Մեկնաբանություն - ԱՄՆ-ի փրկության ծրագիրը՝ տարաձայնությունների ստվերի ներքո
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i132832-Մեկնաբանություն_ԱՄՆ_ի_փրկության_ծրագիրը_տարաձայնությունների_ստվերի_ներքո
Դեմոկրատների գլխավորած Կոնգրեսը, առանց հանրապետականների աջակցության, հաստատեց կորոնավիրուսից տուժած ԱՄՆ-ի տնտեսությունը փրկելու 1,9 տրիլիոն դոլար արժողությամբ նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2021 13:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ-ի փրկության ծրագիրը՝ տարաձայնությունների ստվերի ներքո

Դեմոկրատների գլխավորած Կոնգրեսը, առանց հանրապետականների աջակցության, հաստատեց կորոնավիրուսից տուժած ԱՄՆ-ի տնտեսությունը փրկելու 1,9 տրիլիոն դոլար արժողությամբ նախագիծը:

Սենատում օրինագծի քննարկման գործընթացը, որին կտրականապես դեմ էին հանրապետականները, տևեց 15 ժամ և այն վերջնականապես հաստատվեց, երբ փոխնախագահ և Սենատի խոսնակ Քամալա Հարիսն օգտագործեց իր ոսկե ձայնը՝  կշեռքի նժարը ի նպաստ դեմոկրատների փոխելու համար:  ԱՄՆ-ի  տնտեսության փրկության ծրագիրը  հաստատվեց 51 կողմ և հանրապետական ​​բոլոր սենատորների 50 դեմ ձայներով:

Ներկայացուցիչների պալատում 1,9 տրիլիոն դոլար բյուջեյի նախագծին ընդունվեց առանց որևէ հանրապետական ​​ներկայացուցչի հաստատման և նույնիսկ մեկ դեմոկրատ դեմ քվեարկեց:

Բայդենի վարչակազմի ամենակարևոր տնտեսական ծրագրերից մեկի քվեարկությունը, որը վերաբերում է կորոնավիրուսի համաճարակից տուժած ԱՄՆ-ի տնտեսությանը,  ցույց տվեց, թե որքանով է անարդյունավետ դեմոկրատների  և հանրապետականների «միասնության» խոստումը: Մոտ երկու շաբաթ առաջ, նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, Բայդենը խոստացավ բուժել ԱՄՆ-ում առկա քաղաքական և սոցիալական տարաձայնությունների խորը վերքերը և վերականգնել միասնությունը Միացյալ Նահանգներիում: Արարողությունից հետո, որին մասնակցում էին հանրապետության բոլոր հայտնի գործիչները, բացի Դոնալդ Թրամփից, սպասվում էր, որ գոնե մի որոշ ժամանակ կավարտվեն քաղաքական-գաղափարական վեճերը դեմոկրատների և հանրապետականների միջև այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են կորոնավիրուսի կործանարար հետևանքները:

Այնուամենայնիվ, Բայդենն ընդգծեց հանրապետականների և դեմոկրատների միջև համագործակցության անհրաժեշտությունը 1,9 տրիլիոն դոլար արժողությամբ կորոնավիրուսի ծրագրի շուրջ: Այդ նպատակով, Սպիտակ տան նախագահական գրասենյակում տեղի ունեցավ Բայդենի և Հարիսի համատեղ հանդիպումը 10 չափավոր հանրապետականների, այդ թվում ՝ Միթ Ռոմնիի և Սյուզան Քոլինզի հետ: Սակայն այս հանդիպումը նույնպես չկարողացավ լուծել կողմերի միջև առկա խորը տարաձայնությունները:

Հանրապետականները մտահոգված են, որ կորոնավիրուսից տուժած  ձեռնարկություններին և անհատներին 1,9 տրիլիոն դոլարի հատկացումը կհանգեցնի հարկատուների փողերի վատնմանը և դաշնային կառավարության պետական ​​բյուջեի դեֆիցիտի և պարտքերի կտրուկ աճին:

Սանդերսը Թվիթերում գրել է.«Բանվոր ընտանիքների առջև ծառացած մեծ ճգնաժամի պահին իմ հանրապետական ​​գործընկերները հանկարծ անհանգստացած են բյուջեի պակասուրդի համար:  Ես չէի լսում այդ մտահոգությունները, երբ հարյուրավոր դոլարներ հարկային արտոնություններ էին նախատեսում հարուստների համար և սպիտակ չեկեր էին թողարկվում անվերջ պատերազմների համար: Ինչ կեղծավորություն»:

Բայդենի երդմնակալությունից տասնյոթ օր անց, որը «միասնության» ցուցադրություն  էր ամերիկյան կուսակցությունների, խմբակցությունների և քաղաքական գործիչների միջև, դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսը ԱՄՆ-ում հաստատեց վերջին տարիների ամենակարևոր տնտեսական նախագծերից մեկը, առանց մեկ հանրապետականի ​​քվե ստանալու, որպեսզի ցույց տա, թե որքան դժվար է ԱՄՆ-ում միասնության հասնելը: