Մամուլի տեսություն 05.02.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i132694-Մամուլի_տեսություն_05.02.2021
Կորոնավիրուսի իրանական պատվաստանյութը ստացած 50 կամավորների առողջական վիճակը լավ է և կլինիկական փորձարկման առաջին փուլը կավարտվի մարտի սկզբին:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 05, 2021 07:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05.02.2021

Կորոնավիրուսի իրանական պատվաստանյութը ստացած 50 կամավորների առողջական վիճակը լավ է և կլինիկական փորձարկման առաջին փուլը կավարտվի մարտի սկզբին:

Էթեմադ օրաթերթ

Հիտլերի զուգարանակոնքը աճուրդի հանվել

ԱՄՆ-ում աճուրդի է հանվել Ադոլֆ Հիտլերի զուգարանակոնքը

Երկրորդ համաշխարհային պատերազմում  Գերմանիայի ղեկավարի այս տարօրինակ հուշը տեղադրված էր ՝ Գերմանիայի հարավային Բավարիա նահանգում գտնվող Բերղոֆի լեռնային առանձնատանը, որտեղ նա ապաստան էր գտել դաշնակից ուժերի կողմից հարձակման ենթարկվելուց հետո:

Զուգարանակոնքը վաճառքի է հանվել տան երկու լուսանկարների և հականացիստական հումորային ամսագրի մի հատվածի հետ միասին:

Աճուրդի կայքը գրել է. «Դժվար է պատկերացնել, որ բռնատերը նստում էր այս զուգարանակոնքին, վերևից նայում աշխարհին և ծրագիր մշակում»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Քուշներն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

ԱՄՆ նախկին նախագահի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները, Պաղեստինի պայքարի նկատմամբ արաբական մի շարք երկրների դավաճանության շրջանակներում, առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Հայտարարվել է, որ Քուշներն արժանի է այդ մրցանակին «Աբրահամաի համաձայնագրում» (արաբական երկրների ու Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագիր) դերակատարության համար»:

Քուշները ողջունել է  առաջարկը և հայտարարալ, որ դա պատիվ է իր համար:

 

Իրան օրաթերթ

Բայդենը ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Ուիլիամ Բըրնսի թեկնածությունը

Սպիտակ տունը հայտարարել; է պաշտոնաթող դիվանագետ Ուիլիամ Բըրնսին ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու մասին:

Հայտարարության մեջ ասված է. «Ուիլիամ Բըրնսի թեկնածությունը ներկայացվել է  Սենատին՝ հաստատման համար: Սենատում ձայների մեծամասնությունը ստանալու դեպքում, Բըրնսը փոխարինելու է կազմակերպության ութերորդ տնօրեն Ջինա Հասպելին, ով ԿՀՎ-ի առաջին կին ղեկավարն էր, որ պաշտոնավարեց  Դոնալդ Թրամփի օրոք»:

 

Համշահրի օրաթերթ

Կորոնավիրուսի իրանական պատվաստանյութը ստացած 50 կամավորների առողջական վիճակը լավ է և կլինիկական փորձարկման առաջին փուլը կավարտվի մարդի սկզբին:

Կորոնավիրուսի իրանական պատվաստանյութի փորձարկման ծրագրի ղեկավարը հայտարարել է, որ մարտի սկզբին կավարտվի «Կովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին փուլը:

Համեդ Հոսեյնին, անդրադառնալով պատվաստանյութի փորձարկման առաջին փուլի իրավիճակին, ասել է. «Մինչ այս պահը, պատվաստանյութի առաջին չափաբաժինը  ներարկվել է 50 կամավորի: Իսկ նրանցից 21-ը պատվաստվել են երկրորդ անգամ»:

 

armenpress.am

Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-5-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին:

Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

 

armenpress.am

Ձերբակալվել Է «Արաբական թերակղզու Ալ Քաիդա»-ի պարագլուխը

«Արաբական թերակղզու Ալ Քաիդա» (ԱԹԱՔ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Հալիդ Բաթարֆին դեռ հոկտեմբերին ձերբակալվել Է Եմենում, հետեւում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մոնիթորինգի խմբի կողմից ներկայացված զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Արաբական թերակղզու Ալ Քաիդա» խմբավորումը լուրջ խնդիրներ Է ունեցել 2020 թվականի վերջին: Նրա պարագլուխ Հալիդ Բաթարֆին հոկտեմբերին ձերբակալվել Է Էլ-Մահրա նահանգի Էլ-Հայդի քաղաքում»,-ասվում Է փաստաթղթում:

Դիտորդները հաղորդում են, որ պարագլխի տեղակալ Սաադ Աթեֆ ալ Ավլաքին սպանվել Է այդ նույն գործողության ընթացքում: 2018 թվականի աշնանը ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել Է հինգից մինչեւ տասը միլիոն դոլարի չափով այն տեղեկատվության համար պարգեւատրումը բարձրացնելու մասին, որը կօգնի Բաթաֆիին բռնելուն ԱԹԱՔ-ը ձեւավորվել Է 2009 թվականին եւ գործում Է առավելապես Եմենում. մինչեւ 2011 թվականի սեպտեմբեր խմբավորումը գլխավորել Է քարոզիչ Անվար ալ Ավլաքին, որը, ըստ տարբեր տվյալների, սպանվել Է կա՛մ կառավարական զորքերի հետ մարտում, կա՛մ ԱՄՆ-ի հարվածի հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Արտասահմանում ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայության քննարկումը կկատարվի դաշնակիցների հետ կոնսուլտացիաների միջոցով

 Վաշինգտոնն աշխարհում ամերիկյան զինված ուժերի տեղաբաշխման քննարկում կատարելիս կխորհրդակցի իր դաշնակիցների եւ գործընկերների հետ: Փետրվարի 4-ին այդ մասին հայտարարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «(ԱՄՆ-ի) նախագահ (Ջո Բայդենի) կարգադրությամբ (պաշտպանության) նախարարությունը կկատարի ուժերի գլոբալ տեղաբաշխման քննարկում»,- ասված Է Օսթինի հայտարարության մեջ, որը տարածել Է Պենտագոնի մամուլի ծառայությունը: Պաշտպանության նախարարը ճշտել Է, որ քննարկումը կներառի «ռազմական ներկայության, միջոցների, ռազմավարության եւ գործողությունների» հարցերը:

«Մենք կխորհրդակցնեք մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ այդ քննարկումը կատարելիս: Ինչպես ես ասացի (Պենտագոնի ղեկավարի) պաշտոնում իմ առաջին օրը, ոչ ոք չի կարող այս գործում հաջողության հասնել միայնակ»,- հավելել Է Օսթինը: Քննարկման արդյունքներով նա պետության ղեկավարին կներկայացնի հանձնարարականներ այն բանի վերաբերյալ, թե ինչպես «ավելի լավ բաշխել զինված ուժերը՝ ելնելով» երկրի «ազգային շահերից»:

Ավելի վաղ Բայդենը, ճառով հանդես գալով Պետդեպարտամենտում, հայտարարել Է արտասահմանում ամերիկյան զորքերի տեղաբաշխման գլոբալ վերանայման մասին: Պետության ղեկավարը նշել Է, որ նշված քննարկման անցկացման ժամանակ Վաշինգտոնի վարչակազմը «դադարեցնում Է զորքերի դուրսբերումը Գերմանիայից»: ԳԴՀ-ից ամերիկացի զինծառայողների զգալի մասի վերատեղաբաշխման որոշումն ընդունվել Է Վաշինգետոնի նախորդ վարչակազմի կողմից անցյալ տարվա ամռանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

ՀՀ-ն 3 կետով նահանջել է Ժողովրդավարության վարկանիշում

Հայաստանը 89-րդ տեղն է զբաղեցրել 167-ից Ժողովրդավարության վարկանիշում (Global Democracy Index 2020), որն ամեն տարի կազմում է բրիտանական The Economist Intelligence Unit կազմակերպությունը։ Այսպիսով, ՀՀ-ն նախորդ զեկույցի համեմատ 3 կետով նահանջել է վարկանիշում։

Ժողովրդավարության վարկանիշի հիմքում 5 կատեգորիա է՝ ընտրություններ և բազմակարծություն, իշխանությունների գործունեություն, քաղաքացիների քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ։

Վարկանիշում բոլոր երկրները բաժանվում են 4 խմբի՝ լիարժեք ժողովրդավարություն, ոչ լիարժեք ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմներ և բռնատիրական ռեժիմներ։ Հայաստանը դասվում է հիբրիդային ռեժիմներին։

ՀՀ ընդհանուր միավորը 2020-ին 5.54-ից նվազել է մինչև 5.35։ Տարածաշրջանային մակարդակում ՀՀ-ն 18-րդն է և նախկինի պես առաջ է Վրաստանից, որը 19-րդ հորիզոնականում է (ընդհանուր վարկանիշում՝ 91-րդ), ՌԴ-ից, որը 22-րդն է (ընդհանուր վարկանիշում՝ 124-րդ) և Ադրբեջանից, որը 24-րդն է (ընդհանուր՝ 146-րդ)։

Զեկույցում ասվում է, որ ՀՀ գնահատականը 2020-ին զգալի նվազել է 2018-2019թթ․ առաջընթացից հետո։ Նշվում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ զինված հակամարտության պատճառով ռազմական դրություն է հայտարարել, որը «զգալիորեն սահմանափակել է քաղաքացիների ազատությունները, այդ թվում՝ ազատ կարծիք հայտնելու»։ Զեկույցում նշվում է, որ ռազմական դրությունը Հայաստանում պահպանվել է նույնիսկ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո և օգտագործվել «որպես պատրվակ հակակառավարական ցույցերը ցրելու և ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»։

 

panarmenian.net

Փաշինյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը կհամակարգի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնաժողով է ստեղծել, որը կհամակարգի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքը հայկական կողմից, նա ստորագրել է համապատասխան որոշումը։

Համաձայն 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարության՝ փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով պետք է ստեղծվեր հանձնաժողով:

Վարչապետի որոշմամբ՝ հաստատվել է հանձնաժողովի փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը։

Եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվող հանձնաժողովի կազմում 25 հոգի է, այդ թվում նաև՝ փոխնախարարներ և վարչության պետեր։

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարին: