Մեկնաբանություն. Իրանի միջուկային խաղաղանպատակ արդյունաբերության զարգացումը՝ ՀԳՀԾ-ով կամ առանց դրա
(last modified Fri, 29 Jan 2021 08:10:29 GMT )
Հունվար 29, 2021 11:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի միջուկային խաղաղանպատակ արդյունաբերության զարգացումը՝ ՀԳՀԾ-ով կամ առանց դրա

Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագիրը բոլոր հարցերով հանդերձ, և ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հայտարարություններին զուգահեռ, շարունակում է զարգանալ, ինչը վկայում է, որ Իրանն իր միջուկային ծրագիրը շարունակելու է թե՛ ՀԳՀԾ-ի առկայության և թե՛ դրա բացակայության պայմաններում:

Հակադարձելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն և եվրոպացիների խոստմնադրժությանն, Իրանը 5 փուլով կրճատեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: Վերջերս Իրանը Ֆորդոյի միջուկային համալիրում  սկսեց ուրանի 20 տոկոս հարստացման ծրագիրը, որպեսզի միջուկային համաձայնագրի մյուս կողմերին ստիպի կատարել իրենց պարտավորությունները:

Իրանի խորհրդարանում հաստատված՝ «Պատժամիջոցների չեզոքացման ռազմավարական գործողությունների մասին» օրենքի համաձայն, Իրանի կառավարությունը պարտավորվել է սահմանված ժամկետում քայլեր ձեռնարկել՝ համաձայնագրի մյուս անդամներին ստիպելու կատարել իրենց պարտավորությունները և ապահովել համաձայնագրով նախատեսված  Իրանի շահերը:

Օրենքով նախատեսված առաջին քայլն ուրանի 20 տոկոս հարստացման ծրագիրն է: Այս կապակցությամբ, հինգշաբթի օրը Ֆորդոյի միջուկային համալիր կատարած այցի շրջանակներում, որտեղ իրականացվում են  ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները, Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է. «Խորհրդարանի կողմից հաստատված օրենքի համաձայն մեկնարկած ուրանի 20 տոկոս հարստացման ծրագրի ընթացքը դրական է»:

Այս քայլը վկայում է, որ Իրանը հավատարիմ է իր սկզբունքներին և իր ազգային շահը չի պայմանավորում մյուս կողմերի մոտ առառաջած հարցերով: ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը վկայում է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը խաղաղանպատակ է, ինչը հաստատվել է նաև ՄԱԳԱՏԷ-ի զեկույցներում:

Իրանն իր բարի կամքը ցույց տալու համար, համաձայնել է նաև կամավոր կերպով գործադրել Լրացուցիչ արձանագրությունները և գործակալության տեսուչներին թույլ տալ նախատեսվածից ավելի շատ ստուգումներ անցկացնել իր միջուկային համալիրներում: Սակայն համաձայնագրի մյուս կողմերի շարունակական անգործության հետևանքով, ներկայումս իրավիճակը փոխվել է: Եթե մինչև փետրվարի 21-ն Իրանի նկատմամբ սահմանված պատամիջոցները չչեղարկվեն, Թեհրանը կկատարի խորհրդարանի հաստատած օրենքով նախատեսված հաջորդ քայլը:

Այս կապակցությամբ, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին, հինգշաբթի օրը Թվիթերում գրել է. «Իրանի իսլամական խորհրդարանում ընդունված օրենքը ևս մեկ հնարավորություն է ընձեռել՝ պատժամիջոցների չեղարկման միջոցով պահպանել ՄԱԳԱՏԷ-ի հետ աննախադեպ համագործակցությունը: Եվ եթե այդ հնարավորությունը ստեղծվի, ներկայումս արտակարգ պայմաններում իրականացվող  համագործակցությունը կվերադառնա բնականոն հուն»:

Իրանը մշտապես կատարել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները և ներկայումս գնդակը ԱՄՆ-ի ու Եվրոպայի դաշտում է, որպեսզի պատժամիջոցների չեղարկմամբ, Իրանի համար հնարավորություն ստեղծեն հնարավորևինս շուտ ստանալ համաձայնագրով նախատեսված իր օգուտները: Եթե պատժամիջոցները չեղարկվեն, իսկ Իրանի նավթի վաճառքն ու բանկային գործունեությունը վերադառնան բնականոն փուլ, Թեհրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք կատարմանը:

ՀԳՀԾ-ի պահպանումը կախված է ԱՄՆ-ի ու Եվրոպայի քայլերից, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի համագործակցությունը և ԻԻՀ առաջնորդի ֆիթվան, որպես Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ բնույթի երաշխիքներ, ապահովել են միջուկային ծրագրի պայծառ ուղին, որը կապված չէ ՀԳՀԾ-ի  հետ: