Մեկնաբանություն. Անտեղի աղմուկ՝ Իրանի հարցով ԱՄՆ-ի նոր ներկայացուցչի ընտրության շուրջ
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանի հարցերով նոր հատուկ դեսպանորդ Ռոբերթ Մելիին կհաջողվի վերականգնել Իրանի միջուկային ծրագրի նախկին սահմանափակումները:
Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ձևավորում է տարբեր տեսակետներ ունեցող մասնագետների խումբ, որը ղեկավարելու է Ռոբերթ Մելին, ով ավելի վաղ մասնակցել է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների վերաբերյալ քննարկումներին: Պետքարտուղարը հույս ունի, որ այս խմբին կջաողվի վերականգնել նախկին սահմանափակումները»:
Այսինքն, պարզ է, որ Ռոբերթ Մելիի և նրա ղեկավարած թիմի առաքելությունն Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների վերականգնումն է: Վերջին օրերին, Մելիի՝ Իրանի հարցերով Վաշինգտոնի նոր հատուկ դեսպանորդի պաշտոնում նշանակվելու հավանականության շուրջ շահարկումները մեծ աղմուկ էին բարձրացրել այդ երկրում: Իրանի միջուկային հարցի դիվանագիտական լուծման կոմղնակիցները Մելիի ընտրությունը ճիշտ քայլ են համարում, սակայն ծայրահեղական թևի արձագանքը բացասական է:
ԱՄՆ Արկանզաս նահանգի հանրապետական սենատոր Թոմ Քաթենը, ով ՀԳՀԾ-ի հակառակորդներից է, հունվարի 22-ին Թվիթերում արած գրառման մեջ Ռոբերթ Մելիին բնութագրել է որպես Իսրայելի նկատմամբ երկարամյա թշնամանքի պատմություն ունեցող անձ, մտահոգիչ համարելով այդ պաշտոնում վերջինիս նշանակումը:
Մելիի թեկնածության ընդդիմադիրները պնդում են, որ Ռոբերթ Մելին, թե՛ Օբամայի վարկազամում աշխատանքի ժամանակ և թե՛ միջազգային ճգնաժամային ինստիտուտում, Իրանի նկատմամբ դիրքորոշման մեջ վարում էր զիջումների քաղաքականություն: Ներկայումս ընդդիմադիրները մտահոգված են, որ նոր պաշտռոնում նույնպես, Ռոբերթ Մելին կկիրառի այդ քաղաքականությունը:
Այս իրավիճակում, սակայն, այնտեսվել է այն հանգամանքը, որ Ռոբերթ Մելին, որպես Իրանի հարցերով Վաշինգտոնի նոր հատուկ դեսպանորդ, պատասխանատու է լինելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ առանցքային որոշումներ կայացնող անձանց կողմից տարվող քաղաքականությունը համակարգելու համար: Հետևաբար, նա չի կարողանալու հետևել Իրանի կամ ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր անձնական տեսակետներին ու դիրքորոշումներին: Ուստի եթե անգամ Իրանի վերաբերյալ դրական մոտեցում ունենալու մասին Մելիի ընդդիմադիրների պնդումները ճիշտ լինեն, դա չի նշանակում, որ այդ տեսակետը կհամընկնի ՀԳՀԾ-ի վերաբերյալ Բայդենի կառավարության քաղաքականության հետ:
Պետք է նշել, որ Բայդենի կառավարութայն պաշտոնյանյաների դիրքորոշումները թշնամական են և նրանք շարունակում են կրկնել Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ առաջադրված մեղադրանքները: Դա վկայում է, որ ՀԳՀԾ-ի նկատմամբ այս երկրի մոտեցումը չի փոխվել: