Մամուլի տեսություն. 03.02.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i132552-Մամուլի_տեսություն._03.02.2021
Փարձագետների կարծիքով, 42 տարվա պայքարից ու դիմադրությունից հետռ, հեղափոխության հինգերորդ տասնամյակն ունի լուսավոր հորիզոններ:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 03, 2021 09:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն. 03.02.2021

Փարձագետների կարծիքով, 42 տարվա պայքարից ու դիմադրությունից հետռ, հեղափոխության հինգերորդ տասնամյակն ունի լուսավոր հորիզոններ:

Քեյհան օրաթերթ

Իսպանիայի ծերանոցներից մեկում, ամերիկյան պատվաստանյութի ներարկումից հետո, բոլոր 78 տարեցները վարակվել են կորոնավիրուսով

Pfizer պատվաստանյութը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում, սակայն Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված զեկույցները ցույց են տալիս, որ պատվաստանյութի բացասական ազդեցությունն ավելի է ակնհայտ դառնում:

Վերջերս Իսպանիայի մայրաքաղաքից հարավ-արևմուտք գտնվող Տոլեդոյի Լագարտրա,  ծերանոցի աշխատակիցները հայտարարել են, որ Pfizer պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո, բոլոր տարեցները վարակվել են կորոնավիրուսվ, իսկ նրանցից յոթը մահացել են:

 

Ջավան օրաթերթ

Իրանի իսլամական հեղափոխության հինգերորդ տասնամյակի պայծառ հորիզոնները

Իսլամական հեղափոխության հաղթանակը տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր զարգացումների սկիզբն էր: Այն Իրանին վերածեց արևմտյան ճամբարից անկախ երկրի և 42 տարվա դիմադրությունից հետո, Իրանը վերածվեց ոչ միայն տարածաշրջանի կարևորագույն դերակատարներցի մեկի, այլ նաև հնարավորություն ունեցավց դառնալ միջազգային տերություն:

Այս իրավիճակում, իսլամական հեղափոխությունից հետո, հեղափոխության նկատմամբ Արևմուտքի դիմակայության արդյունքը եղավ միայն ձախողումը, խայտառակությունը, իշխանության կորուստը, համաշխարհային ատելությունը, անկարողությունն ու պարտությունը:

Սակայն հակառակ Արևմուտքի համար այս դիմակայության հետևանքներին, Իրանի մուսուլման ժողովուրդը ստացավ իր դիմադրության արդյունքը, որոնցից ամենակարևոն իսլամական հեղափոխության և իրանա-իսլամական քաղաքակրթության՝ 5-րդ ատսնամյակ մուտք գործելն է, հերքելով Գրին Բրինթոնի և այլոց տեսություններն այն մասին, որ հեղափոխությունների կյանքը տևում է երեքից չորս տասնամյակ:

 

Իրան օրաթերթ

Մեխանիզմ՝ Իրանի ու ԱՄՆ-ի միաժամանակյա գործողությունների համար

ՀԳՀԾ-ի փակուղին հաղթահարելու նպատակով, Իրանի ԱԳ նախարարությունն ատաջարկել է ստեղծել մեխանիզմ՝ Իրանի ու ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների միաժամանակյա կատարման համար:

CNN- ին տված հարցազրույցում, Մոհամմադ Ջավադ  Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը պետք է վերադառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, և այդ դեպքում, Իրանը պատրաստ կլինի անմիջապես կատարել պատասխան քայլ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է կիրառել որևէ մեխանիզմ, որի համաձայն կորոշվի, թե որ կողմն առաջինը պետք է վերադառնա ՀԳՀԾ, Զարիֆն ասել է. «Հնարավոր է մշակել ԱՄՆ-ի ու Իրանի վերադարձը ՀԳՀԾ սինխրոնիզացնելու կամ համակարգելու մեխանիզմ»:

 

armenpress.am

Ռուսաստանը C-400-ի առաջին գունդը Հնդկաստանին կմատակարարի մինչեւ տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանին C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագրի կատարումն ընթանում Է ըստ գրաֆիկի. Նյու Դելին այդ համալիրների առաջին գունդը կստանա մինչեւ տարեվերջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժովը՝ հանդես գալով Aero India-2021 ցուցահանդեսի ընթացքում:

«С-400 զենիթահրթիռային համակարգի (ԶՀՀ) Հնդկաստան մատակարարումն իրականացվում Է ըստ գրաֆիկի: Առաջին գունդը ենթադրվում Է մատակարարել մինչեւ ընթացիկ տարվա վերջը»,-ասել Է նա: Դրոժովը հիշեցրել Է, որ հունվարին Ռուսաստան Էին ժամանել հնդիկ մասնագետները եւ ձեռնամուխ եղել C-400-ի վրա աշխատանքի ուսուցմանը: 2018 թվականի հոկտեմբերին Մոսկվան եւ Նյու Դելին պարտավորագիր են ստորագրել ավելի քան հինգ միլիարդ դոլար արժողությամբ C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի հինգ գնդի կոմպլեկտ մատակարարելու համար:

Այդ գործարքը խոշորագույնն են համարել «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի ողջ պատմության ընթացքում: Արտահանական ԶՀՀ-ի համար հաշվարկները կատարվելու են ազգային արժույթներով: Սպասվում Է, որ մատակարարումները կավարտվեն մինչեւ 2023 թվականի ապրիլ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Մյանմայում զինվորականներն ազատել են 400 մարդու, ներառյալ կառավարող կուսակցությունից պատգամավորների

 ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյանմայի զնվորականներն ազատ են արձակել ավելի վաղ ձերբակալված շուրջ 400 մարդու, ներառյալ Հանուն ժողովրդավարության ազգային լիգա (ՀԺԱԼ) կառավարող կուսակցությունից խորհրդարանի պատգամավորների: Փետրվարի 3-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ նրանց բոլորին հրամայված Է վերադառնալ իրենց բնակարանները: Միեւնույն ժամանակ ընդգծվում Է, որ ՀԺԱԼ-ի ղեկավարությունը, ներառյալ կուսակցության առաջնորդ Աուն Սան Սու Չժին, տակավին գտնվում են տնային կալանքի տակ: Մինչդեռ, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Տոկիոյում ճապոնիայի արտգործնախարարության շենքի մոտ մի քանի հարյուր մարդ ակցիա Է անցկացնում Մյանմայում զինվորական հեղաշրջման դեմ:

Մյանմայի համայնքի ներկայացուցիչները, որոնք Տոկիոյի կենտրոնի նախարարությունների թաղամասում զբաղեցրել են Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության շենքի առջեւի եւ հարակից շենքերի մոտ մայթերը, բռնել են Աուն Սան Սու Չժիի դիմանկարները եւ վանկարկում են «Կորչի՜ գեներալների դիկտատուրան: Ազատությու՜ն Աուն Սանին» կարգախոսներ: Ցույցի վայրում կարգը հսկում են Ճապոնիայի իրավապահ մարմինների աշխատակիցները, իրավակարգի որեւիցե խախտման կամ ընդհարումների մասին չեն հայտնում:

 

 

armenpress.am

ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մեսուդ Բարզանին փետրվարի 2-ին Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև հարաբերությունները Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության ու Հայաստանի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Շաֆաք» գործակալությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը բարձր է գնահատել Բարզանիի ջանքերը Քուրդիստանի ժողովրդի ազատության և իրավունքների համար պայքարի գործում:

Կողմերն ընդգծել են Իրաքյան Քուրդիստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ընդլայնելու կարևորությունը:

2017թ. մարտի 13-ին ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին: Հյուպատոսությունը բացվել է 2020 թվականին:

Հյուպատոսական շրջանում ընդգրկված են Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ):

 

panarmenian.net

Վրացական կողմը պարզաբանել է՝ ովքեր կարող են օգտվել Թբիլիսի-Երևան չվերթից

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ից Վրաստանը վերսկսել է կանոնավոր չվերթերը, ավիաընկերությունները հրապարակել են ուղղությունները, որոնցից կարող են օգտվել Վրաստանում գտնվող անձինք: Georgian Airways ավիաընկերությունը, օրինակ, այս ցանկում ներառել է նաև Երևանը, փոխանցում է «Ալիք մեդիան»։

Ըստ Վրաստանի կառավարության՝ Հայաստանի հետ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային սահմաններով ելումուտի հետ կապված նոր կանոնակարգեր չկան, քանի որ Վրաստանը սահմանը չի բացել ՀՀ-ի համար:

Ինչ վերաբերում է հատուկ պայմաններին՝ Վրաստանից ՀՀ նշված չվերթերով կարող են տեղափոխվել ՀՀ քաղաքացիները (հետևաբար նաև՝ ՀՀ-ից Վրաստան՝ Վրաստանի քաղաքացիները):

Թույլ է տրվում նաև տեղափոխվել (Վրաստանից դուրս գալ ու վերադառնալ) Վրաստանի ու Հայաստանի պաշտոնական երկքաղաքացիություն ունեցող անձանց (ում քաղաքացիությունը պաշտոնապես պահպանված է ինչպես Վրաստանում, այնպես էլ՝ Հայաստանում):

Ոչ օդային, ոչ էլ ցամաքային ճանապարհով թույլատրելի չէ հատել Վրաստանի սահմանը Վրաստանի քաղաքացիներին ու նրանց, ովքեր բնակության իրավունք ունեն:

Բոլոր պայմանները բավարարելու դեպքում Վրաստանն իր սահմանն անցնող՝ Հայաստան տեղափոխվող քաղաքացուց չի պահանջում որևէ փաստաթուղթ, հավելյալ պահանջներ կարող է ունենալ ավիաընկերությունը։

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ երկիր մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում արված կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնելը պարտադիր է:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանը ներս կթողնի բոլոր այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք անցած կլինեն կորոնավիրուսի պատվաստման ամբողջական կուրսը՝ երկու դոզա: Որոշակի պայմաններով երկիր կարող են մուտք ունենալ նաև Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Նրանց համար պարտադիր է PCR թեստի բացասական պատասխանը՝ արված մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ, իսկ Վրաստան այցի 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ անցնել։

 

 

panarmenian.net

Նավալնին առաջիկա տարիները բանտում կանցկացնի․ Ցույցերի բազմաթիվ անդամներ ձերբակալվել են

PanARMENIAN.Net - Հայտնի ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 2 տարի 8 ամիս ազատազրկման և ազատ կարձակվի միայն 2023-ի աշնանը՝ նրա պայմանական պատիժը փոխարինվել է իրականով։ Դատավճռի դեմ բողոքի ակցիաների բազմաթիվ մասնակիցներ ձերբակալվել են, գրում է Meduza-ն։

Մոսկվայի քաղաքային դատարանը պայմանական դատավճիռը «Իվ Ռոշեի» գործով, որով նա դատապարտվել էր 3․5 տարվա պայմանական ազատազրկման, փոխարինել է իրականով։ Այն ժամանակը, որը նա անցկացրել է տնային կալանքի տակ` 10 ամիսը, կհանվի ընդհանուր ժամկետից։ Նրան մեղադրել են պայմանական ազատազրկման պահանջները խախտելու մեջ։

Ըստ BBC-ի` Մոսկվայում ձերբակալվել է 1145 մարդ, Պետերբուրգում՝ 248։

Ռոսգվարդիան նախապես շրջափակել էր Մոսկվայի քաղաքային դատարանի շենքը, ավելի ուշ զբաղեցրել Մոսկվայի ամբողջ կենտրոնը, որտեղ ընթանում էր Նավալնու դատապարտման դեմ բողոքի ակցիան։

Նավալնու թիմակիցները կոչ էին արել նրա աջակիցներին հավաքվել դատարանի շենքի մոտ և սատարել նրան, սակայն որոշվեց դատական նիստն արտագնա անցկացնել՝ Մոսկվայի քաղաքային դատարանի շենքում, որը գտնվում է քաղաքի մյուս մասում։

Դատական նիստին ներկա էին ԱՄՆ, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ավստրիայի և արևմտյան այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դա անվանել է «միջամտություն ՌԴ ներքին գործերին»։

Օգոստոսի 20-ին Նավալնու ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկ-Մոսկվա թռիչքի ժամանակ։ Նա կոմայի մեջ էր ընկել և շտապ հոսպիտալացվել Օմսկում։ 2 օր անց նրան տարհանեցին Բեռլին։ Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով։ Սեպտեմբերի 7-ին բժիշկները դուրս են բերել նրան բժշկական կոմայից։ Ալեքսեյ Նավալնին սեպտեմբերի 22-ին դուրս է գրվել գերմանական «Շարիտե» կլինիկայից։ Հունվարի 17-ին Նալավնին ձերբակալվել էր Շերեմտևո օդանավակայանում՝ Բեռլինից վերադառնալուց անմիջապես հետո։