Իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդի հայեցակետն՝ Իրանի դեմ ԱՄՆ փափուկի պատերազմի մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i13246-Իսլամական_հեղափոխության_մեծարգո_Առաջնորդի_հայեցակետն_Իրանի_դեմ_ԱՄՆ_փափուկի_պատերազմի_մասին
Աշակերտների Իսլամական ասոցիացիաների միության անդամների հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին լուսաբանել է Իրանի իսլամական հանրապետության ներկա իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2016 16:35 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդի հայեցակետն՝ Իրանի դեմ ԱՄՆ փափուկի պատերազմի մասին

Աշակերտների Իսլամական ասոցիացիաների միության անդամների հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին լուսաբանել է Իրանի իսլամական հանրապետության ներկա իրավիճակը:

Նա ասել է.«Իսլամական համակարգին դեմ գնացող ճակատը ձգտում է փոխել իրանցի երիտասարդի կրոնական ու հեղափոխական ինքնությունը : Այդ ճակատի դեմ պայքարի միակ ճանապարհը որպես փափուկ պատերազմի սպաներ՝ հավատացյալ, հեղափոխական ու կրոնական երիտասարդների դաստիարակումն է»: Անդրադառնալով ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի գլխավորած համակարգի հետ Իսլամական հանրապետության համակարգի տարբեր ոլորտների բախումներին, Հեղափոխության մեծարգո Առաջնորդը հավելել է.«Իրանի բազմակողմանի անկախությունը մեկն է այդ ոլորտներից, քանզի գերտերությունները դիմակայում են՝ իր անկախությունը պաշտպանող ցանկացած երկրի»:

Հեղափոխության հաղթանակից ի վեր, Իրանի իսլամական հեղափոխությունը պայքարել է թշնամիների դեմ: Թշնամի ,որն ամեն ինչ արել է հեղափոխությանը վնասելու համար: Իրանի իսլամական հեղափոխությունը փոխել է տարածաշրջանի ու աշխարհի քաղաքական հավասարությունները և նոր ելքեր է ներկայացրել բռնահարված ժողովուրդներին՝ արևելյան ու արևմտյան երկու բլոկներից անկախանալու համար: Իսլամական հեղափոխությունն առավել քան այլ բան, մարտահրավեր նետեց ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների բռնատիրական քաղաքականություններին: Այդ իսկ պատճառով ԻԻՀ-ի հետ ԱՄՆ-ի թշնամությունն անդադար շարունակվում է : Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ԱՄՆ-ն փորձեց Թեհրանում իր դեսպանության և թագավորական վարչակարգից կախված անձանց միջոցով հեղաշրջում իրականացնել` Իրանի իսլամական հանրապետության նորաստեղծ համակարգի տապալման նպատակով: Իմամի ուղեգծին հետևող ուսանողների կողմից որպես լրտեսական կենտրոն ծառայող ԱՄՆ դեսպանատան գրավումից հետո, այդ հեղաշրջումը չեզոքացվեց : Դրանից հետո ԱՄՆ կառավարությունն Թեհրանում իր բանտարկված լրտեսներին ազատելու պատճառաբանությամբ նախագիծ մշակեց` Իրանի քաղաքական ,տնտեսական ու ռազմական զգայուն կենտրոնների վրա հարձակման համար: Այդ ծրագիրը նույնպես տապալվեց: Իրանի արևելյան Թաբասի անապատում ավազային փոթորկի պատճառով, ԱՄՆ-ի ուղղաթիռներն ու ինքնաթիռները չկարողացան իրագործել իրենց չարամիտ նպատակներն :

Իրանի դեմ Սադդամի կողմից շղթայազերծված պատերազմը ԱՄՆ-ի մյուս քայլն էր Իսլամական հանրապետությունը կործանելու համար: Սադդամի վարչակարգի հետ անհավասար ութամյա պատերազմի ընթացքում իրանցի քաջարի երիտասարդների պանծալի դիմադրությունը չեզոքացրեց նաև ԱՄՆ-ի այդ սադրանքը:

Նորին Վսեմություն Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին այդ մասին ասել է.«Ներկայումս երիտասարդների մակարդակով փափուկ պատերազմ է ընթանում  Իրանի իսլամական հանրապետության և ԱՄՆ-ի միջև: Սակայն փափուկ պատերազմն ավելի վտանգավոր է ,քան կոշտ պատերազմը»: Անդրադառնալով թշնամիների անհիմն հայտարարություններին, մեծարգո առաջնորդն ասել է.«Երբեմն Իրանին սպառնում են կոշտ պատերազմով ու ռմբակոծություններով: Բայց դրանք լոկ անհիմն խոսքեր են: Նման հայտարարություններ անողները համարձակություն չունեն դիմել նման քայլերի, քանզի գիտեն, որ կստանան ջախջախիչ պատասխան կստանան»: