Մամուլի տեսություն 04.02.2021
Արևմտյան Ասիան կանգնած է դիվանագիտության և ռազմավարության նոր դարաշրջանի շեմին: Շրջան, որը Բայդենի կառավարության և տարածաշրջանում նրա դաշնակիցների համար ներկայացնում է և՛ հնարավորություններ և՛ մարտահրավերներ:
Քեյհան օրաթերթ
Իրանի ուժի ցուցադրությունը կասկածի տակ է դրել Պարսից ծոցում ԱՄՆ-ի դերակատարությունը
Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Չարլզ Ֆրիմանը հայտարարել է. «ԱՄՆ-ն ՄԱԿ-ում ՛շատ մեկուսացած է, հատկապես Արևմտյան Ասիային վերաբերող խնդիրների հարցում: Այն աստիճան, որ մեր դիրքորոշման հետ որևէ մեկը համաձայն չէ»:
Ֆրիմանը հավելել է. «Շատ երկրներ դեմ են դոլարի գերակայությանը, որի միջոցով ԱՄՆ-ն իր օրենքներն է պարտադրում այդ երկրների բանկերին և քաղաքականությունը՝ կառավարություններին»:
Նա հավելել է. «Այն, որ ԱՄՆ-ն փոխվել է, նույնպես ճիշտ է: Վերջերս մենք անցանք մեր երկրի նախագահության ամենատարօրինակ շրջաններից մեկը: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ ամերիկացիները հիմա ոչ միայն պառակտվել են այլ նաև կորցրել են վստահությունը և հոգեպես լավ վիճակում չեն»:
Ջավան օրաթերթ
Ամերիկան չընդունեց Զարիֆի առաջարկը
Պետդեպարտամենտի բացասական պատասխանը ՀԳՀԾ-ին Իրանի ու ԱՄՆ-ի միաժամանակ վերադարձի կապակցությամբ Զարիֆի առաջարկին, վկայում է, որ միայն միջուկային ծրագրի հետագա զարգացումը կարող է ԱՄՆ-ին ստիպել վերադառնալ իր ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Ըստ ամենայնի, այս անգամ նույնպես ոչ թե Զարիֆի դիվանագիտությունը, այլ իրանական ցենտրիֆուգներն ԱՄՆ կառավարությանը կստիպեն վերադառնալ իր պարտավորությունների արդյունավետ կատարմանը:
Որոշ ժամանակ ՀԳՀԾ նախ ԱՄՆ-ի վերադարձի վրա պնդելուց հետո, Իրանի ԱԳ նախարարը երեքշաբթի օրը փոխեց իր դիրքորոշումը, հայտարարելով, որ ԱՄՆ-ն ու Իրանը կարող են միաժամանակ վերադառնալ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կատարմանը: Սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարը վճռականորեն «ոչ» պատասխանեց Զարիֆի առաջարկին, հայտարարելով, որ Վաշինգտոնը պատրաստ չէ ՀԳՀԾ միաժամանայվա ու համակարգված վերադարձին:
Էբթեքար օրաթերթ
ՀԳՀԾ վերադարձի փոթորկոտ ծովը
Արևմտյան Ասիան կանգնած է դիվանագիտության և ռազմավարության նոր դարաշրջանի շեմին: Շրջան, որը Բայդենի կառավարության և տարածաշրջանում նրա դաշնակիցների համար ներկայացնում է և՛ հնարավորություններ, և՛ մարտահրավերներ: Այս փոփոխությունները տեղի են ունենում դիվանագիտական քայլերի արդյունքում, որոնցից ամենաակնառուն կարելի է համարել «Աբրամահի համաձայնագիրը»:
Այս համաձայնագիրը կնքվել է Իսրայելի, Բահրեյնի և Էմիրությունների միջև: Մայք Պոմեպոն և Ջարեդ Քուշները ենթադրում էին, որ նման համաձայնագրերը կարող են թույլ չտալ,.որ Բայդենի շրջանի Սպիտակ տան պաշտոնայները Իրանի հետ դիվանագիտական կապեր հաստատեն: Սակայն ըստ երևությին, դա տեղի չի ունենա:
Շարղ օրաթերթ
Կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 91 տոկոս
Lancet առողջապահական ամենահեղինակավոր ամսագիրը գրել է. «Sputnik -V պատավստանյութն անվտանգ է, արդյունավետ, և երաշխավորում է լիարժեք պաշտպանություն կորոնավիրուսից»:
Այս հեղինակավոր ամսագիրւը գրել է, որ Sputnik -V-ն պատվաստանյութ է մարդկության համար և որ ըստ ռոսւի գիտնականների, դրա արդյունավետությունը կազմում է 91 տոկոս:
armenpress.am
Չինաստանի ապրանքաշրջանառությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի հետ գերազանցել Է 100 մլրդ դոլարը
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ Չինաստանի առեւտրի ծավալը 2020 թվականին առաջին անգամ գերազանցել Է 100 միլիարդ դոլարը: Փետրվարի 4-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չինաստանի ապրանքաշրջանառությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 17 պետությունների հետ (բացառությամբ Ռուսաստանի – ծանոթ. խմբ.) անցյալ տարի առաջին անգամ գերազանցել Է 100 միլիարդ դոլարը՝ ավելանալով 8,4 տոկոսով՝ մինչեւ 103,45 միլիարդ դոլար»,- հայտնել Է նա ամենշաբաթյա ճեպազրույցում:
Ներկայացուցչի խոսքով՝ Պեկինը մշտապես ձգտում Է բարձրացնելու համագործակցության ինտենսիվությունն ու ընդլայնելու ընդգրկումը: Ինչպես ճշտել Է նա, 2020 թվականի վերջի դրությամբ այդ տարածաշրջանում ՉԺՀ-ի ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 3,14 միլիարդ դոլար:
Համապատասխանաբար, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների կողմից Չինաստանի տնտեսությունում ներդրված կապիտալի ծավալը գերազանցել Է 1,72 միլիարդ դոլարը: Ինչպես պարզաբանել Է Գաո Ֆենը, այդ երկրների հետ փոխգործակցելիս չինացի ներդրողներին ամենից շատ հետաքրքրում են Էներգետիկան, արդյունահանող ճյուղերը, լոգիստական եւ ենթակառուցվածքային նախագծերը, ինչպես նաեւ ավտոմոբիլաշինությունը:
Համագործակցության կարեւոր ուղղություններից մեկը դարձել են երկաթուղային փոխադրումները. 12 ամսում Հունգարիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան եւ Չեխիան ՉԺՀ են ուղարկել եւ այնտեղից ընդունել շուրջ 12,4 հազար բեռնատար շարժակազմ: «Մենք Էլ ավելի ակտիվորեն կօգտագործենք առկա ներուժը, որպեսզի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ մեր փոխգործակցությունն անցնի ավելի բարձր մակարդակ»,- ամփոփել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Հայաստանում մինչև 14 տարեկան երեխաների քաղցկեղով հիվանդանալու դեպքերը 2 անգամ նվազել են
Վերջին 3 տարիների ընթացքում՝ քաղցկեղով առաջին անգամ ախտորոշվածների թիվը կազմում է՝ մասնավորապես 2018 թվականին՝ 8762 հիվանդ, 2019-ին՝ 7908, իսկ 2020-ի նախնական տվյալներով՝ 7050 հիվանդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կենտրոնի վիճակագրության բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը:
«Քաղցկեղային հիվանդության վիճակագրության մեջ գերակշռում է կրծքագեղձի քաղցկեղը, այնուհետև՝ թոքայինը, հաստաղիքայինը, ինչը նույնն է միջազգային վիճակագրության համեմատ: Քաղցկեղային հիվանդությունների հետևանքով 2018 թվականին մահացել են 5199 հիվանդ 2019-ին՝ 5434 հիվանդ, որը կազմում է ընդհանուր մահացությունների 20-21 տոկոսը»,-մանրամասնել է Ստեփանյանը:
Առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, Հայկուհի Գյոքչյանի խոսքով՝ քաղցկեղային հիվանդություններից բուժվածների թվի ուռուցքաբանական վիճակագրությունն իրականացվում է 5 տարին լրանալուց հետո:
«Բավականին նվազել է բարձիթողության ցուցանիշները: Մասնավորապես՝ թոքի քաղցկեղի դեպքում՝ եթե 2-3 տարի առաջ բարձիթողի վիճակը 53 տոկոս էր, ապա այժմ՝ այդ ցուցանիշը կազմում է 40 տոկոս: Կրծքագեղձի պարագայում ունեինք 47 տոկոս բարձիթողության վիճակ, այժմ նվազել է՝ հասնելով 22-23 տոկոսի»,- ասաց Գյոքչյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշների նվազումը պայմանավորված է իրազեկման աշխատանքներով, ըստ այդմ նաև վաղ դիմելիությամբ ու վաղ փուլում քաղցկեղի ախտորոշմամբ:
Առողջապահության նախարարի խորհրդականի խոսքով՝ Հայաստանում 1990 թվականի համեմատ՝ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում քաղցկեղով հիվանդանալու դեպքերի թիվը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ ընդհանուր հիվանդների թիվը` 1,5 անգամ: Հիվանդության երիտասարդացման միտում է նկատվում՝ կանանց կրծքագեղձի քաղցկեղի դեպքում:
ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ քաղցկեղի հետևանքով մահվան դեպքերը զգալիորեն բարձր են տղամարդկանց շրջանում (55.2 տոկոս, 2999 դեպք, կանայք` 44.8 տոկոս, 2435):
Չարորակ նորագոյացություններից մահացության դեպքերը 2019 թվականին՝ 1990-ի (3484) համեմատությամբ, աճել են 1,5 անգամ, իսկ հիվանդացությունը` 1,6 անգամ (1990թ.` 5162, 2019թ. 8441):
Այն առավել տարածված է մեծահասակ բնակչության շրջանում. Չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը կտրուկ աճում է 35 և բարձր տարիքային խմբում:
Վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղները: Ընդ որում, տղամարդկանց շրջանում առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի չարորակ նորագոյացությունները:
Ըստ առողջապահության նախարարության՝ քաղցկեղի տարածվածության և մահացության բարձր ցուցանիշները պայմանավորված են բնակչության ռիսկային վարքագծով: «Ապացուցողական տվյալների համաձայն` քաղցկեղի առաջացմանը մեծապես նպաստում են ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սնունդը, ավելցուկային քաշը և այլ ռիսկի գործոնները, որոնց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա էապես բարձրացնում է այդ հիվանդությունների զարգացման հնարավորությունը»,-նշում են առողջապահության նախարարությունից:
panarmenian.net
Նախարար․ Բյուջեի դեֆիցիտի պայմաններում պետպարտքի աճն անխուսափելի է
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, կառավարության նիստում անդրադառնալով պետական պարտքի աճին, հայտարարել է, որ քանի դեռ կա պետական բյուջեի դեֆիցիտ, պետպարտքի բացարձակ մեծության աճն անխուսափելի է։
«Առաջին հայացքից բացարձակ թվով աճն ընկալվում է որպես բացասական երևույթ, բայց պետք է հաշվի առնել, որ պետական պարտքի ցուցանիշը հետևանք է հարկաբյուջետային քաղաքականության և պետական բյուջեի։ Այն երկիրը, որն ունի դեֆիցիտ իր պետական բյուջեում, չի կարող մտածել բացարձակ թվով պարտքի նվազման մասին: Որևէ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվում է ներգրավվող փոխառու միջոցների ճանապարհով»,- ասել է Ջանջուղազյանը:
Նա հավելել է նաև, որ բացարձակ մեծությունից բացի, հաշվի են առնվում հարաբերական ցուցանիշները:
«Համախառն ցուցանիշը, որն օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար, պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն է: Բազմաթիվ այլ ցուցանիշներ ևս կան, որոնցով ներդրողները որոշում են, թե որքանով է ռիսկային տվյալ պարտքը ներգրավվելու մտադրություն ունեցող թողարկողը»,- ասել է Ջանջուղազյանը:
Հայաստանի համախառն պետական պարտքը 2020-ին ավելացել է $647․2 միլիոնով և մոտեցել $8 միլիարդի։ 2020թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ պետպարտքը կազմում էր $7,968․5 մլն։ Ըստ Fitch Ratings-ի հոկտեմբեր ամսվա կանխատեսման, ՀՀ պետպարտքը 2020-ի վերջում հասնելու էր ՀՆԱ-ի 63․9%-ի (2019-ին այն կազմում էր 53․5%)։
panarmenian.net
ՌԴ նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են ԱՀ-ում պատերազմի հետևանքները
Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ փետրվարի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։
Նախագահ Սարգսյանը ռուսաստանյան կողմին շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարության՝ կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը միտված հետևողական ջանքերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական խնդիրների լուծման համար, ինչպես նաև առանձնահատուկ շեշտել Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի գործունեության շարունակության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի՝ հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, վերջնական խաղաղ կարգավորման նպատակով։
Ընթացիկ իրավիճակի քննարկման համատեքստում ընդգծվել է ռազմագերիների ու Ադրբեջանում պահվող այլ անձանց՝ Հայաստան վերադարձի, զոհված զինծառայողների մարմինների որոնման ուղղությամբ արդյունավետ ջանքերի գործադրման կարևորությունը։
Դեսպանի խնդրանքով՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողություններին վերաբերող հարցերին։
Դեսպան Կոպիրկինն իր հերթին քննարկվող թեմաների շրջանակում ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումն ու նրա կողմից գործադրվող ջանքերը։