.net
Բնապահպաններն աշխարհում բնական աղետների աճ են գրանցում
PanARMENIAN.Net - Բնապահպանները բնական աղետների աճ են գրանցում աշխարհում: 2000-2019թթ․ ավելի քան 11,000 էքստրեմալ եղանակային պայման է գրանցվել, որի հետևանքով մոտ 480,000 մարդ է զոհվել։ Նյութական վնասը կազմել է 2․56 տրլն դոլար։
Էքստրեմալ բնական երևույթների աճն անմիջական կապ ունի կլիմայի փոփոխությունների հետ։ Նման եզրակացության են եկել Germanwatch բնապահպանական կազմակերպության փորձագետները, գրում է Deutsche Welle-ն։
«2019-ը պատմության մեջ կմտնի որպես ավերիչ փոթորիկների տարի»,-ասվում է կազմակերպության պատրաստած Գլոբալ կլիմայական ռիսկերի ինդեքսում, որը հրապարակվել է հունվարի 25-ին։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ զարգացող երկրներն առավել խոցելի են մնում փոթորիկների, ջրհեղեղների կամ երաշտների դեպքում, սակայն վնասներն աճում են նաև զարգացած երկրներում։
Ըստ վարկանիշի՝ 2019-ին բնական աղետների համար առավել խոցելի էին Մոզամբիկը, Զիմբաբվեն և Բահամյան կղզիները։ Առաջին 10-յակում են նաև Ճապոնիան, Մալավին, Աֆղանստանն ու Հնդկաստանը։
Երկարաժամկետ վարկանիշում, որտեղ հաշվի են առնվում վերջին 20 տարվա (2000 - 2019 թթ․) էքստրեմալ եղանակայաին պայմանների հետևանքները, առավելապես տուժել են Պուերտո Ռիկոն, Մյանման և Հայիթին, որոնց հաջորդում են Ֆիլիպինները, Մոզամբիկն ու Բահամյան կղզիները։
Germanwatch բնապահպանական կազմակերպությունը Գլոբալ կլիմայական ռիսկերի ամենամյա ինդեքսը հրապարակում է 2006թ.:
panarmenian.net
ԱՀԿ․ Covid-19-ի բրիտանական շտամից մահացությունը կարող է կապված լինել համակարգի ծանրաբեռնվածության հետ
PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի «բրիտանական» շտամից մահացության ավելի մեծ տոկոսը, որի մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնոսնը, կարող է կապված լինել առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածության հետ։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Քերկհոֆեն։
«Եթե վիրուսի փոխանցման արագությունն աճում է, վարակի դեպքերն ավելի շատ կլինեն։ Դա կարող է ակնհայտ թվալ, բայց եթե դեպքերն ավելի շատ են, աճում են նաև հոսպիտալացման թվերը․․․ Երբ կա առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածություն, մահացության ցուցանիշն աճում է, քանի որ համակարգը գերծանրաբեռնված է»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ կորոնավիրուսի նոր մուտացիան 30%-ով ավելի մահաբեր է և 70%-ով ավելի վարակիչ։ Նա նաև նշել էր, որ լոքդաունից Բրիտանիայի դուրս գալու մասին դեռևս խոսք չի կարող լինել, քանի որ վարակների թիվը դեռևս շատ մեծ է, իսկ մեծ քաղաքների հիվանդանոցները դժվարությամբ են կարողանում ընդունել բոլոր հիվանդներին։
Կորոնավիրուսի նոր՝ VUI-202012/01, շտամի մասին հայտնի դարձավ հունվարի 14-ին։ Այդ մասին հայտարարեց Մեծ Բրիտանիայի առողջապահության ղեկավար Մեթ Հենքոքը։ Գիտնականները նշում են, որ նոր մուտացիան առավելապես ազդում է երեխաների վրա և ավելի ակտիվ տարածվում նրանց միջոցով։ Ըստ բրիտանացի բժիշկների, այժմ վիրուսի այդ շտամն է դարձել «հիմնականը» բնակչության շրջանում։