Մեկնաբանություն.Արդարադատության միջազգային դատարանը մերժել է ԱՄՆ-ի բողոքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i132658-Մեկնաբանություն.Արդարադատության_միջազգային_դատարանը_մերժել_է_ԱՄՆ_ի_բողոքը
Փետրվարի 3-ին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը մերժեց ԱՄՆ առարկությունն առ այն, որ դատարանը  իրավասություն չունի ընթացք տալ և հետամուտ լինել 1955 թվականին Իրանի հետ կնքած «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրի խախտման դեպքերի վերաբերյալ Իսլամական Հանրապետության կողմից ԱՄՆ-ի դեմ  ներկայացված հայցին: Դատարանի դատավորները 15 կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեցին Միացյալ Նահանգների առարկությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2021 14:29 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Արդարադատության միջազգային դատարանը մերժել է ԱՄՆ-ի բողոքը

Փետրվարի 3-ին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը մերժեց ԱՄՆ առարկությունն առ այն, որ դատարանը  իրավասություն չունի ընթացք տալ և հետամուտ լինել 1955 թվականին Իրանի հետ կնքած «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրի խախտման դեպքերի վերաբերյալ Իսլամական Հանրապետության կողմից ԱՄՆ-ի դեմ  ներկայացված հայցին: Դատարանի դատավորները 15 կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեցին Միացյալ Նահանգների առարկությունը:

Թեհրանը դատարանի վճիռը հաղթանակ է համարել: Թվիթերում արած գրառման մեջ, Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը գրել է.«Եվս մեկ հաղթանակ Իրանի համար»: Իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ասել է.«Մենք հուսահատվեցինք, երբ դատարանը չընդունեց մեր իրավական փաստարկները, առ այն, որ Իրանի ներկայացրած հայցի հետաքննությունը այս դատարանի իրավասությունից դուրս է»:

Երբ Միացյալ Նահանգները դուրս եկավ միջուկային գործարքից՝ ՀԳՀԾ-ից, 1955թ. Իրանի հետ ԱՄՆ-ի կնքած «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագիրը խախտվելու պատճառով  Թեհրանը  2018 թվականի հուլիսի 16-ին ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացրեց միջազգային դատարան և պահանջեց չեղարկել Դոնալդ Թրամփի օրոք սահմանված հակաիրանական պատժամիջոցները: 

ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցը դատարան ներկայացվելուց հետո, Արդարադատության միջազգային դատարանի դատավորները 2018 թվականի հոկտեմբերի 3-ին ձայների մեծամասնությամբ հայտարարեցին որ ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցը քննելու իրավասություն ունեն: Նրանք մարդասիրական ոլորտում սահմանված պատժամիջոցները  ԱՄՆ-ի կողմից չեղարկվելու մասին որոշում ընդունեցին: Դատավորները հայտարարեցին, որ  ԱՄՆ-ի որոշ հակաիրանական պատժամիջոցներ կապված են 1955 թվականին կնքված պայմանագրում նշված պարտավորությունների հետ: Այնուամենայնիվ ԱՄՆ-ն  ուշադրություն չդարձրեց դատարանի որոշմանը և նույնիսկ վճիռը կայացվելուց հետո,  պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալու պայմանագրից: Փաստորեն ԱՄՆ-ն Թրամփի կառավարության գործունեության մինչև վերջին օրը առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանեց:

Միացյալ Նահանգների կողմից արված առարկությունների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի վճռից հետո  հնարավորություն է ստեղծվել Իրանի հայցագիրը քննելու համար, քանի որ դատավորների կարծիքով, հայցի թեման  1955 թ. ստորագրված  պայմանագրի  կիրառումը չի եղել: Դատարանի դատավորները միաձայն մերժեցին ԱՄՆ-ի  առարկությունն առ այն, որ դատարանն իրավասու չէ հետամուտ լինել երրորդ երկրների կամ արտասահմանյան ընկերությունների հետ Իրանի կամ իրանական ընկերությունների առևտրային գործունեության հետ կապված հարցերին: 

Վաշինգտոնը միշտ պնդում էր, որ Միջազգային դատարանը իրավասություն չունի այս գործով զբաղվել: Արդարադատության միջազգային դատարանի վերջերս կայացրած վճիռը ամրապնդում է Իրանի դիրքերը և մեծացնում է  քաղաքական հեղինակությունը համաշխարհային հանրության մոտ: Միևնույն ժամանակ, այս վճիռը վկայում է Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների վերաբերյալ  Թեհրանի արդար դիրքորոշման  ու իրավացիության մասին:

Արդարադատության միջազգային դատարանի վճիռը մեծ հարված է  Միացյալ Նահանգների հեղինակությանն ու դիրքին,  իսկ ԱՄՆ նոր վարչակազմի համար, որը պնդում է, որ ցանկանում է փոփոխություն մտցնել Իրանի նկատմամբ քաղաքականության մեջ, այս որոշումը կարող է հիմնավորված փաստ լինել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցային սխալ քաղաքականության  համար:  Փաստորեն, Վաշինգտոնն այժմ պատճառ չունի Իրանի դեմ պատժամիջոցները շարունակելու համար: