Մամուլի տեսություն 02.02.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i132470-Մամուլի_տեսություն_02.02.2021
Այսօրվա իրանական թերթերի մեծ մասն անդրադարձել են Իրանում կյոշտվառելիքային շարժիքով աշխատող արբանյակակրի հաջող փորձարկմանը:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 02, 2021 14:31 Asia/Tehran

Այսօրվա իրանական թերթերի մեծ մասն անդրադարձել են Իրանում կյոշտվառելիքային շարժիքով աշխատող արբանյակակրի հաջող փորձարկմանը:

Քեյհան օրաթերթ

Guardian.Հակառակ լավատեսների կանխատեսումներին, Բայդենը չի չեղարկի պատժամիջոցները

Guardian-ը մի հոդվածում գրել է. «Բայդենը օգտագործում  է Թրամփի ձախողված մեթոդը և չի ցանկանում վերացնել պատժամիջոցները»:

Անդրադառնալով պատժամիջոցները չեղարկելու հարցում Ջո Բայդենի հիասթափեցնող պահվածքին, թերթը  գրել է. «Պետքարտուղար Էնթոնի Բլինքնենը վերջերս հայտարարել էր, որ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ Իրանը չի կատարել միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»:

Բլինքենի այս հայտարարությունը զայրացրել է Իրանին:

ԱՄՆ Պետքարտուարը նաև նշել է. «Վերադարձի համար ժամանակ է պահանջվում, իսկ դա ն՛շանակում է, որ մինչև հունիսին կայանալիք Իրանի նախագահական ընտրությունները, բանակցութուններում  որև է արտառոց բան տեղի չի ունենա»:

 

Խորասան օրաթերթ

Իրանի տիեզերական ոլորտի կարևոր ձեռքբերման շնորհանդեսը

Իրանը հաջողությամբ փորձարկել է  Zul-Janah համակցված արբանյակակիրը:

Համակցված նշանակում է, որ արբանյակակիրն աշխատում է կոշտ և հեղուկ վառելիքով: Այս արբանյակակրում  առաջին անգամ օգտագործվել է իրանական կոշտ վառելիք: Zul-Janah-ն ունի վառելիքի ամենահզոր շարժիչը

 

 Ջավան օրաթերթ

Հեղափոխություն աշխարհի «սրտում»՝ Իրանի Քաշանում

Սրտի աշխատանքը խթանող մարտկոցի կյանքը 5-10 տարի է: Այն փոխելու համար անհրաժե՛տ է իրականացնել սրտի վիրահատություն, որը պարունակում է ռիսկեր:

Եվ աշխարհում առաջին անգամ, Իրանի Քաշան քաղաքի համալսարանի գիտնականները  մշակել են մի տեխնոլոգիա, որի շնորհիվ, մարտկոցը փոխելու կարիք այլևս չկա: Համալսարանի հետազոտողները, դոկտոր Մուհամմադ Մեդի Աբոլհասանի ղեկավարությամբ, կարողացել են մշակել տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս շրջանցել այդ վտանգավոր վիրահատությունը:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Սու Չիի տարօրինակ ճակատագիրը

Այն ինչ տեղի ունեցավ Մյանմայում, ոչ թե հեղաշրջում էր, այլ օրենքին մոտ արված մի գործողությունբ: Որովհետև Բիրմայի նախկին օրենքով նախատեսված է, որ երբ երկիրը դուրս է գալիս քաղաքական վերահսկողությունց, բանակը կարող է  ստանձնել երկրի ղեկավարությունը:

Մյանմայում իսկական կռիվը, որը վերաբերում է նաև նավթին, ռազմավարական մրցակցություն է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև, որի նպատակն այդ երկրի նավթային ռեսուսրներն են:

 

armtimes.com

Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը։ Ինչպես հատնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)  գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Զասը նշել է, որ նրանց գործունեությունը ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ ռիսկեր է պարունակում ՀԱՊԿ համար:

«Մենք տեղեկություններ ունենք ԼՂ հակամարտության գոտում Սիրիայից վարձկանների ներկայության ու գործողությունների մասին»,- ասել է Զասը:

Նա նաեւ ավելացրել է, որ յուրաքանչյուր սիրիացի վարձկան, զինյալ պետք է լքի այդ տարածքը, դադարեցնի իր գործունեությունը, քանի որ զինյալների խմբերի, ջոկատների, ապօրինի զինված միավորների ստեղծումն ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մերձակայքում հստակ ռիսկեր են պարունակում մեր հավաքական անվտանգության համար»,- ասել է Զասը:

 

armenpress.am

Գինցբուրգը պատմել Է «Սպուտնիկ V»-ի փորձարկումների երրորդ փուլի արդյունքների մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ մի լուրջ բարդություն «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների մասնակիցների մոտ չի հայտնաբերվել դրանց անցկացման երրորդ փուլի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, հայտարարել Է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: «Կլինիկական փորձարկումները լիովին հաստատել են այն արդյունքները, որոնք ստացվել Էին ավելի վաղ՝ առաջին եւ երկրորդ փուլերի ժամանակ, որոնք նույնպես հրապարակվել են ավելի վաղ: «…» Այդ արդյունքները խոսում են այն մասին, որ այս պատրաստուկը միանգամայն անվտանգ Է:

Փորձարկումներին մասնակցած գրեթե 30 հազար անձանց մոտ ոչ մի լուրջ բարդություն չի հայտնաբերվել»,-ասել Է Գինցբուրգը՝ հանդես գալով ճեպազրույցում: «Բացի այն աննշան կողմնակի ազդեցություններից, որոնք գրանցվել են կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերի ժամանակ»,-հավելել Է նա: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցել Է 2020 թվականի օգոստոսին: Այն մշակել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ն՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Պատրաստուկը դարձել Է COVID-19-ի կանխարգելման՝ աշխարհում առաջին պատվաստանյութը: «Սպուտնիկ V»-ն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված եւ ստուգված հարթակի վրա, որի կարեւոր առավելություններն են՝ անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը 90 տոկոսից բարձր Է, պատվաստանյութը լիակատար պաշտպանություն Է ապահովում կորոնավիրուսով հիվանդության ծանր դեպքերից: Այն արդեն ստացել Է կարգավորիչների հավանությունը Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հունգարիայում, Սերբիայում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում եւ Թուրքմենստանում: Նախաձեռնված Է պատվաստանյութի գրանցման գործընթացը ԵՄ-ում եւ ԱՀԿ-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Պատերազմի ժամանակ Հայաստանն օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին. Զաս

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում գործել է համաձայն հիմնարար պայմանագրի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նա նշել է, որ գոյություն ունի Հավաքական անվտանգության մասին հիմնարար պայմանագիր, որտեղ հստակ նշված է, թե որ պարագայում կարող է ՀԱՊԿ-ն օգնություն ցուցաբերել այս կամ այն պետությանը: «Չորրորդ հոդվածում հստակ ասվում է, որ ագրեսիայի, այսինքն՝ ռազմական հարձակման պարագայում, որը վտանգում է մեր անդամ պետության անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնավարությանը, տվյալ պետության դիմելուց հետո նրան անհետաձգելի կերպով ցուցաբերվում է բազմակողմ օգնություն, այդ թվում և՝ ռազմական: Այս պարագայում Հայաստանից ՀԱՊԿ-ին ռազմական օգնության մասին որևէ դիմում չի եղել: Հետևաբար` մեխանիզմները գործի չենք դրել»,- ասել է Զասը:

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն ի սկզբանե հանդես է եկել ռազմական գործողությունների դադարեցման և գործող խնդիրները խաղաղ ճանապարհով ու համաձայնությունների միջոցով լուծելու օգտին: «Այդ դիրքորոշումն անփոփոխ է»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Զասը հայտնել է նաև, որ ՀԱՊԿ-ն ողջունում է ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները, որոնք թույլ են տվել խուսափել էլ ավելի մեծ ողբերգությունից:

 

panarmenian.net

ՀՀ-ում սիրիացի վարձկանների պահման պայմանները միջազգային չափանիշներին համապատասխան են

PanARMENIAN.Net - Հայաստանում սիրիացի վարձկանների պահման պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ՔԿ հիմնարկներ կատարած այցելության ժամանակ դիտարկել է վերջիններիս պահման պայմանները:

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը ձերբակալել է Սիրիայի երկու քաղաքացու, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։

Նշված անձինք, անվտանգության նկատառումներից ելնելով, պահվում են հիմնարկի 2 տարբեր խցում: Խումբն արձանագրել է, որ նրանց խցերը համահունչ են 1 անձի համար նախատեսված չափանիշներին: Մասնավորապես, խցերում կան սանհանգույցներ, մշտական ջրամատակարարում, բավարար ջերմաստիճան, խուցն օդափոխելու հնարավորություն, տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը։

Հիմնարկի վարչակազմը տեղեկացրել է, որ սիրիացի վարձկաններն օգտվում են 3-անգամյա սննդից: 2 անգամ բժշկական հետազոտություն են անցել, ինչի արդյունքում առողջական խնդիրներ չեն արձանագրվել: Այսպիսով, Խումբն արձանագրել է, որ ՔԿ հիմնարկում վարձկանները պահվում են միջազգային չափանիշներին համահունչ:

 

panarmenian.net

Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Մոսկվա

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա կմեկնի։ Այդ մասին հայտնել են երկրորդ նախագահի գրասենյակից, գրում է Aysor.am-ը։

Քոչարյանը փետրվարի 3-8-ը Մոսկվայում մասնակցելու է «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրան թույլատրել է փետրվարի 3-8-ին մեկնել Հայաստանից։