Մեկնաբանություն. Բայդենի վարչակազմի մաքսիմալիստական պահանջները՝ կապված Իրանի և ՀԳՀԾ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i132050-Մեկնաբանություն._Բայդենի_վարչակազմի_մաքսիմալիստական_պահանջները_կապված_Իրանի_և_ՀԳՀԾ_ի_հետ
Իրանի և ՀԳՀԾ-ի վերաբերյալ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատարների դիրքորոշումը և հայտարարությունների ոճը գրեթե նույնն է, ինչ Թրամփի վարչակազմի դեպքոմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2021 14:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բայդենի վարչակազմի մաքսիմալիստական պահանջները՝ կապված Իրանի և  ՀԳՀԾ-ի հետ

Իրանի և ՀԳՀԾ-ի վերաբերյալ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատարների դիրքորոշումը և հայտարարությունների ոճը գրեթե նույնն է, ինչ Թրամփի վարչակազմի դեպքոմ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրն իր առաջին մամուլի ասուլիսում ասել է.«Եթե Թեհրանը վերադառնա իր ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը, Միացյալ Նահանգները ևս նույնը կանի»:  Նա հավելել է.«ԱՄՆ-ն իր դաշնակիցների օգնությամբ  ՀԳՀԾ  վերադարձը կօգտագործի որպես հարթակ, ավելի ամուր և երկարաժամկետ համաձայնության ձեռքբերման համար՝ Իրանի հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու նպատակով»:

Բլինքենի դիրքորոշումը կարծես թե մեծ հույս չի ներշնչում Միացյալ Նահանգների՝  ՀԳՀԾ վերադառնալու հետ կապված: Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ և կատարել իր ստանձնած պարտավորությունները, եթե Վաշինգտոնը վերադառնա ՀԳՀԾ, և պատժամիջոցները չեղարկվեն: Սակայն Բայդենի կառավարությունը  պնդում է, որ Թեհրանը պետք է վերադառնա իր ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը: Ըստ երևույթի՝ ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնյաները  մոռացել են, որ հենց ԱՄՆ-ն է 2018-ի մայիսին դուրս եկել ՀԳՀԾ-ից   և խստագույն պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: ՀԳՀԾ-ի շրջանակում պարտավորությունները կրճատելու և 20 տոկոս ուրանի հարստացման և  հարստացված ուրանի պաշարների ավելացման վերաբերյալ Իսլամական խորհրդարանի ընդունած որոշման  շրջանակում իրականացված քայլերը կատարվել են ի պատասխան Միացյալ Նահանգների թշնամական դիրքորոշման  և  ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները կատարելու գծով «4+1» խմբի եվրոպացի անդամների անգործության:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչական պատվիրակության խոսնակ Ալիռեզա Միրյուսեֆին ասել է. «Ոչ թե Իրանը, այլ Միացյալ Նահանգներն է խախտել ՀԳՀԾ-ն և ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևը, և չի կատարել իր ստանձնած  պարտավորությունները»:

Բլինքենն իր մաքսիմալիստական պահանջների շրջանակում, մտադիր  է Իրանի հետ հնարավոր բանակցություններում ՀԳՀԾ-ից զատ համաձայնագրում  ներառել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Իրանի հրթիռային կարողությունը և  տարածաշրջանային քաղաքականությունն ու քայլերը: Նա իր հայտարարության մեջ անդրադարձավ այս ոլորտում ԱՄՆ-ի դաշնակիցների օգնությանը, ուստի հաշվի առնելով Բայդենի և նրա արտաքին քաղաքականության թիմի դիրքորոշումները, առերևույթ դաշնակիցներ ասելով նա նկատի ունի ԱՄՆ-ի  եվրոպացի գործընկերներին և տարածաշրջանային  դաշնակիցներին, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմին և Սաուդյան Արաբիային: 

Բայդենի վարչակազմը ոչ միայն ցանկանում է ընդլայնել Իրանի միջուկային գործունեության սահմանափակումները և երկարաձգել դրանց  ժամկետները, այլ նաև բանակցություններ է պարտադրում Թեհրանին՝ այլ հարցերի, մասնավորապես ՝ հրթիռային  կարողությունների և տարածաշրջանային քաղաքականության շուրջ: Իրանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է ՀԳՀԾ-ին՝ միջուկային գործարքին և չի պատրաստվում  բանակցել որևէ այլ հարցի շուրջ:

Թեհրանի այս դիրքորոշմանը աջակցել են «4+1» խմբի անդամները, հատկապես Ռուսաստանը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է որ Միացյալ Նահանգների վերադարձը ՀԳՀԾ չպետք է պատրվակ դառնա  Իրանին և համաձայնագրի մյուս անդամ երկրներին ինչ-որ պայմաններ պարտադրելու համար: 

Պարզից էլ պարզ է, որ եթե Բայդենի վարչակազմը չփորձի ուղղել  Իրանի և ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թրամփի վարչակազմի սխալները և ցանկանա շարունակել  նախկին ձախողված ուղին, Իրանը ևս  միջուկային գործունեության քանակի և որակի բարձրացման շրջանակում հետևելու  է առավելագույն դիմադրության իր ռազմավարությանը: