Մեկնաբանություն. Անտեղի աղմուկ՝ Իրանի հարցով ԱՄՆ-ի նոր ներկայացուցչի ընտրության շուրջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i132184-Մեկնաբանություն._Անտեղի_աղմուկ_Իրանի_հարցով_ԱՄՆ_ի_նոր_ներկայացուցչի_ընտրության_շուրջ
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանի հարցերով նոր հատուկ դեսպանորդ Ռոբերթ Մելիին կհաջողվի վերականգնել Իրանի միջուկային ծրագրի նախկին սահմանափակումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2021 08:38 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Անտեղի աղմուկ՝ Իրանի հարցով ԱՄՆ-ի նոր ներկայացուցչի ընտրության շուրջ

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանի հարցերով նոր հատուկ դեսպանորդ Ռոբերթ Մելիին կհաջողվի վերականգնել Իրանի միջուկային ծրագրի նախկին սահմանափակումները:

Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ձևավորում է տարբեր տեսակետներ ունեցող մասնագետների խումբ, որը ղեկավարելու է Ռոբերթ Մելին, ով ավելի վաղ մասնակցել է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների վերաբերյալ քննարկումներին: Պետքարտուղարը հույս ունի, որ այս խմբին կջաողվի վերականգնել նախկին սահմանափակումները»:

Այսինքն, պարզ է, որ Ռոբերթ Մելիի և նրա ղեկավարած թիմի առաքելությունն Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների վերականգնումն է: Վերջին օրերին, Մելիի՝  Իրանի հարցերով Վաշինգտոնի նոր հատուկ դեսպանորդի պաշտոնում նշանակվելու հավանականության շուրջ շահարկումները մեծ աղմուկ էին բարձրացրել այդ երկրում:  Իրանի միջուկային հարցի դիվանագիտական լուծման կոմղնակիցները Մելիի ընտրությունը ճիշտ քայլ են համարում, սակայն ծայրահեղական թևի արձագանքը բացասական է:

ԱՄՆ Արկանզաս նահանգի հանրապետական սենատոր Թոմ Քաթենը, ով ՀԳՀԾ-ի հակառակորդներից է, հունվարի 22-ին Թվիթերում արած գրառման մեջ Ռոբերթ Մելիին բնութագրել է որպես Իսրայելի նկատմամբ երկարամյա թշնամանքի պատմություն ունեցող անձ, մտահոգիչ համարելով այդ պաշտոնում վերջինիս նշանակումը:

Մելիի թեկնածության ընդդիմադիրները պնդում են, որ Ռոբերթ Մելին, թե՛ Օբամայի վարկազամում աշխատանքի ժամանակ և  թե՛ միջազգային ճգնաժամային ինստիտուտում, Իրանի նկատմամբ դիրքորոշման մեջ  վարում էր զիջումների քաղաքականություն: Ներկայումս ընդդիմադիրները մտահոգված են, որ նոր պաշտռոնում նույնպես, Ռոբերթ Մելին կկիրառի այդ քաղաքականությունը:

Այս իրավիճակում, սակայն, այնտեսվել է այն հանգամանքը, որ Ռոբերթ Մելին, որպես Իրանի հարցերով Վաշինգտոնի նոր հատուկ դեսպանորդ, պատասխանատու է լինելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ առանցքային որոշումներ կայացնող անձանց կողմից տարվող քաղաքականությունը համակարգելու համար: Հետևաբար, նա չի կարողանալու հետևել Իրանի կամ ՀԳՀԾ-ի վերաբերյալ  իր անձնական տեսակետներին ու դիրքորոշումներին: Ուստի  եթե անգամ Իրանի վերաբերյալ դրական մոտեցում ունենալու մասին Մելիի ընդդիմադիրների պնդումները ճիշտ լինեն, դա չի նշանակում, որ այդ տեսակետը կհամընկնի ՀԳՀԾ-ի վերաբերյալ Բայդենի կառավարության քաղաքականության հետ:

Պետք է նշել, որ Բայդենի կառավարութայն  պաշտոնյանյաների դիրքորոշումները թշնամական են և նրանք շարունակում են կրկնել Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ առաջադրված մեղադրանքները: Դա վկայում է, որ ՀԳՀԾ-ի նկատմամբ այս երկրի մոտեցումը չի փոխվել: