Մամուլի տեսություն 30.01.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i132212-Մամուլի_տեսություն_30.01.2021
Եվրոպական որոշ երկրներ, այդ թվում` Շվեյցարիան, բանակցում են Իրանից պատվաստանյութ ներկրելու համար:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 30, 2021 14:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30.01.2021

Եվրոպական որոշ երկրներ, այդ թվում` Շվեյցարիան, բանակցում են Իրանից պատվաստանյութ ներկրելու համար:

 Քեյհան օրաթերթ

Շվեյցարիան ցանկանում է Իրանից պատվաստանյութ գնելու համար բանակցել Իրանի հետ

Շվեյցարական «Բիզնես» օրաթերթը հաղորդել է, որ Շվեյցարիայի առողջապահության նախարարությունը արևմտյան երկրներից բացի բանակցում է պատվաստանյութ արտադրած այլ երկրների, այդ թվում՝ Իրանի հետ:

Նշելով, որ Եվրոպայում չկա բավարար քանակությամբ Covid 19 պատվաստանյութ, օրաթերթը գրել է.«Շվեյցարիայի առողջապահության նախարարությունն այժմ կապ է հաստատել պատվաստանյութ արտադրող 20 երկրների, այդ թվում՝ Իրանի հետ:

Օրաթերթին տված հարցազրույցում, Շվեյցարիայի առողջապահության նախարարության պատասխանատուներից մեկը նշել է. «Այս կապակցությամբ հատուկ կապեր են հաստատվել»:

 

 Շարղ օրաթերթ

Լիբանանը փլուզման եզրին է

Կորոնավիրուսի պանդեմիայի հետ միաժամանակ Բեյրութի տնտեսական ճգնաժամի սրումը Լիբանանին կանգնեցրել է փլուզման եզրին: Լիբանանի տնտեսական անբարենպաստ վիճակը, որ կորոնավիրուսի պանդեմիայի բերումով սահմանված կարանտինի պատճառով ավելի է սրվել Լիբանանի երկրորդ մեծ և իհարկե ամենաաղքատ քաղաք Տրիպոլիի բնակիչներին չորրորդ օրն անընդմեջ փողոց է դուրս բերել: Լիբանանի կառավարության հրամանով,  14 օր շարունակվող համընդհանուր կարանտինի իրավիճակի հակադրվողները հինգշաբթի գիշեր Տրիպոլիում բախվել են ոստիկանության ուժերի հետ և հրդեհել  պետական մի քանի շենքեր այդ թվում՝ քաղաքապետարանի շենքը: Ի տարբերություն մյուս երկրներում տեղի ունեցող բողոքների, որոնք հիմականում կորոնավիրուսի կարանտինի պատճառով են, վերջին օրերի ընթացքում Լիբանանի ընդվզումների հիմնական պատճառը տնտեսական ճգնաժամային իրավիճակն է: Կարանտինի ու համընդհանուր արձակուրդների ընդդիմադիրներն ասում են, որ տանը նստելով, հիվանդության փոխարեն, սովի ու տնտեսական ճգնաժամի պատճառով են մեռնելու:

 

 Խորասան օրաթերթ

Բայդենը՝ երկու քարի արանքում

Վերջին տասնամյակների ընթացքում ամերիկյան հասարակությունը տնտեսական ու հասարակական տարբեր ոլորտներում անհավասարության ու խտրականությունների հետ է առճակատվում և այս իրավիճակը առթել է ԱՄՆ-ի պետայրերի ու դիվանագետների մտահոգությունը: Սպիտա Տանը ներկայության առաջին իսկ օրերին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը համակարգված անհավասարություններն ու խտրականությունները նվազեցնելու համար հրամանագրեր է ստորագրել: Այս կապակցությամբ ունեցած ելույթում նա ասել է.«ԱՄՆ-ի հասարակությունը լայնամասշտաբ անարդարության ականատես է»: Բայդենն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«ԱՄՆ-ն երբեք չի կարողացել գործադրել հավասարություն բոլորի համար խոստումը, ինչի վրա էլ հիմնադրվել է այս երկիրը», շարունակելով Բայդենը խոստացել է քայլեր վերցնել այս անհավասարությունների նվազեցման ուղղությամբ: ԱՄՆ-ի հասարակությունում ցեղային պատկանելիության, սեռի, կրոնի ու եկամուտի հիմունքներվ առկա խտրականության ու հավասարությունների մասին գոյություն ունեն տարբեր տվյալներ: Որպես օրինակ, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի հարստության ավելի քան կեսը գտնվում է միայն մի քանի գերհարուստ ընտանիքների ձեռքում, միլիոնավոր ամերիկացիներ ապրում են ծայրագույն աղքատության մեջ, որոնք նույնիսկ չեն կարողանում ապրելու համար սնունդ գնել: ԱՄՆ-ում ռասայական խտրականությունները ևս երկար անցյալ ունեն և ստրկատիրության չեղարկմամբ ու ռասայական հավասարության մասին օրենքներ վավերացվելով հանդերձ, դեռևս սևամորթ պատանիներն ու երիտասարդները հեշտությամբ սպանվում են ոստիկանության ուժերի կողմից:

 

Ջավան օրաթերթ

Միջուկային ծրագրում Իրանի ռազմավարական տարբերակը

Ջո Բայդենի կառավարության պետքարտուղարը անվավերության կնիք դրեց դեմոկրատական կառավարության ՀԳՀԾ վերադառնալու հարցով 33 ամիս տևած լավատեսության վրա և ասաց, որ եթե նախ Իրանը վերադառնա ՀԳՀԾ-ով իր ստանձնած պարտավորություններին ԱՄՆ-ն էլ նույն գործն է անելու և վերադառնալու է ՀԳՀԾ: Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեգնանքով ասել է. «Մենք Միջուկային համաձայնության անդամ ենք: Այն երկրիը որ դուրս է եկել համաձայնությունից պետք է վերադառնա, որպեսզի Բայդենի նոր կառավարության հետ առավել քան երբևէ հայտնի դառնա միջուկային մարտահրավերի հեռանկարը»: Թեհրանը նախազգուշացրել է, որ եթե մինչև փետրվարի 21-ը պատժամիջոցները չչեղարկվեն Իրանը կդադարեցնի լրացուցիչ արձանագրության գործադրումը:

 

armenpress.am

Ջալալ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

ԼՂ-ի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, և 13-րդ կետերով, և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց, որ նախաքննությունը շարունակվում է: Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է: Այս պահի դրությամբ դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա

ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանում է՝ սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ: ՔՕ-ի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանում է՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը տեղեկացրել է, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

«Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,-նշում է նա:

Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր ԼՂ-ի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ ԼՂ-ի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ԼՂ-ի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «ԼՂ-ի հերոս» բարձրագույն կոչում:

 

armenpress.am

Ահաբեկիչները Սիրիայի հյուսիսում ավտոմեքենա են պայթեցրել

Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ. մի քանի մարդ վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սիրիայի պետական գործակալությունը՝ SANA-ն:

«Մի քանի մարդ զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել է Աֆրին քաղաքում մեքենայի պայթյունի պատճառով: Քաղաքն օկուպացրել են թուրքամետ ահաբեկչական խմբավորումները»,-ասվում է հաղորդագրության տեքստում: Երկրի այդ հատվածում  ահաբեկչություններ պարբերաբար են կազմակերպվում:

 

news.am

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

 

panarmenian.net

ԼՂ-ի թեմի առաջնորդ Ղազանչեցոցում գուցե պատարագներ մատուցվեն

Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում և ԼՂ-ի մյուս՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած վանական համալիրներում հնարավոր է պատարագներ մատուցվեն, այդ մասով քննարկումներ կան, հայտարարել է ԼՂ-ի թեմի հոգևոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, փոխանցում է Հանրային ռադիոն։

Նա նշել է, որ ռուս խաղաղապահների վերահսկողությամբ հոգևոր առաքելություն իրականացնելու ուղղությամբ բանակցություն են տարվում․ անգամ բարձրաստիճան քննարկումներ են եղել։

Փետրվարի 7-ին Ստեփանակերտի Սբ Աստվածամոր եկեղեցում կմատուցվի թեմակալ առաջնորդի առաջին պատարագը։

ԼՂ-ի թեմի առաջնորդը նշել է, որ նամակներ են ուղղվել նաև ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների հոգևոր արժեքների դուրսբերման համար, առաջիկա օրերին ակնկալվում է պատասխանը։

ԼՂ-ի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք և եկեղեցի, 591 խաչքար, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ:

 

panarmenian.net

Կառավարությունը Սյունիքի կողքին է Ավինյանը մարզում խորհրդակցություն է անցկացրել

Կառավարությունը Սյունիքի կողքին է բոլոր առումներով և արդեն իսկ ձեռնամուխ է եղել տնտեսական կոնկրետ միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հունվարի 29-ին Ավինյանն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ կայացել է մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման ու օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցությունը։ Ավելի ուշ Կապանի համայնքապետը հայտարարել էր, որ ինքը չի հանդիպել Ավինյանին, որովհետև չունի ակնկալիքներ։

Ավինյանն այցելել է Գորիս, Որոտան, Շուռնուխ և Կապան համայնքներ, տեղում ծանոթացել իրավիճակին, սոցիալ-տնտեսական ու անվտանգային պայմաններին։ Համայնքների բնակիչների հետ քննարկվել են հրատապ և երկարաժամկետ լուծումներ պահանջող հարցերն ու նախանշվել դրանց լուծումները։

Ավինյանի աշխատանքային այցն ամփոփվել է Կապանում, որտեղ էլ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցությունը։ Փոխվարչապետը ներկայացրել է Որոտան և Շուռնուխ համայնքներում բնակիչների հետ քննարկումների արդյունքները, ըստ որոնց՝ բնակարանը կորցրած ընտանիքների համար կառուցվելու են նոր տներ, նրանց ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանալու է միանվագ 300,000 դրամ և նվազագույնը 6 ամիս՝ յուրաքանչյուր ամիս 68,000 դրամ աջակցություն։

Խորհրդակցության ժամանակ անդրադարձել են նաև ռազմական գործողություններից առաջ գոյություն ունեցած և դրանց արդյունքում ի հայտ եկած խնդիրների, այդ թվում՝ անվտանգության ապահովման միջոցառումներին, գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը և բնակչության պաշտպանության կազմակերպմանը։

Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման հայտարարույթունից հետո սահմանազատման արդյունքում Սյունիքի մարզի որոշ բնակավայրերից տարածքներ են անցել ադրբեջանական կողմին՝ համաձայն ԽՍՀՄ քարտեզի։ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածը ևս անցնում է Ադրբեջանին անցած տարածքում։