Միջազգային կազմակերպություններն ընդգծում են քիմիական զենքերի ոչնչացման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i13291-Միջազգային_կազմակերպություններն_ընդգծում_են_քիմիական_զենքերի_ոչնչացման_անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունը և Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն կարևորել են քիմիական զենքերի ոչնչացման միջոցով միջազգային մասշտաբով անվտանգության ու խաղաղության հաստատման անհրաժեշտությունը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2016 09:11 Asia/Tehran
  • Միջազգային կազմակերպություններն ընդգծում են քիմիական զենքերի ոչնչացման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունը և Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն կարևորել են քիմիական զենքերի ոչնչացման միջոցով միջազգային մասշտաբով անվտանգության ու խաղաղության հաստատման անհրաժեշտությունը :

Հաագայում կայացած հանդիպմանը , երկու պաշտոնյաները քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը : Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է , որ հանդիպմանն Ահմեդ Ուզյումջյուն Պան Գի Մունին ներկայացրել է քիմիական զենքերի ոչնչացման ուղղությամբ կատարված քայլերը: Հաղորդագրությունում ասված է, որ ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համագործակցությունը կարևոր է:

Քիմիական զենք առաջին անգամ օգտագործվել է առաջին աշխարհամարտի ժամանակ , երբ քլորի գազի կիրառման հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին : Այն ժամանակից ի վեր , աշխարհի տարբեր երկրները համաձայնության են եկել մարդու և շրջակա միջավայրի վրա ահավոր հետևանքներ թողնող զենքերի կիրառման արգելման շուրջ և 1925 թ.-ին Ժնևյան համաձայնագիրը կենքելով , արգելել են քիմիական զենքերի կիրառումը : Սակայն չի արգելվել նման զինատեսակների արտադրումն ու տարածումը : Այդպիսով, թեև շատ երկրներ ստորագրել են Ժնևյան համաձայնագիրը , սակայն իրենց իրավունք են վերապահում իրենք կամ իրենց դաշնակիցները քիմիական զենքերի հարձակման ենթարկվելու դեպքում , դիմել հակադարձ քայլերի : Հաշվի առնելով 1925 թ. համաձայնագրի թերությունները , 1972 թ.-ին զինաթափման կոմիտեն վերանայեց կենսաբանական զենքերի արգելման կոնվենցիայի բանակցությունների արդյունքները: Արդյունքում ձևավորվեց քիմիական զենքերի արգելմանն առնչվող նոր բանակցային խումբ: Բանակցություններին աշխարհի քիմիական խոշոր արդյունաբերական ընկերությունների միանալուց և 1980-ականներին Իրանի դեմ Սադդամի ռեժիմի իրականացված քիմիական հարձակումներից հետո, միջազգային հանրությունը 1990-ական թվականներին կազմեց մի դաշինք , որի պարտականությունն է ոչնչացնել քիմիական զենքերը և հետամուտ լինել աշխարհում կիրառված քիմիական ու թունավոր նյութերի և զենքերի ապատարածմանը :

«Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիան» պետք է ստորագրվեր 1993 թ. հունվարի 13-ին ՝ Փարիզում : Ներկայումս կոնվենցիայի իրագործման համար պատասխանատու է Նիդերլանդների Հաագայի Քիմիական զենքերի ապատարածման կազմակերպությունը: Մինչև 2012 թ. հունվար ամիսը , աշխարհի 188 երկրներ անդամակցում էին այդ կազմակերպությանը ՝ հաստատելով հիշյալ կոնվենցիան : 1997 թ. քիմիական սպառազինության կոնվենցիայի իրագործմամբ , այսօր մի շարք հզոր պետություններ, հատկապես` ԱՄՆ-ն և Ռուսաստանը, պարտավոր են ոչնչացնել մասսայական ոչնչացման զենքերը : Այնուամենայնիվ , որոշ պետություններ շարունակում են պնդել քիմիական զենքերով սպառազինվածության անհրաժեշտության վրա : Սիոնիստական ռեժիմն ունի քիմիական զենքերի մեծ պաշար : Ու թեև այս երկիրը ստորագրել է կոնվենցիան , սակայն հրաժարվում է այն իրագործել :

Ներկայումս ահաբեկչական խմբավորումների , այդ թվում` ԻԼԻՊ-ի կողմից քիմիական զենքերի կիրառումը դարձել է միջազգային հանրության գլխավոր մտահոգությունը : Վերջերս ԻԼԻՊ-ը Սիրիայում և Իրաքում կիրառեց քիմիական զենք, մասնավորապես` մանանեխի գազ: