Մամուլի տեսություն 29.01.2021
Իրանի ազգային պաշտպանության բարձրագույն համալսարանի ղեկավարը հայտարարել է. «ԱՄՆ-ի նոր ղեկավարությսւնը սխալ կարծիք ունի Իրանի իսլամական հանրապետության իրողությունների մասին և կարծում է, թե կարող է խաղալ Իրանի հետ»:
Իրան օրաթերթ
Նավալնին բանտից նույնպես քննարկում է Կրեմլի դեմ պայքարը շարունակելու հնարավորությունը
30-օրյա կալանքի տակ գտնվող ՌԴ կառավարության ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, որի ազատ արձակելու հայցը մերվեց դատարանի կողմից, բանտախցում նույնպես մտածում է Կրեմլի դեմ պայքարը շարունակելու մասին:
Նավալնիին բանտից ազատելուն ուղղված ապարդյուն ջանքերը շարունակվում են և նրա կողմնակիցները մտադիր են առաջիկայում բողոքի ցույցեր անցկացնել:
Հինգշաբթի օրը Նավալնիի գործով կայացած նիստից հետո, երկրում տեղի ունեցան լայնածավալ բողոքի ցուցյեր, որոնց ընթացքում ձերբակալվեցին մի խումբ մասնակիցներ, այդ թվում նաև Նավալնիի եղբայրը:
Էթեմադ օրաթերթ
Իրանի ազգային պաշտպանության բարձրագույն համալսարանի ղեկավար. ԱՄՆ-ն կարծում է, թե կարող է խաղալ Իրանի հետ
Իրանի ազգային պաշտպանության բարձրագույն համալսարանի ղեկավարը հայտարարել է. «ԱՄՆ-ի նոր ղեկավարությսւնը սխալ կարծիք ունի Իրանի իսլամական հանրապետության իրողությունների մասին և կարծում է, թե կարող է խաղալ Իրանի հետ»:
Անդրադառնալով Բայդենի երդմնակալության արարողությանը, գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել է. «ԱՄՆ-ի անկման պատկերը հստակ երևում է: Այս գործընթացը շարունակվում է ավելի քան քսան տարի, սակայն այսօր ավելի շոշափելի է: ԱՄՆ նոր նախագահին սպասվում են խնդիրներ, որոնք կանխատեսելի են»:
Գեներալ Վահիդին հայտարարել է. «ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը սխալ է ընկալել Իրանի իրողությունները»:
Ջամե Ջամ օրաթերթ
Կորոնավիրուսի իրանական պատվստանյութի կլինիկական փորձարկման փուլի կեսն իրականացվել է
Նշելով, որ կորոնավիրուսի կլինիկական փորձարկման առաջին փուլին մասնակցել է 56 կամավոր, Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի կլինիկական փորձարկման կենտրոնի տնօրենը հայտարարել է. «Մինչ այժմ, պատավստանյութը ներարկվել է 35 կամավորի»:
Ուրբաթ օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, դոկտոր Համեդ Հոսեյնին ասել է. «Մինչ այժմ 35 կամավոր անցել է պատվաստման հինգ փուլերը և նրանց մոտ ձևավորվել է իմունիտետ՝ կորոնավիրուսի նկատմամբ»:
Նա հավելել է, որ այս շաբաթ, կորոնավիրուսի պատվաստանյութը ներարկվել է հինգերորդ խմբի 14 կամավորներին:
Համշահրի օրաթերթ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Իրաքում կհանդիպի Այաթոլլահ Սիսթանիի հետ
Հռոմի Պապհը գնում է Աբրահամի ծննդվբայր:
Իրաք կատարելիք այցի ընթացքում, Հռոմի Պապը կհանդիպի աշխարհի շիաների կրոնական առաջնորդներից Այաթոլլահ Ալի Սիսթանիի հետ: Սա կլինի Հռոմի Պապի առաջին այցը Իրաք, որը հվանաբար տեղի կունենա առաջիկա մարտի 5-8-ը:
Կանխատսվում է, որ Ֆրանցիսկոս Պապը կմեկնի Իրաքի Բաղդադ և Մոսուլ քաղաքներ և Տիգրիս ու Եփրատ գետերի մատույցներում գտնվող Ուր պատմական շրջան, որտեղ քրիստոսնյաների համոզմամբ, ծնվել է Աբրահամը:
Իրաքի քաղդեական եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Լուսի Սաքուն հայտարարել է, որ Հռոմի Պապը և Այաթոլլահ Սիսթանին կունենան մասնավոր հանդիպում, որի ընթացքում կքննարկեն համաշխարհային իրադարձությունները:
armenpress.am
ԵԱՏՀ նախարարի կարծիքով՝ ԵԱՏՄ անդամ երկրները Covid-19-ի ճգնաժամին դիմակայել են մինիմալ կորուստներով
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՀ Տնտեսության և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը ակնկալում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունները 2021-ին դինամիկ կերպով կվերականգնվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժակսիլիկովը նման տեսակետ է հայտնել Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում:«Մենք տեսնում ենք, որ ՀՆԱ-ն, տնտեսական ակտիվությունը անկում են ապրել միության անդամ բոլոր երկրներում, ինչպես ամբողջ աշխարհում: Միայն Չինաստանն է կարողացել որոշակի աճ արձանագրել»,-ասաց նախարարը:
Ըստ Ժակսիլիկովի՝ կորոնավիրուսի ճգնաժամը հատկապես հարվածել է փոքր ու միջին բիզնեսին, ծառայությունների ոլորտին, զբոսաշրջությանը:
«Ինչ վերաբերվում է այս տարվան, ապա մենք ակնկալում ենք վերականգնման դինամիկ աճ, այն տեղի կունենա ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ: Լավն այն է, որ մեզ մոտ ՀՆԱ-ի ծավալի անկումը ավելի արտահայտված չի եղել, քան շատ զարգացած տնտեսություններում: Ընդհանուր առմամբ անդամ, բոլոր երկրների տնտեսությունները այդ դժվար շրջանին դիմակայել են՝ մինիմալ կորուստներով, և հույս ունենք, որ վերականգնողական աճն ավելի բուռն կլինի այս տարի»,-ասաց նա:
Ժակսիլիկովը նաև վստահեցրեց, որ հանձնաժողովն օպերատիվ կերպով ձեռնարկել է մի շարք միջոցառումներ դեռ համավարակի սկզբում: Դեռ մարտ-ապրիլին հանձնաժողովը շատ ակտիվ աշխատել է այդ ուղղությամբ: Նա նշեց, որ հանձնաժողովը վերազգային մարմին է, որն իր իրավասությունների շրջանակում միջոցառումներ է իրականացրել՝ ներքին շուկաները խիստ անհրաժեշտ ապրանքներով ապահովելու համար:
armenpress.am
Վերջին շրջանում տարածում են գտնում բանակին առնչվող մտացածին և իրական հիմք չունեցող նյութեր. ՊԲ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ վերջին շրջանում համացանցում կրկին տարածում են գտնում բանակին առնչվող նյութեր, որոնք չունեն որևէ իրական հիմք, ամբողջովին մտացածին են և նպատակ ունեն արատավորել հետպատերազմական բարդ պայմաններում իր խնդիրը կատարող կառույցի հեղինակությունը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը.
