Մամուլի տեսություն 06.02.2021
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը արտաքին քաղաքականությանը վերաբերող իր առաջին ելույթի ընթացքում առաջնահերությունը համարել է Եմենի պատերազմը և խոստացել, որ այս պատերազմի յոթերորդ տարվա նախօրեին վերջ կտա ԱՄՆ-ի կողմից պատերազմին ցուցաբերվող հովանավորությանը:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ի ու Եվրոպայի խաղը՝ «դիվանագիտություն» առանց պատժամիջոցների չեղարկման
Անցած շաբաթների ընթացքում ԵՄ անդմ երկրները ուրանի 20 տոկոսանոց հարստացման մասին Իրանի որոշումը խորապես մտահոգիչ են համարել և պարտատիրոջ ոճով լկտիաբար հայտարարել են, որ Իրանը պետք է կասեցնի այս ծրագիրը և դժվարությունների լուծման համար հնարավորություն ընձեռի դիվանագիտությանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀԳՀԾ-ի պարտատերերից մեկն ու ՀԳՀԾ-ին հանգեցնող բանակցությունների «չար ոստիկանը», անցած օրերի ընթացքում տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած Ատլանտյան խորհրդի նիստում ասել է.«Անհրաժեշտ է, որ մենք նոր բանակցություններ անցկացնենք Իրանի հետ»:
Ամերիկացի ու եվրոպացի պաշտոնատարներն այնպես են ձևացնում, որ կարծես թե իրենք գործադրել են ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց բոլոր պարտավորությունները և միայն Իրանն է, որ հավատարիմ չի մնացել իր հանձնառություններին ու այժմ պետք է դիվանագիտությամբ վերադառնա իր հանձնառությունների լիարժեք գործադրմանը:
Սա այն դեպքում, երբ Իրանը ՀԳՀԾ-ում պարտատեր է և այս գործի մեջ ԱՄՆ-ն ու եվրոպական եռյակն Իրանին պարտք ունեն վճարելու:
ՀԳՀԾ-ում հիմնական խնդիրը ոչ թե Իրանի վերադարձն է, այլ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկումը և ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին Եվրոպայի հավատարմությունը:
Շահրվանդ օրաթերթ
Սպուտնիկը հասել է, Աստրազենկան դեռ ճամբին է
Լոնդոնում Իրանի դեսպանն ասել է.«Կորոնավիրուսի դեմ պատվաստման և վարակակիրների ու մահացածների թվի նվազեցման ուղղակի հարաբերությունը դեռևս չի կայունացել»:
Նա ասել է.«Բարեբախտաբար Իրանի կողմից պատվաստանյութի արտադրությունը դրական ուղղությամբ է առաջ գնում: Գնվել է 4 միլիոն դոզա Սպուտնիկ պատվաստանյութ, որն արդյունավետ պատվաստանյութ է: Պատվաստանյութի առաջին բեռնվածքը հինգշաբթի օրը հասել է Իրան: Քովաքս ծրագրի շրջանակներում Աստրազենկա ընկերությունից գնվել է 4 մլն. 200 պատվաստանյութ, որ շուտով կառաքվի Իրան: Իսկ ներքին արտադրության երեք պատվաստանյութերը գտնվում են կլինիկական փորձարկման փուլում և առաջիկայում կարող են մտնել արտադրության փուլ»:
Խորասան օրաթերթ
Բայդենը ինչո՞ւ է սկսել Եմենից
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը արտաքին քաղաքականությանը վերաբերող իր առաջին ելույթի ընթացքում առաջնահերությունը համարել է Եմենի պատերազմը և խոստացել է, որ այս պատերազմի յոթերորդ տարվա նախօրեին վերջ կտա ԱՄՆ-ի կողմից պատերազմին ուղղված հովանավորությանը: Բայդենը նույիսկ նշանակել էԵմենի հարցերով հատուկ ներկանացուցչի և վերջինիս կոչ արել դիվանագիտական ճանապարահով վերջ տալ այս պատերազմին: Ավելի վաղ, Բայդենի կառավարությունը ժամակավորապես Անսարալլահ շարժմանը հանել է ահաբեկչական խմբերի ցուցակից:
Իր ընտրապայքարի ընթացքում Բայդենը խոսել էր Իրանի ու տարածաշրջանի երկրների (Պարսից ծոցի ափամերձ արաբական երկրների) բանակցությունների ձևաչափի մասին, որ կարող է իրականանալ ՀԳՀԾ-ի վերականգնումից հետո Իրանի ու դիմադրության առանցքի քայլերի վերաբերյալ իր մտահոգությունների շրջանակներում: Թվում է թե նա Եմենի պատերազմը վերջ տալու համար գործադրվող ջանքերով ավելի կարևոր նպատակ է հետապնդում, որն է Իրանին ճնշելու և վերահսկելու համար ստեղծել տարածաշրջանի երկրներից կազմված մի կոալիցիա: Անշուշտ Միջին Արևելքի տարածաշրջանի ապագան հղի է բազում փոփոխություններով:
Ջավան օրաթերթ
Իրանը կդառնա ինսուլին արտահանող երկիր
Իրանցի գիտնականների ու հոտազոտողների օգնությամբ, առաջիկա երկու ամիսների ըթնացքում, Իրանում կարտադրվեն ինսուլինի նախանյութերը, ինչը գիտության, հետազոտության ոլորտներում ինքնաբավության նկատմամբ Իսլամական հանրապետության ուշադրության արդյունքն է:
armenpress.am
Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ՊՆ-ի դիմաց
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Պաշտպանության նախարարության վարչական շենքի դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:
«Մենք հանդիպում ենք պահանջում Վաղարշակ Հարությունյանի հետ: Գա, հակիրճ մեր հարցերին պատասխանի, որպեսզի իմանանք, թե ինչ պետք է անենք»,- նշեց ակցիայի մասնակիցը:
Անհետ կորած զինծառայողների հարազատները հավելեցին, որ հանդիպում են ցանկանում նաև ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
armenpress.am
Մոլդովայում ձերբակալվել են ադրբեջանցի ապօրինի ներգաղթյալներ
Մոլդովայում իրավապահ մարմինները ձերբակալել են այդ երկրում ապօրինի գտնվող ադրբեջանցիների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ապօրինի ներգաղթյալներին տեղավորել են օտարերկրացիների ժամանակավոր բնակության կենտրոնում: Կարճ ժամանակ անց ակնկալվում է, որ նրանք կարտաքսեն Ադրբեջան:
armenpress.am
Արցախում բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում փետրվարի 6-ին տեղի է ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձանաժողվների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հրավիրված էին կառավարության անդամներ՝ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Քննարկման թեման բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրն էր:
Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականի բյուջեի նախագծով 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում: Բնական գազի սպառման գծով ձմեռային ամիսներին նախատեսվում է մինչև 180 խմ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ փոխհատուցում: Չգազաֆիկացված բնակավայրերի և համայնքների չգազաֆիկացված թաղամասերի համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում է նախատեսվում մինչև 1500 կվտ/ժ ներառյալ: 2021 թվականի համար ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը կփոխհատուցվի ամբողջ չափով:
Հաղորդումներով հանդես եկան տարածքային կառավարման նախարարն ու «Արցախէներգո» ու «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Նրանք ներկայացրին հնարավոր օպտիմալ տարբերակները: Խորհրդարանականները հանդես եկան առաջարկություններով: Դրանք վերաբերվում էին էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման շեմը գործող 500 կվտ-ի փոխարեն մինչև 750 կվտ բարձրացնելուն,փոխհատուցման փոխարեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելուն,ամռան փոխհատուցումը ձմռան ամիսներին բաշխելուն: Հարցը լրացուցիչ կքննարկվի՝ պատկան մարմինների կողմից համապատասխան ուսումնասիրության արդյունքները ներկայացանելուց հետո:
panorama.am
Գերմանիայում շները վերապատրաստվել են COVID-19 հայտնաբերելու համար
Գերմանիայում շներին վարժեցրել են՝ հայտնաբերելու COVID-19- ը մարդկանց մոտ: Շուն վարժեցնողները որպես վերապատրաստման նմուշ օգտագործում են կորոնավիրուսով վարակված մարդկանց թուքը: Դասընթացից հետո շները գերազանց արդյունքներ են ցույց տալիս: Նրանք 94 տոկոսով ճանաչում են վիրուսը։ Այս մասին գրում է «mir24»-ը։
Նշվում է, որ վիրուսն ինքնին հոտ չունի: Բայց երբ այն ախտահարում է բջիջը, վերջինիս նյութափոխանակությունը սկսում է փոխվել: Հատուկ նյութեր են արտանետվում: Շունը վիրուսը սկսում է ճանաչել հենց այդ հոտով։
Ռուսաստանում շներին նաև վարժեցնում են օդանավակայաններում աշխատելու համար: Դրա համար բուծվել է հատուկ ցեղատեսակ, որը կոչվում է «շալայկա»։
7or.am
Ռոբերտ Քոչարյան․ «Ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն»
Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։
Քոչարյանի խոսքով՝ հիմա «հասկանալի և ուժեղ անհատների» մեծ կարիք է զգացվում։ Ուստի նոր խորհրդարանական ընտրությունները երկբևեռ կլինեն ներկայիս իշխանության և նրանց հակոտնյաների միջև։
«Մարդիկ ճաշակել են պոպուլզմի պտուղները, ճաշակել են գունավոր հեղափոխությունների և անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքները,-ասաց Քոչարյանը,-ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, և հիմա միանգամայն այլ կերպարների, միանգամայն այլ թիմերի կարիք կա՝ պրոֆեսիոնալ ղեկավարների թիմի, կամք ունեցող մարդկանց, որոնք ունակ են ասել ճշմարտությունը` նայելով իրենց ընդդիմախոսների աչքերին։ Եվ Հայաստանում այդպիսի թիմ կա»,–ասել է Քոչարյանը։
panorama.am
Ճնշման համար «լեզվի տակ դրվող» դեղերը կարող են հանգեցնել սրտի կաթվածի. Բժիշկ
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նախազգուշացնու է ճնշման կտրուկ նվազման համար «լեզվի տակ դրվող հաբերի» վտանգավորության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ նրա, այդպիսի դեղերը հակացուցված են առանց բժշկի ցուցման օգտագործման համար, քանի որ դրանց ոչ պատշաճ օգտագործումը կարող է հանգեցնել սրտի կաթվածի և երիկամների սուր անբավարարության։
«Ձեր արյան ճնշումը բարձրացել է, և բոլորը ձեզ ասում են՝ վերցրեք այս կամ այն դեղը և դրեք լեզվի տակ: Դուք ընդունում եք այն, և ճնշումը իջնում է: Իսկ հետո` սրտի կաթված»,- նշել է մասնագետը:
Նա բացատրել է, որ իրականում կրիտիկական վիճակի հենց ճնշման կտրուկ անկումն է հանգեցնում։ Բժիշկը շեշտել է, որ ամբողջ աշխարհում «լեզվի տակ դրվող հաբերը» արգելված են անկախ օգտագործման համար, և խորհուրդ է տվել դրանք չօգտագործել։
panorama.am
Ծնողներով մոտ 1400 մարմին դուրս ենք բերել, բայց էլի մարմիններ կան. զոհվածի հայր
Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ շենքի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում Պնախարար Վաղարշակ Հարությունյանի, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։
«Դեռ պատասխան չենք ստացել, բայց մինչև իրենցից վերջնական պատասխան չստանանք, չենք գնալու այստեղից։ Թեկուզ այսօր էլ չլինի, կամ ուշ ժամի լինի, պետք է անպայման հանդիպում լինի։ Մեզ ասում են, որ ինքը տեղում չէ, ինչ-որ հանդիպման է, բայց մենք սպասելու ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառյողներից մեկի հարազատը։
Զոհված զինծառայողի հայր Արտակ Գասպարյանը նշեց, իր որդին զոհվել է հոկտեմբերի 2 լույս 3-ի գիշերը։
«Ամսի 4-ին ես Առուստամյան Կարենին խնդրեցի, որ ինձ օգնի, ինքն էլ ասաց՝ արա, ինչի ես զանգել ինձ, պատերազմ է, յանի խի՞ ես զանգել։ Բայց ես արդեն գիտեի՝ երեխան ուր է եղել, որտեղ։ Հիմա ուզում եմ ասել՝ արան իրա պապան է, ու որ իրեն ինժեներ ծառայության պետից տարել դրել են մոտոհրաձգային և հրաձգային դիվիզիայի հրամանատար, էսքան զոհերի պատասխանատվությունն իր վզին է։ Էս արյունն իր սխլների պատճառով են եղել։ Ինքը գիտելիքներ չուներ»,- նշեց նա։
Զոհվածի հայրը նշեց, որ իրենց գործին չտիրապետող սպաներն են մինչև այսօր իրենց տառապանքի պատճառը։
«Կոնկրետ ինքն ինձ պատասխան է տալու։ Ես բոլորին ապացուցելու եմ, որ իրենք սխալ են արել ու այս զոհերը դրա հետևանք են նաև։ Ինչ է ստացվում՝ մենք հողերը հանձնում ենք, բայց չենք նահանջում, որ քիչ զոհեր ունենանք, տալիս ենք նաև հարձակողական գործողոթյունների քանակությամբ զոհեր, դրա հետ մեկտեղ էլ հող ենք հանձնում։ Հրամանատարական կազմում լիքը սխալներ կան»,- ասաց նա։
Զոհվածի հայրը նաև տեղեկացրեց, որ իրենք ծնողներով մոտ 1400 մարմին դուրս են դուրս բերել, բայց էլի դիակներ կան, ու գոնե հիմա մյուս խնդիրները պետք է ՊՆ-ն լուծի, որ գոնե երեխաների մարմիններն էլ գտնեն։
«Տեսնում ենք ճահիճում, ձյան տակ ոսկոր կա, գոնե հիմա թող բանակցեն, սարքեր օդ հանեն, գոնե ֆիքսվի՝ որտեղ կան ոսկորներ, դուրս հանենք։ Ես իմ որդուն գտել, հուղարկավորել եմ, բայց էլի երեխեք կան»,- նշեց նա։