Մեկնաբանություն - ԱՄՆ-ի վերադարձը դիվանագիտություն՝խոստում կամ գործողություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այդ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ Պետդեպարտամենտում ունեցած առաջին ելույթում հայտարարեց ԱՄՆ-ի՝ դիվանագիտություն վերադառնալու մասին:
Նա ասաց «Ամերիկան կրկին վերադարձավ և մենք կդիմակայենք ավտորիտար համակարգի դեմ»: ԱՄՆ նախագահը անդրադարձել է այդ երկրի արտաքին քաղաքականության ավելի լայն շրջանակին՝ կլիմայական փոփոխությունից և Եմենի պատերազմից մինչև Մյանմայի հեղաշրջում և Ռուսաստանի, Չինաստանի և Եվրոպայի հետ հարաբերություններին:
Քանի որ Բայդենի պաշտոնը ստանձնելուց անցել է երկու շաբաթ, հնարավոր չէ գնահատել նրա կառավարության արտաքին քաղաքականությունը: Այնուամենայնիվ, վերանայելով առնվազն վերջին կես դարի ամերիկյան դիվանագիտության պատմությունը, պարզ է դառնում, որ Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը հիմնված է հաստատուն սկզբունքների և շրջանակների վրա, որոնք չեն փոխվում, երբ փոխվում են կառավարությունները:
Այս սկզբունքները ներառում են միջազգային համակարգում հեգեմոնիայի պահպանումը, ամերիկյան ընկերությունների տնտեսական շահերի ապահովումը, ամերիկյան արժեքների առաջխաղացումը, դաշնակից կառավարություններին աջակցելը, մրցակից կառավարությունների հետ մրցելը և թշնամական կառավարությունների դեմ պատերազմելը:
Դիվանագիտության և պատերազմի համատեղ քաղաքականությունն ԱՄՆ կառավարության արտաքին քաղաքականության մեկ այլ անփոփոխ սկզբունքն է: Դեմոկրատ Բարաք Օբամայի վարչակազմի համեմատությունը հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, ցույց է տալիս, որ Սպիտակ տանը Օբամայի պաշտոնավարման տարիներին չեն հրաժարվել պատերազմի միջոցներից, իսկ Սպիտակ տանը Թրամփի պաշտոնավարման ընթացքում՝ դիվանագիտությունից: Բայդենի հայտարարությունն այն մասին, որ «Ամերիկան վերադարձել է դիվանագիտություն», չի նշանակում, որ ԱՄՆ կառավարությունը հրաժարվել է պատերազմի գործիքներից:
Անցյալի փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի նախագահները իրենց պաշտոնավարման սկզբում գրավիչ խոստումներ են տալիս, բայց ժամանակի ընթացքում կամ մոռանում են խոստումները, կամ կառուցվածքային դիմադրությունը խանգարում է դրանք իրագործել: Դրա վառ օրինակը Սպիտակ տանը Բարաք Օբամայի ներկայության առաջին օրը նրա ստորագրած հրամանագիրն էր՝ մեկ տարվա ընթացքում Գուանտանամոյի կալանավայրը փակելու մասին: Բայց երբ ութ տարի անց Օբաման լքեց Սպիտակ տունը, բանտը դեռ բաց էր: Թրամփը բազմիցս խոստացել է դադարեցնել ԱՄՆ-ի պատերազմները և նույնիսկ հրամանագրեր է ստորագրել Սիրիայից և Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին: Բայց այս խոստումները չեն կատարվել:
Այժմ Բայդենի երթն է բարձրաձայնել արտաքին քաղաքական վերաբերյալ իր խոստումները:
Խոստումներ, ինչպիսիք են՝ դաշնակիցների հետ դիվանագիտական համագործակցության ամրապնդումը, մրցակիցների և թշնամիների նկատմամբ քաղաքականության խստացումը և քաղաքականության փոփոխություններ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Եմենը: Այնուամենայնիվ ԱՄՆ նախագահության չորս տարիների ընթացքում նման նպատակների հասնելը անսպասելի կլինի՝ միջազգային համակարգի բարդությունների և մյուսներին իր պահանջները պարտադրելու ԱՄՆ ազգային կարողության թուլացման պատճառով:
Բոնի Քրիստինը Washington Examiner- ում գրում է.«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է պահպանի ղեկավարի դերը միջազգային մի շարք հարցերի կապակցությամբ: Սա հիմնարար ռազմավարական սխալ է, որը տասնամյակներ շարունակ հանգեցրել է արտաքին քաղաքականության ձախողման: Այս տեսակետը ԱՄՆ-ի ուժի հզորությունը և սահմանափակումները գերագնահատելու հետևանք է»: