Բաքվի ու Երևանի միջև հրադադարի համաձայնագրի գործադրման շուրջ լարվածությունը շարունակվում է
Ադրբեջանի ու Հայաստանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված ղարաբաղյան պատերազմի հրադադարի վերաբերյալ համաձայնության ստորագրումից հետո, առկա են մտահոգություններ, որ հակամարտությունը կարող է վերսկսվել:
Ռուսաստանի կառավարությունը երկու կողմերին նախազգուշացրել է, փորձելով պահպանել տասը կետանոց հրադադարի համաձայնագրի նկատմամբ կայուն դիրքորոշումը: Հասարակական ճնշման ենթարկված Երևանի կառավարությունը դժգոհություն է հայտնել համաձայնագրի որոշ կետերի վերաբերյալ: Այս ֆոնին, Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնում Թուրքիայի հյուսիս-արևելքում, նպատակ ունենալով բարձրացնել զինված ուժերի մարտական պատրաստվածությունը: Այս կապակցությամբ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները, որոնք կոչվում են «Ձմեռ 2021», մեկնարկել են փետրվարի 1-ին՝ հյուսիսարևելյան Կարս նահանգում և կշարունակվեն մինչև փետրվարի 12-ը»:
Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններն ընդլայնվում են, հատկապես ռազմական ոլորտում: Երկու կողմերը շարունակում են ընդլայնել ռազմական համագործակցությունը տարբեր ձևերով, ներառյալ համատեղ զորավարժությունների անցկացումը: Սա ավելի է խորացրել Հայաստանի մտահոգությունները: Մասնավորապես, ասվում է, որ Հայաստանի վարչապետը ստիպված է եղել ստորագրել հրադադարի համաձայնագիրը՝ այդ երկրի ռազմական հզորության թուլության պատճառով:
Պարզ է, որ այս իրավիճակը կարող է Հայաստանին դրդել դիմել բացասական ու անկանխատեսելի քայլերի: Ռուսաստանի ռամական փորձագետ Փոլ Ֆլեգենհաուերն Ադրբեջանի բանակի արդիական զենքերի վերաբերյալ հոդվածում գրել է. «Հայաստանը ստիպված էր ընդունել զինադադարը: Իր զինանոցն արդիականցանելու Հայաստանի միակ ճանապարհը Ռուսաստանից զենք գնելն է, որի պայմանը դեպի Ռուսաստան Երևանի հակվածության ավելացումն է»:
Չնայած այս հանգամանքին և առկա որոշ խնդիրներին, Իլհամ Ալիևի կառավարությունը դժվարությունների է բախվում Հայաստանի հետ հրադադարի համաձայնագրի գործադրման հարցում: Երևանի պաշտոնյաների բողոքները վկայում են, որ Հայաստանի ղեկավարությունը համաձայն չէ նոյեմբերի 10-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի միջև ստորագրված եռակողմ համաձայնության որոշ կետերի հետ:
Այդ պատճառով, պետք է ասել, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումն Իլհամ Ալիևին դրդելու է դեպի ռազմական ուղի և խաթարելու է այն փոքրիկ վստահությունը, որ գոյություն ունի Երևանի ու Բաքվի միջև՝ ղարաբաղյան համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում:
Տասը կետից բաղկացած համաձայնագրի գործադրումն անկասկած պահանջում է փոխադարձ վստահություն: Իսկ Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության բացակայությունը կարող է հակամարտության վրեսկսման պատճառ դառնալ: Հետևաբար, այս իրավիճակում, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան քայլերից, որոնք կարող են անվստահության մթնոլորտի առաջացման պատճառ դառնալ