«Մասնավորապես, համացանցի տարբեր օգտատերեր տարածում են տեղեկատվություն իբր թե 15 հայ զինվորի գերեվարվելու մասին, 44-օրյա պատերազմի որոշ դրվագների, պատերազմին հաջորդած դիրքային փոփոխությունների հետ կապված՝ շահարկվում է նաև Ն զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի անունը:
Հաշվի առնելով ժողովրդի զգայունությունը բանակին առնչվող ցանկացած նորության նկատմամբ՝ կրկին հավաստում ենք, որ բանակի որևէ զինծառայող ոչ այս, ոչ նախորդող օրերին չի գերեվարվել, պատերազմի ընթացքում գնդապետ Գ.Իշխանյանի հրամանատարությամբ գործող զորամասը առաջադրված խնդիրները կատարել է բացառապես վերադաս հրամանատարության հրամանների և ցուցումների հիման վրա, մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին չի հանձնել նույնիսկ մեկ դիրք, իսկ պատերազմից հետո հետ քաշվելը /նաև այնպիսի տարածքներից, որտեղ եղել են հրամանատարական կետեր և ամրաշինական կառույցներ/ պայմանավորված է եղել եռակողմ հայտարարության դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ:
Մեր գործընկերներին ու համաքաղաքացիներին խնդրում ենք փոքր ինչ ավելի պատասխանատու լինել սեփական խոսքի նկատմամբ: Հաշվի առնելով, որ նման ստահոտ լուրերի տարածումը բնավ չի նպաստում հայրենիքի պաշտպանունակության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
armenpress.am
Միջլիբիական բանակցությունների նոր փուլը կանցկացվի փետրվարի 1-ից մինչեւ 5-ը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջլիբիական բանակցությունների նոր փուլը Ժնեւում կանցկացվի փետրվարի 1-ից մինչեւ 5-ը. կողմերը կքննարկեն նախագահական կազմի ստեղծումը եւ վարչապետի թեկնածությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ՄԱԿ-ի ժնեւյան բաժանմունքի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Լիբիական համաժողովը քաղաքական երկխոսության համար կգումարվի Շվեյցարիայում, հաջորդ շաբաթ՝ 2021 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 5-ը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Ստեֆանի Ուիլյամսի եւ աջակցությամբ եւ Շվեյցարիայի կառավարության շռայլ հյուրընկալության շնորհիվ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում Է, լիբիական կողմերը քվեարկելու են նախագահական խորհրդի երեք անդամների եւ վարչապետի թեկնածության համար, ինչը նախատեսված Է «ճանապարհային քարտեզով», որը Թունիսում ընդունվել Է անցյալ տարվա նոյեմբերի կեսերին:
Հանդիպման մասնակիցները պետք Է կազմեն յուրաքանչյուր շրջանից նախագահական խորհրդի անդամների, ինչպես նաեւ վարչապետի պաշտոնի համար թեկնածուների վերջնական ցուցակները: «Այս նոր ժամանակավոր միասնական գործադիր իշխանությունն առաջին հերթին կոչված Է Լիբիան հասցնել ազգային ընտրությունների, որը նշանակված Է 2021 թվականի դեկտեմբերի 24-ին, եւ կրկին միավորել պետական ինստիտուտները»,-ընդգծել են ՄԱԿ-ի մամուլի ծառայությունում: Ինչպես սպասվում Է, լիբիական կողմերը Ժնեւ կժամանեն շաբաթ օրը՝ հունվարի 30-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
ԼՂ-ում Sputnik V-ով 1900 խաղաղապահ է պատվաստվել
PanARMENIAN.Net - Ռազմական բուժաշխատողներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատվաստումը ռուսական Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչով:
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ կամավոր պատվաստվել է 1900-ից ավելի զինծառայող։
Երկրորդ բաղադրիչով պատվաստումը նախատեսվում է ավարտել մինչ փետրվարի 28-ը:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ԼՂ-ում ռուս խաղաղապահներ են տեղակայվել 5 տարի ժամկետով։
panarmenian.net
Թուրքիան ուզում է ԼՂ հարցով բանակցությունն ընդլայնել մինչև վեցակողմ ձևաչափ
PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով համագործակցությունն ընդլայնել մինչև 3+3 ձևաչափ:
Այս մասին Ստամբուլում իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անհրաժեշտ է, որ մենք նպաստենք հրադադարին: Այնպես որ, ծրագրում ենք այս ճանապարհին համագործակցել նաև «3+3» (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա) ձեւաչափով»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Նա հատուկ ընդգծել է, որ «Հարավային Կովկասում կարգավորման պարզ ցանկությունը բավարար չէ, անհրաժեշտ է մշտական հրադադարի հասնել համագործակցության ընդլայնման ճանապարհով»:
«Այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են յուրաքանչյուրի շահերից: Սա առավել շահավետ կլինի Հայաստանի և նրա ժողովրդի համար: Ուստի մենք Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ»,- ասել է նա:
Մինչ Թուրքիա ժամանելը Իրանի ԱԳ նախարարն այցելել է Ադրբեջան, ՌԴ, Հայաստան և Վրաստան, որտեղ քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցերը: Զարիֆն ու Չավուշօղլուն վերլուծել են այդ շփումների արդյունքները: